Իմ թիմով չեմ եկել, նախապատրաստած կադրերի բանակ չունեմ. Շիրակի նորանշանակ մարզպետը հանդիպեց գյումրեցի լրագրողների հետ

21/01/2021 schedule18:59

Դռան ցուցանակը փոխված չէ, բայց Կառավարության նիստից անմիջապես հետո Գյումրի շտապած Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանն արդեն աշխատասենյակում է:

Նախ հանդիպել է աշխատակազմի ղեկավարի հետ, ներկայացրել աշխատանքի նկատմամբ ունեցած իր մոտեցումներն ու պատկերացումները: Խնդիրը հստակ է դրել. բոլորը պետք է աշխատեն:

Երկրորդ հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ էր: Թափանցիկ, պարզ, ուղիղ հարցեր, ուղիղ պատասխաններ:

ԶԼՄ-ների հետ Շիրակի նորանշանակ մարզպետը կաշխատի այս սկզբունքով: Հեռու կմնա բամբասանքներից, նույնն էլ խորհուրդ տվեց լրագրողներին: Միայն ճիշտ տեղեկատվություն, ազնիվ մեկնաբանություններ, իսկ այն գործերը, որոնք կապ ունեն նախկին մարզպետի որոշումների հետ և ներկա պահին գտնվում են դատական գործընթացում, հենց այդ հարթակում էլ կլուծվեն:

Այս պահին Շիրակի մարզի թիվ մեկ խնդիրը 62 գերիների վերադարձն է: Հարությունյանն ասաց՝ դա նաև ՀՀ կառավարության օրակարգային հարցն է: «Մոտեցումը մեկն է. գերիները պետք է վերադառնան ժամ առաջ»,- ասաց մարզպետը:

Մասնագիտությամբ վիրաբույժ մարզպետը գրիչը որպես նշտար չի օգտագործի: Իր թիմով չի գալիս, կադրային ջարդ չի անելու: Թիմ չունի, նախապատրաստած կադրերի բանակ՝ ևս: «Իմ թիմը Շիրակի մարզն է, մարզի բոլոր այն գրագետ, գործունյա մարդիկ, որոնք պատրաստ են մարզի զարգացման համար աշխատել: Ես գիտակցում և պատկերացնում էի գործի ծանրությունը և հենց դա պատկերացնելով էլ՝ համաձայնվել եմ այս պաշտոնում աշխատել: Հեշտ էր, թե դժվար այդ որոշումը կայացնելը, չեմ կարող գնահատել»,- վստահեցրեց Հովհաննիսյանը:

Աշխատակազմում համախոհներ մարզպետը, անշուշտ, կունենա, ինչպես բոլոր նոր նշանակվող մարզպետների պարագայում է, բայց դեմ չի լինի նրանց ներկայությանը նաև, որոնք հիմա աշխատում են և կկիսեն իր մոտեցումները, գաղափարներն ու մարզի զարգացման իր տեսլականը:

«Ինչ վերաբերում է հետագա փոփոխություններին, դրանք լինելու են պատճառաբանված: Եթե կա մարդ, ով իր աշխատանքը լավ է կատարում, պետք է աշխատի, եթե կան մարդիկ, որոնք անգամ չեն մոտիվացվում, որ երկիրը պետք է հզորացնել, ուրեմն պետք է հեռացվեն»,- ասաց մարզպետը:

Առաջին քայլերից մեկը Հովհաննիսյանն արդեն արել է: Կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարարի հետ առաջիկայում մարզի ներուժին ծանոթանալու պայմանավորվածություն է ձեռք բերել:

«Շիրակի մարզը տարիներ շարունակ սոցիալական ծանր վիճակում է: Մանավանդ 2020 թվականի մարտահրավերներից հետո ունենք գրեթե մեկ տարի կարանտինի մեջ գտնված տնտեսություն, երկիր, մարզ ու քաղաք:

Շատ ծրագրեր կային, որոնք սառեցվեցին, և հիմա պետք է փորձենք դրանց նոր սկիզբ տալ: Պետք է փորձենք դրանք նորից սկսել: Խոսել եմ էկենոմիկայի նախարարի հետ, առաջիկա օրերին կգա Գյումրի, տեղում շատ հարցեր կքննարկենք: Նա էլ է տրամադրված ներդրումների: Գա, որ պատկերացնի Շիրակի մարզի ներդրումային պոտենցիալը»:

Մասնագիտությամբ բժիշկ մարզպետը վստահ է՝ հենց իր մասնագիտությունն է օգնելու, որ հաջողություն արձանագրի աշխատանքում: Ասաց՝ բժշկության մեջ ամենակարևորն ախտորոշումն է: Ճիշտ ու արագ ախտորոշումը ունենալուց հետո կգտնվի նաև ճիշտ ճանապարհը:

Իսկ կառավարման հմտություններ ունի: Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում ՀՀ 10 մարզի առողջապահական համակարգի աշխատանք է համակարգել:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
1994 դիտում

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում