Երևան
2 °C
Կապիտոլիումի ոստիկանությունը հետաքննում է հանրապետական կոնգրեսական Էնդի Հարրիսի միջադեպը, որը երեկ զենքով փորձել էր մտնել Ներկայացուցիչների պալատի դահլիճ: Նա, սակայն, չէր կարողացել ներս մտնել մետաղի դետեկտորի շնորհիվ. հայտնում է CNN հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ մետաղի դետեկտորի ազդանշանի պատճառը ատրճանակն էր, որը քաղաքական գործիչը կրում էր իր հետ: Ոստիկանները թույլ չեն տվել կոնգրեսականին առաջ անցնել, ինչից հետո Հարրիսը խնդրել է իր գործընկերոջը՝ ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Կատկոյին, որ պահի իր զենքը: Սակայն վերջինս հրաժարվել է՝ վկայակոչելով լիցենզիայի բացակայությունը: Դրանից հետո Հարիսը դուրս է եկել շենքից և առանց խոչընդոտների մուտք գործել ներկայացուցիչների պալատ: Այդ անգամ դետեկտորը չի աշխատել:
Այդ պահին ներկա գտնվող ոստիկանության հերթապահ աշխատակիցը տեղի ունեցածի մասին հայտնել է բարձրաստիճան ղեկավարությանը, իսկ միջադեպը ներկայումս քննվում է: Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, սա մետաղի դետեկտորների տեղադրումից հետո կոնգրեսականի մոտ զենքի հայտնաբերման առաջին դեպքն է։
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, ԱՄՆ-ի կոնգրեսում հրազենն արգելված է, բացառությամբ այն անդամների, որոնք որոշակի բացառություններ են ստացել Կապիտոլիումի ոստիկանության վարչության 1967 թ. hրամանագրով։ Աղբյուրը հավելում է, որ կոնգրեսականները կարող են զենք կրել Կոնգրեսում և Կապիտոլիումի տարածքում, եթե ունեն տեղական արտոնագիր: Միևնույն ժամանակ, օրենսդիրներին ոչ մի դեպքում թույլ չեն տալիս Ներկայացուցիչների պալատի դահլիճ հրազեն բերել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կապիտոլիումի գրոհից հետո կոնգրեսի շենքում տեղադրվել են մետաղի դետեկտորներ, որոնց պատճառով մուտքի մոտ հաճախ հերթ է գոյանում: Ըստ Newsweek–ի՝ հանրապետականներից շատերը հրաժարվել են այդպիսի հետախուզումից կամ քննադատել են ձեռնարկված միջոցառումները: Չցանկանալով հերթ կանգնել՝ նրանցից ոմանք պարզապես շրջանցել են դետեկտորը: Ավելի ուշ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նշել է, որ այն կոնգրեսականները, որոնք հրաժարվում են անցնել տեղադրված մետաղական դետեկտորների միջով, կտուգանվեն հինգ հազար դոլար կամ ավելի:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին՝ այդ ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում տեղի ունեցած հանրահավաքից հետո, իր աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որի պատճառով Կոնգրեսի աշխատանքը մի քանի ժամով ընդհատվել էր: Անկարգությունների հետեւանքքով սպանվել էին ցուցարար և ոստիկան, ևս երեքը մահացել՝ բռնության հետ կապ չունեցող պատճառներից: Այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները ցուցարարներին հեռացրել էին Կոնգրեսի շենքից, կոնգրեսականները հաստատել էին դեմոկրատ Ժոզեֆ Բայդենի վերջին նախագահական ընտրություններում տարած հաղթանակը: Դեպքից օրեր անց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթի էր ենթարկել Թրամփին ապստամբություն հրահրելու մեղադրանքով:
Փաշինյանը ցույց տվեց, որ միաժամանակ կարող է լինել և՛ իշխանություն, և՛ հեղափոխական. Kommersant
Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի նաեւ Ախալքալաք քաղաքում
UCOM-ն առաջարկում է նվերի 8 տարբերակ մարտի 8-ին
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պարզաբանեց, թե ինչու է օգտագործել «վնգստացող դատավորներ» արտահայտությունը
«Արարատ-Արմենիան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց
Կոտայքի մարզում կհիմնվեն «Թումո» կենտրոններ և «Թումո» տուփեր
Վրեժ Գաբրիելյանը Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն. նա այլ աշխատանքի կանցնի
Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն
«Բեռլինալե» կինոփառատոնը կանցկացվի երկու փուլով
Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից. փաստաբանը՝ նախագահի հայտարարության մասին
Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Վարդան Վարդանյանն ու Ջենիֆեր Սվիդերին քննարկել են երկու կառույցների միջև համագործակցության հետ կապված հարցեր
Նախագահը չի ստորագրի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը. նա ՍԴ-ում կվիճարկի զինծառայության մասին օրենքը
ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը. թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել
Չեմ բացառում, որ դա ճիշտ քայլ կարող է դիտարկվել. Մարուքյանը՝ կիսանախագահական կառավարման անցնելու հայտարարության մասին
Սա կարող է դառնալ ուշացած արդարադատություն. Գևորգ Բաղդասարյանը՝ Մարտի 1-ի գործի քննությունը ձգձգելու մասին
Էդմոն Մարուքյանը տեսակցել է նախագահ Արմեն Սարգսյանին
Արմեն Գևորգյանը COVID-19-ի թեստ է հանձնել. Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Տաքսու վարորդ չեմ աշխատել, պարտքեր չեմ ունեցել և չունեմ. Ավետ Պողոսյանը՝ իր մասին հոդվածին ի պատասխան
Արցախի գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել մարդկանց ոչ պատշաճ տարհանում իրականացնելու վերաբերյալ
Վրաերթի հետեւանքով մահացել է խմբագիր, սիրված երգերի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը
ԱՀ նախագահը վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին
Միրզոյանը դիմել է Մատվիենկոյին 2 հայ գերի կանանց վերադարձի կապակցությամբ
ԱԺ-ն փակ նիստում քննարկում է գերիներին առնչվող հայտարարության նախագիծը
Գագիկ Ծառուկյանն այս պահին նախագահ Արմեն Սարգսյանի տանն է (լուսանկար)
Հայաստանից Արցախ մեկնած բժիշկ-փորձագետներն ամփոփել են այցի արդյունքները
Ջոլին 11,5 միլիոն դոլարով վաճառել է Ռուզվելտին նվիրած Չերչիլի նկարը
ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել Երևանի նախակրթարաններ
«Լուսավոր Հայաստան»-ը պատրաստ է գնալ ԱԺ լուծարմանը. Տարոն Սիմոնյան
Վարչապետն առավոտյան զանգահարել է Էդմոն Մարուքյանին. նրանք կհանդիպեն
Շենգավիթ վարչական շրջանում տեղի է ունեցել պատերազմում նահատակված հայորդիների հետմահու պարգևատրման արարողություն
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ
Իմ կամքով եմ մասնակցել հանրահավաքին. ՊԵԿ նախագահը՝ փետրվարի 25-ի հանրահավաքին՝ իր և աշխատակիցների մասնակցության մասին
Սարկոզին պատրաստվում է վիճարկել դատարանի որոշումը
Կառավարությունն առաջարկում է ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրել. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը
Երևանի մետրոպոլիտենը կնշի հիմնադրման 40-ամյակը
ԱԺ-ում քննարկվեց հոկտեմբերի առաջին կիրակին՝ որպես Ազգային փոքրամասնությունների օր նշելու նախագիծը
Մարտի երկրորդ կեսն ավելի տաք է լինելու. ամսվա ընթացքում հնարավոր է բուք, ցրտահարություն. ՀՄԿ
Լարսի ճանապարհը նորից փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա կուտակված մոտ 430 բեռնատար
© 2021 Հայկական ժամանակ