Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել

23/01/2021 schedule11:34

Հարկ վճարողները մինչև ապրիլի 20-ը 2020 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր` ավելի ցածր դրույքաչափ են կիրառելու:

Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ):

Շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն արդեն գործում է 18% դրույքաչափը, ինչը հնարավորություն կտա բիզնեսին, ազատ ֆինանսներ ունենալով, տնօրինել` ընկերության առաջնահերթություններից ելնելով:

Պետական եկամուտների կոմիտեի կանխատեսմամբ` հօգուտ բիզնեսի կատարված փոփոխության ազդեցությունը պետբյուջեի հարկային եկամուտների վրա հնարավոր կլինի գնահատել 2021թ. ապրիլի 20-ից հետո, երբ ներկայացված կլինեն շահութահարկի հաշվարկները:

ՊԵԿ հաղորդագրության համաձայն, բիզնեսը շրջանառու միջոցները տնօրինելու ևս մեկ հնարավորություն կունենա, եթե օրենքի ուժ ստանա ավելացված արժեքի հարկի գումարները նոր մեխանիզմով բիզնեսին վերադարձնելու ՊԵԿ-ի առաջարկը:

«Ներկայումս ներմուծվող և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների դիմաց վճարված ԱԱՀ գումարները տնտեսվարողները ստանում են եռամսյակը մեկ անգամ, իսկ  նախագծով առաջարկում ենք վերադարձնել յուրաքանչյուր ամիս: Կարծում ենք` սա դրական ազդեցություն կունենա բիզնեսի համար` իրենց ապրանքաշրջանառությունը, լիկվիդայնությունը ապահովելու և ավելի ճկուն, բարենպաստ միջավայրում գործելու հարցում»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Կոմիտեն նախագծում առաջարկում է ԱԱՀ գումարները վերադարձնել հաշվարկը ներկայացնելուց հետո` չսպասելով մինչև հաջորդող ամսվա 20-ը:

Բացի այդ, պարզեցված ընթացակարգով նախատեսված 40 մլն դրամ առավելագույն սահմանաչափն արդեն ոչ թե եռամսյակին, այլ ամեն ամսվան կվերաբերի։ Արդյունքում ավելի շատ հարկ վճարող կօգտվի ԱԱՀ վերադարձի հնարավորությունից։

Մարտահրավերներով աչքի ընկած 2020 թվականի ընթացքում պետությունը ներդրումները խթանելու նաև մեկ այլ մեխանիզմ է մշակել: Բիզնեսը կարող է մաշվածությունը հաշվարկելու 1 տարուց ոչ պակաս ցանկացած ժամկետ ընտրել ու հետագայում որպես ծախս նվազեցնել շահութահարկից:

«Այն հիմնական միջոցների համար, որոնք ներմուծվել կամ ձեռք են բերվել 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը, հարկ վճարողները հնարավորություն ունեն ընտրելու ամորտիզացիայի ցանկացած ժամկետ` օգտակար ծառայության ժամկետ, որոնք ընդամենը պետք է պակաս չլինեն մեկ տարուց: Այսինքն` շատ արագ ամորտիզացնելու հնարավորություն կունենան»,-ընդգծել է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը:

2021 թվականից հարկման գրեթե բոլոր համակարգերում գործողները տարբերություն կզգան նաև եկամտային հարկը հաշվարկելիս:

Եկամտային հարկի 23%-ի փոխարեն գործելու է 22% դրույքաչափը և օրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչև 2023 թվականը` յուրաքանչյուր տարի, մեկ տոկոսային կետով նվազելու է:

ՊԵԿ-ի գնահատմամբ` կատարված և առաջարկվող այս փոփոխությունները բիզնեսի ընդառաջ քայլ են, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Տպել
1700 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան