9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով

23/01/2021 schedule18:44

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը(ԿԳՄՍՆ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել են դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր:

Ծրագրի նպատակն է ապահովել ՀՀ մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման գործընթացը:

2020 թվականի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հանրակրթական դպրոցների ուսուցիչների մենթորական աջակցության և սովորողների հեռավար ուսուցման գործընթաց, մասնավորապես, մրցութային կարգով ու մենթորության ձևաչափով նպաստել մարդկային կարողությունների զարգացմանը՝ 1 դպրոց-1 մենթոր սկզբունքով։ Արդյունքում՝ դպրոցներում կձևավորվեն էլեկտրոնային դասավանդման կարողություններ, ինչից հետո այդ դպրոցները բացակայող ուսուցիչների առարկաները կդասավանդեն այլ դպրոցներում։

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից՝ թիրախային միջամտություն, կարողությունների զարգացման նպատակով դպրոցների ընտրություն, համաժամանակյա ուղեկցմամբ դասընթացներ Էլեկտրոնային դասավանդող դպրոցների համար, ուսուցչի կարիք ունեցող դպրոցներին ծառայությունների մատուցման իրավական, աշխատանքի մշտադիտարկման և որակի շարունակական բարելավման մեխանիզմների մշակում:

Թիրախային միջամտություն բաղադրիչի շրջանակում մինչև 2021 թվականի մարտի 30-ը նախատեսվում է արագ աջակցության դասընթացների մշակում և առցանց հարթակներում դրանց բաց հասանելիության ապահովում։ Այս բաղադրիչի արդյունքներից կարող են օգտվել բոլոր ուսուցիչները, սակայն առանց համաժամանակյա ուղեկցման։

Հաջորդ բաղադրիչով նույն ժամանակահատվածում կմշակվեն և կհավաքագրվեն էլեկտրոնային դասավանդող դպրոցների ընտրության չափանիշները։ Մրցույթը կանցկացվի բաց ձևաչափով և հասանելի կլինի բոլոր դպրոցներին։ Այնուհետև կիրականացվի դպրոցների կարողությունների զարգացում. յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսվում է պատրաստել առնվազն մեկ մենթոր։

Ավագ մենթորներն ապրիլ-մայիս ամիսներին կպատրաստեն ընտրված դպրոցների ուսուցիչներին՝ զարգացնելով նրանց էլեկտրոնային դասավանդման կարողությունները։

Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացն արդյունավետ ավարտած դպրոցները կարող են ծառայություններ մատուցել ուսուցչի կարիք ունեցող դպրոցներին։ Այդ նպատակով մինչև հունիսի 30-ը կմշակվեն իրավական մեխանիզմներ։

Էլեկտրոնային դասավանդման կարողությունների որակի ապահովման նպատակով մինչև օգոստոսի 30-ը նախատեսվում է մշակել և ներդնել որակի ապահովման մեխանիզմներ՝ հիմնված մշտադիտարկման գործիքների և որակի ճանաչման վրա։

Ծրագրի միջոցով 2021 թվականի սեպտեմբերից բոլոր 101 դպրոցներում կապահովվի ներքոնշյալ առարկաների ուսուցումը:

Տպել
943 դիտում

28-ամյա ստեփանակերտցին Քարին տակից ինքնաձիգ ու նռնակներ է գտել. Արցախում քաղաքացիները կամովին զենք-զինամթերք են հանձնել

Մարտի 5-ից 9-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 147 դեպք, գրանցվել է 61 վթար

Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին՝ ի հեճուկս հրադադարի մասին համաձայնագրի. Ռուստամ Բադասյան

Հետախուզական գործակալությունները պարզել են Ֆրանսիայում ուսուցչին գլխատած ահաբեկչի հանցակցին

Սեյրան Օհանյանը հոսպիտալացվել է. Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Պարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգը․ ՊԵԿ

«Բնապահպան պաշտոնյաները» Սյունիքում վարազի ապօրինի որս են արել. Econews

Սեյրան Օհանյանի առողջական վիճակը վատացել է. նա հոսպիտալում բուժում է ստանում. պաշտպան

Ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք. Վահան Քերոբյան

Հոնկոնգում 200 քաղծառայողի սպառնում է աշխատանքից ազատում երդվելուց հրաժարվելու պատճառով

Գեղարքունիքը սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվներից է. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

ԱՄՆ վարչակազմը Հորդանան գետի արևմտյան ափը համարում է Իսրայելի կողմից օկուպացված տարածք

Վարչապետը ծանոթացել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին (լուսանկարներ)

Դատախազությունը ուսումնասիրում է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի վերաբերյալ հրապարակումները

Զույգաղբյուրի և Արեգնադեմի համայնքապետարաններում յուրացումների և վատնումների դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

Նախագահի կեցվածքից երևում է՝ նա չի շտապում դիմել ՍԴ. Արա Զոհրաբյանը՝ պահանջ փոխանցեց նախագահի աշխատակազմին

COVID-19-ի հարցով հանձնաժողովը լրացուցիչ հարցեր է ուղղել Կառավարությանը

Ստեփանակերտի կենտրոնում տեղի կունենա կասետահրթիռային ռումբի պայթեցում

Վազգեն Մանուկյանի մեղադրանքը լրացվել է. հայտարարվել է նախաքննության ավարտի մասին

Շուրջ 100 հայրենադարձ լիբանանահայեր մասնակցել են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում քննարկմանը

Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսված Մարտակերտի ու Ասկերանի համայնքներում

Սահմանային փոփոխությունների մասին լուրերը բոլորը միաձայն հերքում են. պատգամավորը՝ երկօրյա տավուշյան այցի մասին

Արցախում տեղացած առատ ձյան պատճառով զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են

Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները. ԱԳՆ

Մեխիկոյում ֆեմինիստական երթն ավարտվել է ոստիկանների հետ բախումներով

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 182 նոր դեպք. 7 մարդ է մահացել

Վրաերթ Երևանի Չաուշի փողոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը

Տեղի է ունեցել Հայաստանի և Կուբայի արտգործնախարարների հեռախոսազրույցը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Արցախի նախագահի աշխատակազմում գործարկվել է արագ արձագանքման 119 թեժ գիծը

Ինչպե՞ս է խաղաղությունը լինելու այս պայմաններում. ՄԻՊ-ը ներկայացրել է Ալիևի ելույթի մի հատվածի թարգմանությունը

Վրաստանում առևտրի կենտրոններն ու շուկաները կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին

4 մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար

Մինչև 6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզում

3 մարզի համայնքներում փրկարարները ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա

Բայդենը պատասխան կիբերհարձակում է պատրաստում Ռուսաստանի դեմ. դա կնկատեն միայն Պուտինն ու հետախուզական ծառայությունները

«Իրաքը հավերժ կմնա իմ սրտում». Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարել է պատմական այցը Իրաք

Ձնծաղիկներ էր նվիրում միշտ, ու Սահյան էինք կարդում. 80 գարուն տեսած Լուսիկ տատի պատմությունը

«Երեւանտրանս» ՓԲԸ-ն երկու ավտոմեքենա է աճուրդի հանել