Ուզում ենք դեռևս դինամիկայի մեջ գտնվող պրոցեսը գնահատել․ Սուրեն Գրիգորյանը՝ COVID-19-ի հարցով քննիչ հանձնաժողովի մասին

25/01/2021 schedule14:04

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստին նշեց, որ հանձնաժողովը քննարկելու է դեռևս դինամիկայի մեջ գտնվող պրոցեսը։

«Հանձնաժողովն իրավունքի ուժով է ստեղծվել, ու այն փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունն անդամներ է առաջադրել, այն փաստը, որ այդ անդամներն այսօր եկել քվորում են ապահովել, չի նշանակում, որ այն փաստարկները, որոնք հնչել են լիագումար նիստերի դահլիճում, պակաս հիմնավոր են դարձել: Մենք հիմա եկել ենք՝ նաև դա քննարկելու»,- նշեց Գրիգորյանը։

Նա առանձնացրեց երկու օբյեկտիվ խնդիր։ «Եթե մենք գնահատեինք արդյունավետությունը, օրինակ՝ ապրիլ ամսին, դա կլիներ մի գնահատական, եթե գնահատեինք օգոստոսին, դա կլիներ մի գնահատական, երբ մեզ թվում էր, որ մենք ամենածանր շրջանը անցել ենք, եկավ պատերազմը, և մենք ունեցանք ամենածանր շրջանը, երբ ամենաշատ դեպքեր էին օրական գրանցվում, եթե չեմ սխալվում, հիմա ունենք նվազում։ Ասեմ ավելին՝ մեր հարևան պետության օրինակն էր շարունակաբար մեզ բերվում, ասվում էր՝ տեսեք մարդիկ ինչպես են կառավարում, հետո, ցավոք սրտի, տեսանք՝ այդ պետությունում ինչ վիճակ եղավ»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ կորոնավիրուսի ամենածանր շրջանն անցել է՝ Գրիգորյանը նշեց․ «Աստված տա, որ այդպես լինի, բայց ինչի վրա է հիմնված այդ գնահատականը։ Մենք ուզում ենք դեռևս դինամիկայի մեջ գտնվող պրոցեսը գնահատել: Եթե նպատակը Կառավարությանն օգնելն է, կարելի է աշխատանքային խմբերի այլ ֆորմատով դա անել, բայց այս գործիքակազմի նպատակը, հրապարակային նիստերը, վերջում եզրակացությունը, որ ԱԺ-ում պետք է հնչեցվի, հուշում են, որ դրա նպատակը հընթացս գործին օգնելը չէ: Դա հանրությանն Ազգային ժողովի գնահատականը տալն է որևէ բանի վերաբերյալ, որը տրամաբանորեն պետք է արդեն ավարտված լինի»։

Նա նաև նշեց, որ իշխանական և ընդդիմադիր գործիչները հնչեցրել են այնպիսի գնահատականներ, որոնք արդեն վերջնական են։ «Այսօր պարոն Մելքումյանն էլ այդ դինամիկան շարունակեց։ Ասում է՝ ես նախօորոք եմ ասում, իմ կարծիքը սա է։ Դա նույնն է, որ մարդու դատավճիռը կարդաս, հետո սկսես փաստերն ուսումնասիրել, տեսնել՝ այդ մարդը մեղավոր է, թե ոչ, կամ վիրահատես, նոր հետո անալիզ վերցնես, տեսնես՝ պետք է վիրահատություն, թե ոչ։ Հիմա այն մարդիկ, որոնք վերջնական գնահատական են հնչեցրել, հազար անգամ այս կամ այն ձևաչափով ասել են՝ դուք տապալեցիք կորոնավիրուսի դեմ պայքարը և այլն, հիմա ինչպե՞ս են ուսումնասիրելու և օբյեկտիվությանը հավակնություն ունեցող կարծիք ներկայացնելու: Այսինքն՝ իրենք, ըստ էության, պետք է հերքեն իրենց նախկինում ասածը, իսկ ես կարծում եմ, որ հակված են չհերքելու, այլ ամեն կերպ փորձեն հաստատեն»։

Տպել
871 դիտում

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)