Դպրոցի տնօրենի մրցույթում երկու հաղթող կա․ մինչ նախարարը որոշում կկայացնի, ուսուցիչները բողոքի ցույց էին անում

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմն այսօր բողոքի ակցիա էր անում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։

Հունվարի 22-ին դպրոցի կառավարման խորհուրդն անցկացրել է թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցող երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել։ Գործող կարգը սահմանում է, որ քվեները հավասարաչափ բաշխվելու դեպքում վերջնական ընտրությունը պետք է կատարի նախարարը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Բողոքի ցույցի մասնակիցների պահանջն է, որ պաշտոնավարումը շարունակի գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը, սակայն, ինչպես ուսուցիչներից մեկը որակեց, ինչ-որ մեկը եկել ու ուզում է ներխուժել իրենց կոլեկտիվ:

«Մեզ նրա ոչ մի տվյալ չի հետաքրքրում։  Մենք դեմ ենք, չնայած մեր տնօրենի աշխատանքային լիազորությունների ժամկետը լրացել է, բայց նա  թոշակառու չի, իր աշխատանքը լիարժեք կատարում է, կրթության մակարդակը կարողանում է բարձր պահել, ինչն  էլ անհրաժեշտ է մեր երկրին։ Եվ եթե այս բոլորը մեր տնօրենը լիարժեք կատարում է, ապա ինչո՞ւ  նրան ազատել»,- նշեցին նրանք։

Ուսուցիչներից մեկը նշեց նաև, որ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում են պահանջում։ Երեք օրվա ընթացքում խնդիրը լուծվելու դեպքում բոյկոտ կսկսեն: «Եթե նոր տնօրենը գա, փակ դռների առաջ է կանգնելու, ո՛չ մասնագետներ է ունենալու, ո՛չ աշակերտներ, որտե՞ղ է աշխատելու»,- ասացին նրանք:

Ուսուցիչները ԿԳՄՍՆ շենքում հանդիպում էին պահանջում կա՛մ ԿԳՄՍ նախարարի, կա՛մ այլ ներկայացուցչի հետ։ Ի վերջո, ակցիայի մասնակիցներից 6 հոգի ԿԳՄՍՆ շենքում հանդիպման են հրավիրվել, իսկ ակցիայի մնացած մասնակիցները հեռացան նախարարության շենքից։ Ուսուցիչներից մեկի փոխանցմամբ՝ նրանք հանդիպելու են կամ ԿԳՄՍ նախարարի կամ փոխնախարարի հետ։

Հավելենք, որ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս խնդրին անդրադարձել էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ փաստելով, որ ուսուցիչների ընտրության կարգում խնդիրներ կան։ Դա է պատճառը, ըստ նրա, որ Կառավարության ծրագրով և հնգամյա միջոցառումների պլանով նախատեսված է տնօրենի ընտրության գործընթացի վերանայում։ «Իսկ այդ դպրոցում տեղի ունեցած ընտրության հարցում եղել է ձայների կիսում երկու հավակնորդների մեջ։ Երկու հավակնորդներից յուրաքանչյուրը ստացել է չորս ձայն՝ համապատասխան գործող կարգի։ Քանի որ դպրոցը նախարարության ենթակայության դպրոց է, վերջնական որոշումը պետք է կայացնի  նախարարությունը՝ նախարարի հրամանով։ Ընդ որում, մեր ներկայացուցիչը ներկա է եղել  ընտրությանը, եթե որևէ ընթացակարգի խախտում է եղել, դա պետք է դիտարկվի համապատասխան հանձնաժողովի կողմից, որը ձևավորվում է նման բողոքների պարագայում։ Եթե ընթացակարգի խախտում չկա, կա պարզաբանումների խնդիր, ապա բնականաբար մենք սիրով այդ պարզաբանումները կտրամադրենք», - նշել էր փոխնախարարը։

Հավելենք, որ ըստ բողոքի ցույց անող ուսուցիչների՝ կատարվածն անարդար է, քանի որ մրցույթից կես ժամ առաջ հայտնվել է նոր թեկնածու և 8 հոգանոց խորհրդի անդամներից 4-ն ընտրել են նոր թեկնածուին, իսկ մյուս 4-ը՝ գործող տնօրենին: Այսինքն ձայները բաժանվել են նախկին  տնօրեն՝  Մետաքսյա Բաբայանի և նոր թեկնածու՝ Աբովյան քաղաքի 10-րդ հիմնական դպրոցի Հայոց լեզվի ուսուսչուհու միջև։ Նրանք հայտարարում էին, որ նոր թեկնածուն եւ խորհրդի՝ նրա օգտին քվեարկած անդամները բարեկամական կապ ունեն Կոտայքի նախկին մարզպետ, այժմ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ։

Շրջակա միջավայրի նախարարի խոսնակը, մեր հարցմանն ի պատասխան անդրադառնալով այս հայտարարություններին, փոխանցեց, որ նման բովանդակությամբ հրապարակման արդեն հանդիպել է, շատ բաներ կարող են շահարկվել, բայց խնդրը իրենց տիրույթը չէ, այլ ԿԳՄՍ նախարարության, դա ԿԳՄՍՆ-ի պատասխանատվությանն է վերաբերվում: 

Մերի Խաչատրյան

Տպել
1197 դիտում

Արձանի մասին խոսք եղավ, բոլորն ակտիվացան. վարչապետը՝ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու ցանկության մասին

Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում. շինհրապարակում անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակիցը

Եթե ՌԴ-ն «ներխուժի» Ուկրաինա, ի՞նչ դիրքորոշում է հայտնելու ՀՀ-ն՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր․ մեկնաբանում է Փաշինյանը

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

«Դատալեքս» տեղեկատվական համակարգն այս պահին չի գործում. Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանում է տարածել

5 զավակ, 9 թոռ, 15 ծոռ. վանաձորցի Եվգին տատը ծննդյան 100-ամյակն է տոնել

Հայկ Չոբանյանը նշանակվել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության հավանականությունը մեծ է․ Փաշինյան

Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ աճյուն

ՊՆ-ից արձագանքել են Սուրեն Պապիկյանի հարսանիքի առթիվ դրամահավաքության մասին լուրերին

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Նիգավան-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է

Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով. Ոստիկանություն

Հայաստանը չպետք է անցնի կիսանախագահական կառավարման համակարգի․ Նիկոլ Փաշինյան

Փաստաբանի միջոցով «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձին փորձել են փոխանցել մեթամֆետամին

Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին տեղեկացել եմ հրապարակային հայտարարելուց ընդամենը 3,5 ժամ առաջ․ Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը (ուղիղ)

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4.342 խախտում

Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, ըստ տեղեկությունների՝ նա Ոստիկանության Մարտունու բաժնում է. փաստաբան

Պարո՛ն Սամսոնյան, հարկ է աշխատանքն այնպես կազմակերպվի, որ քաղաքացին դժգոհ չլինի. Շիրակի մարզպետը՝ Գյումրու համայնքապետին

Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձը Գյումրիում կնշվի հավաք և զուսպ

Թմրամիջոցներ կարմիր պղպեղի տուփում և արգելված իրեր դատապարտյալի խցում ու նրա համար նախատեսված հանձնուքում

Մեզ սպառնում են. Մորգենշտերնի համերգի կազմակերպիչները մեկնաբանում են կատարվածը

Զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական մարտավարական զորավարժություններ

Հայրենասեր լինելու համար պետք է համախմբվել մեկ նպատակի շուրջ, ինձ համար այլ նպատակներ չկան. Տիգրան Արզաքանցյան

Էջմիածում այրվել է չշահագործվող շինության տանիք

ՍԱՏՄ-ն կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր է անցկացրել հանրային սննդի օբյեկտներում

Քննարկվում է Երեւանյան լճի տարածքում հանգստի գոտի կառուցելու հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանում կներդրվի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 133 դեպք

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Դոլարն ու եվրոն էժանացել են. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

2021թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե վճարվել է 1 տրիլիոն 206 մլրդ դրամ հարկ. ովքեր են 10 ամենախոշոր հարկատուները

Բելառուսի արդարադատության նախարարը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման աշխատանքներով

Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին

ԱՄՆ պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Ուկրաինա

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում

Մեծ Բրիտանիան սկսել է Ուկրաինայից տարհանել իր դեսպանատան աշխատակիցներին