Երևան
2 °C
2021 թվականի մեկնարկից ի վեր Վրաստանում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների շեշտակի աճ է գրանցվել: Ընդ որում, համեմատությունը ցույց է տալիս, որ Վրաստանը գերազանցում է Հայաստանին և՛ վարակվածության ընդհանուր թվով, և՛ մահերի թվով:
Այսօրվա՝ հունվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166.232 դեպք, որից 155.404-ը՝ առողջացած, 3052-ը՝ մահվան ելքով:
Նույն ժամանակահատվածում հարևան Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 254.822 դեպք, որից 244.446-ը՝ առողջացած, 3096-ը՝ մահվան ելքով:
Վարակման օրական ցուցանիշը Վրաստանում մեծ է գրեթե ինն անգամ: Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք, Վրաստանում՝ 1006:
Վրաստանում դեռ գործում են մի շարք խիստ սահմանափակումներ, դրանք դեռևս ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ երկրում վարակվածության 5 տոկոսից ցածր ցուցանիշներ չեն արձանագրվել: Ներկայումս երկրում վարակի օրական ցուցանիշը 7%-ից ավելի է:
Երկրում չի աշխատում նաև հանրային տրանսպորտը, համաճարակային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ նախորդ տարվա նոյեմբերից էլ դադարեցվել է քաղաքային ու միջքաղաքային բոլոր տեսակի հանրային տրանսպորտի երթևեկությունը։
Մի շարք հասարակական կազմակերպություններ կոչով դիմել են Վրաստանի կառավարությանը փետրվարի մեկից վերացնել տրանսպորտի շահագործման արգելքը։ Նրանք կարծում են, որ սա խտրական վերաբերմունք է խոցելի խմբերի նկատմամբ ու նպաստում է տնտեսական ճգնաժամի խորացմանը։
Կառավարությունը հայտարարել է, որ վերանայել է տնտեսական գործունեության ծրագիրն ու որոշել մի փոքր էլ երկարաձգել արգելքները. դրանց վերացման աստիճանական քայլերը մեկնարկելու են փետրվարի 1-ից։
Հիշեցնենք՝ երկար ժամանակ Վրաստանը կարողանում էր դիմակայել վարակի տարածմանն ու աշխարհի շատ երկրների համար օրինակ ծառայում արագ արձագանքման, սահմանափակումների ժամանակին ու ճիշտ սահմանման համար: Իրավիճակը փոխվել է նախորդ տարվա դեկտեմբերի վերջից:
Վրաստանում COVID-19-ի տարածումը սկսվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, երբ երկրում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը: Վարակված է եղել Իրանից ժամանած Վրաստանի քաղաքացին:
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը պաշտոնապես հաստատվել է 2020 թվականի մարտի 1-ի առավոտյան դարձյալ Իրանից ժամանած քաղաքացու մոտ:
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է հատուկ նշանակության զորամաս
Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել
Տիգրան Բարսեղյանը բացեց գոլերի հաշիվը նոր մրցաշրջանում
Ռուստամ Բադասյանը, Արտակ Ապիտոնյանը եւ Արփինե Սարգսյանը մարտի 5-ին կմեկնեն Ճապոնիա
Դուք դուրս եք եկել ձեր լիազորություններից, դրա համար պատասխանատվության եք կանչվելու. Բաբաջանյանը՝ Վարդազարյանին
Փաշինյանը ցույց տվեց, որ միաժամանակ կարող է լինել և՛ իշխանություն, և՛ հեղափոխական. Kommersant
Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի նաեւ Ախալքալաք քաղաքում
UCOM-ն առաջարկում է նվերի 8 տարբերակ մարտի 8-ին
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պարզաբանեց, թե ինչու է օգտագործել «վնգստացող դատավորներ» արտահայտությունը
«Արարատ-Արմենիան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց
Կոտայքի մարզում կհիմնվեն «Թումո» կենտրոններ և «Թումո» տուփեր
Վրեժ Գաբրիելյանը Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն. նա այլ աշխատանքի կանցնի
Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն
«Բեռլինալե» կինոփառատոնը կանցկացվի երկու փուլով
Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից. փաստաբանը՝ նախագահի հայտարարության մասին
Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Վարդան Վարդանյանն ու Ջենիֆեր Սվիդերին քննարկել են երկու կառույցների միջև համագործակցության հետ կապված հարցեր
Նախագահը չի ստորագրի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը. նա ՍԴ-ում կվիճարկի զինծառայության մասին օրենքը
ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը. թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել
Չեմ բացառում, որ դա ճիշտ քայլ կարող է դիտարկվել. Մարուքյանը՝ կիսանախագահական կառավարման անցնելու հայտարարության մասին
Սա կարող է դառնալ ուշացած արդարադատություն. Գևորգ Բաղդասարյանը՝ Մարտի 1-ի գործի քննությունը ձգձգելու մասին
Էդմոն Մարուքյանը տեսակցել է նախագահ Արմեն Սարգսյանին
Արմեն Գևորգյանը COVID-19-ի թեստ է հանձնել. Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Տաքսու վարորդ չեմ աշխատել, պարտքեր չեմ ունեցել և չունեմ. Ավետ Պողոսյանը՝ իր մասին հոդվածին ի պատասխան
Արցախի գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել մարդկանց ոչ պատշաճ տարհանում իրականացնելու վերաբերյալ
Վրաերթի հետեւանքով մահացել է խմբագիր, սիրված երգերի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը
ԱՀ նախագահը վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին
Միրզոյանը դիմել է Մատվիենկոյին 2 հայ գերի կանանց վերադարձի կապակցությամբ
ԱԺ-ն փակ նիստում քննարկում է գերիներին առնչվող հայտարարության նախագիծը
Գագիկ Ծառուկյանն այս պահին նախագահ Արմեն Սարգսյանի տանն է (լուսանկար)
Հայաստանից Արցախ մեկնած բժիշկ-փորձագետներն ամփոփել են այցի արդյունքները
Ջոլին 11,5 միլիոն դոլարով վաճառել է Ռուզվելտին նվիրած Չերչիլի նկարը
ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել Երևանի նախակրթարաններ
«Լուսավոր Հայաստան»-ը պատրաստ է գնալ ԱԺ լուծարմանը. Տարոն Սիմոնյան
Վարչապետն առավոտյան զանգահարել է Էդմոն Մարուքյանին. նրանք կհանդիպեն
Շենգավիթ վարչական շրջանում տեղի է ունեցել պատերազմում նահատակված հայորդիների հետմահու պարգևատրման արարողություն
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ
Իմ կամքով եմ մասնակցել հանրահավաքին. ՊԵԿ նախագահը՝ փետրվարի 25-ի հանրահավաքին՝ իր և աշխատակիցների մասնակցության մասին
Սարկոզին պատրաստվում է վիճարկել դատարանի որոշումը
Կառավարությունն առաջարկում է ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրել. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը
© 2021 Հայկական ժամանակ