Միջազգային կառույցները վերջին շաբաթների ընթացքում սկսել են հետաքրքրվել պատերազմի բնապահպանական վնասներով․ Պետրոսյան

Միջազգային կառույցները վերջին շաբաթների ընթացքում սկսել են հետաքրքրվել պատերազմի բնապահպանական վնասներով։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ 

Պատերազմի ընթացքում հայկական կողմը բարձրաձայնել է բնությանը հասցվող վնասի մասին՝ տասնյակ գրություններ ուղարկելով միջազգային կառույցներին։

«Առաջին 2-3-ը հիմնականում ահազանգեր են եղել պատերազմական գործողությունների հետեւանքով առաջացած բնապահպանական, սանիտարական աղետալի վիճակի մասին»,- նշեց նա։

Նախարարն ասաց, որ նաեւ հանգամանալից գրություններ են եղել անտառային հրդեհների հետ կապված, այդ թվում՝ ՄԻՊ-ի կողմից ֆոսֆորային զենքերի հնարավոր կիրառման արդյունքում անտառածածկ տարածքների լայնածավալ հրդեհների վերաբերյալ. «Իսկ վերջին 1-2 գրություններով մենք արդեն մեր միջազգային բնապահպանական կազմակերպություն գործընկերների ուշադրությունը սեւեռել ենք մեր հարավային շրջանների, Արցախի հարավային ու հարավարևելյան սահմաններում էկոլոգիական աղետալի վիճակի վրա»։

Պետրոսյանը նշեց, որ միջազգային կառույցներն արձագանքել են Հայաստանից ստացված ահազանգերին ու վերջին շաբաթների ընթացքում հետաքրքրություն ցուցաբերել ներկայացված փաստերի նկատմամբ։ Այդ կառույցներից ստացվել են հարցումներ ներկայացված փաստերի առանձին դետալների մասին։

Նրա խոսքով՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի ու Հայաստանի բնությանը հասցված նյութական վնասի վերջնական հաշվարկ դեռեւս չի կատարվել։

«Ֆինանսական հաշվարկ այս պահին չկա։ Իրավասու մարմինը, որը պետք է այդ վնասները հաշվարկի, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն է։ Բայց ընդհանուր մասշտաբային վնասներով կարող եմ ասել, որ խոսքը մի քանի հազար հեկտար անտառային տարածքների մասին է, որից մի քանի հարյուր հեկտարը ՀՀ հյուսիսարեւելյան հատվածի, մասնավորապես՝ Արծվաբերդի անտառտնտեսության տարածքներում է, մնացածը՝ հարավարեւելյան՝ Սյունիքի մարզի 2 անտառտնտեսությունների՝ Գորիսի եւ Կապանի անտառներում, որտեղ անմիջապես ռազմական գործողությունների թատերաբեմ է եղել, եւ հակառակորդի հրետակոծության հետեւանքով հրդեհվել էին»,- ներկայացրեց Պետրոսյանը։

Նախարարն ասաց, որ ավելի մեծ վնասներ հասցվել են Արցախի անտառային տարածքներին, որոնք այս պահին արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո են։

Տպել
679 դիտում

UCOM-ն առաջարկում է նվերի 8 տարբերակ մարտի 8-ին

Փաշինյանը ցույց տվեց, որ միաժամանակ կարող է լինել և՛ իշխանություն, և՛ հեղափոխական. Kommersant

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պարզաբանեց, թե ինչու է օգտագործել «վնգստացող դատավորներ» արտահայտությունը

«Արարատ-Արմենիան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց

Կոտայքի մարզում կհիմնվեն «Թումո» կենտրոններ և «Թումո» տուփեր

Վրեժ Գաբրիելյանը Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն. նա այլ աշխատանքի կանցնի

Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն

«Բեռլինալե» կինոփառատոնը կանցկացվի երկու փուլով

Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից. փաստաբանը՝ նախագահի հայտարարության մասին

Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Վարդան Վարդանյանն ու Ջենիֆեր Սվիդերին քննարկել են երկու կառույցների միջև համագործակցության հետ կապված հարցեր

Նախագահը չի ստորագրի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը. նա ՍԴ-ում կվիճարկի զինծառայության մասին օրենքը

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը. թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել

Չեմ բացառում, որ դա ճիշտ քայլ կարող է դիտարկվել. Մարուքյանը՝ կիսանախագահական կառավարման անցնելու հայտարարության մասին

Սա կարող է դառնալ ուշացած արդարադատություն. Գևորգ Բաղդասարյանը՝ Մարտի 1-ի գործի քննությունը ձգձգելու մասին

Էդմոն Մարուքյանը տեսակցել է նախագահ Արմեն Սարգսյանին

Արմեն Գևորգյանը COVID-19-ի թեստ է հանձնել. Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Տաքսու վարորդ չեմ աշխատել, պարտքեր չեմ ունեցել և չունեմ. Ավետ Պողոսյանը՝ իր մասին հոդվածին ի պատասխան

Արցախի գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել մարդկանց ոչ պատշաճ տարհանում իրականացնելու վերաբերյալ

Վրաերթի հետեւանքով մահացել է խմբագիր, սիրված երգերի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը

ԱՀ նախագահը վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Միրզոյանը դիմել է Մատվիենկոյին 2 հայ գերի կանանց վերադարձի կապակցությամբ

ԱԺ-ն փակ նիստում քննարկում է գերիներին առնչվող հայտարարության նախագիծը

Գագիկ Ծառուկյանն այս պահին նախագահ Արմեն Սարգսյանի տանն է (լուսանկար)

Հայաստանից Արցախ մեկնած բժիշկ-փորձագետներն ամփոփել են այցի արդյունքները

Ջոլին 11,5 միլիոն դոլարով վաճառել է Ռուզվելտին նվիրած Չերչիլի նկարը

ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել Երևանի նախակրթարաններ

«Լուսավոր Հայաստան»-ը պատրաստ է գնալ ԱԺ լուծարմանը. Տարոն Սիմոնյան

Վարչապետն առավոտյան զանգահարել է Էդմոն Մարուքյանին. նրանք կհանդիպեն

Շենգավիթ վարչական շրջանում տեղի է ունեցել պատերազմում նահատակված հայորդիների հետմահու պարգևատրման արարողություն

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Իմ կամքով եմ մասնակցել հանրահավաքին. ՊԵԿ նախագահը՝ փետրվարի 25-ի հանրահավաքին՝ իր և աշխատակիցների մասնակցության մասին

Սարկոզին պատրաստվում է վիճարկել դատարանի որոշումը

Կառավարությունն առաջարկում է ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրել. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը

Երևանի մետրոպոլիտենը կնշի հիմնադրման 40-ամյակը

ԱԺ-ում քննարկվեց հոկտեմբերի առաջին կիրակին՝ որպես Ազգային փոքրամասնությունների օր նշելու նախագիծը

Մարտի երկրորդ կեսն ավելի տաք է լինելու. ամսվա ընթացքում հնարավոր է բուք, ցրտահարություն. ՀՄԿ

Լարսի ճանապարհը նորից փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա կուտակված մոտ 430 բեռնատար

14 անգամ դուք հնարավորություն եք ունեցել ադրբեջանական պատվիրակների հետ բանավիճելու. Կոնջորյանը՝ Աբովյանին