Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարող է դատի տալ ռուսաստանցի ֆուտբոլային գործչին

26/01/2021 schedule20:21

Ռուսաստանցի ֆուտբոլային գործիչ Ավալու Շամխանովը Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում մեղադրել է Հայաստանի հավաքականի և Սամարայի «Կռիլյա Սովետովի» նախկին պաշտպան Կարեն Դոխոյանին և իր նախկին թիմակիցներին 2006թ․-ի հուլիսի 6-ին Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիայի» հետ խաղը «ծախելու» մեջ։ Շամխանովն այդ ժամանակ զբաղեցնում էր «Կռիլյա Սովետովի» մարզական տնօրենի պաշտոնը։

«Բարանովսկին («Կռիլյա Սովետովի» նախագահը - խմբ․) թիմի հետ չէր մեկնել Վլադիվոստոկ, թեև արտագնա խաղերը սովորաբար բաց չէր թողնում։ Պարզվում է՝ «Կռիլյան» այդ խաղը պետք է տար։ Թիմերի հանդերձարաններն իրար դիմաց էին, մեջտեղում միջանցքն էր։ Մերսման սենյակն էլ այնտեղ էր։ Կովբան («Կռիլյա Սովետովի» նախկին ֆուտբոլիստ) և Դոխոյանը մտան այնտեղ։ Ես նրանց հասկացրի, որ գիտեմ խաղի մասին։ Գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևին ասացի՝ սա ի՞նչ է, սկանդալ կլինի, եթե խաղը տանք։ Հավաքեցի տղաներին՝ Դոխոյանի գլխավորությամբ․ «Նայե՛ք, եթե նման բան անեք, լուրջ խնդիրներ կլինեն»։ Բայց նրանք, միևնույն է, «ծախեցին» խաղը։ Լավ աղմուկ արեցի այդ ժամանակ։ Գաջիևի գլխին հարվածեցի։ Ինչպե՞ս կարելի է նման բաներով զբաղվել, ուրիշներին էլ ստիպել։ Ֆուտբոլիստներն այնքան ակնհայտ դա արեցին, որ զզվելի էր․․․ Բոլոր այդ Դոխոյանները Գաջիևի մարդիկ էին։ Հարցնում եմ նրան՝ Դոխոյանն ի՞նչ ֆուտբոլիստ է, ինչի՞ համար է պետք։ Տարեկան 10 խաղ է անցկացնում, որ ավելի»։

Դոխոյանը նույն թերթի հետ զրույցում մեկնաբանել է Շամխանովի խոսքերը՝ նշելով, որ խոսել է իր փաստաբանի հետ ու ինչ-որ միջոցներ հաստատ ձեռնարկելու է․ «Նա ստում է նույնիսկ այն դրվագներում, որոնք կարելի է հեշտությամբ ստուգել։ Ես «Կռիլյա Սովետովում» 162 խաղ եմ անցկացրել՝ միջինը 25 խաղ մեկ մրցաշրջանում։ Նույնիսկ վերջին տարիներին՝ 2005թ․-ին 20, 2006թ․-ին 21 խաղի եմ մասնակցել։ Ավելի քիչ միայն 2004թ․-ին է եղել՝ 12 խաղ, այդ ժամանակ ես ծնկի լուրջ վնասվածք ունեի։ Եվ շնորհակալ եմ Գաջի Մուսլիմովիչին, որ ինձ հնարավորություն տվեց մնալ թիմում։ Այդ տարի բաց թողեցի մրցաշրջանի կեսը, բայց երկրորդ կեսում սկսեցի խաղալ, ԲԿՄԱ-ին գոլ խփեցի, որն օգնեց մեզ դուրս գալ երրորդ տեղ, իսկ բանակայիններին զրկեց առաջին տեղը գրավելու հնարավորությունից»։

Ինչ վերաբերում է «Լուչի» հետ խաղին, ապա Դոխոյանը նշում է, որ ամեն ինչ լրիվ հակառակ կերպով է եղել․ «Ես չեմ ցանկանում արդարանալ, «Կռիլյայի» բոլոր ֆուտբոլիստներն էլ գիտեն ճշմարտությունը։ Մենք ժամանեցինք Վլադիվոստոկ խաղի օրը՝ առավոտյան 4-ին կամ 5-ին։ 11-ի 12-ի կողմերը զարթնում ենք, Ավալուն կանչում է ինձ։ Թիմի ավագ Գուսինը չէր ժամանել, ես այդ խաղում պետք է ավագը լինեի։ Դրա համար ինձ հետ էր որոշել խոսել․ «Կարեն, ակումբը որոշել է, ամեն ինչ պետք է այսպես ու այսպես լինի»։ Չեմ հստակեցնի, թե ինչ է ինձ ասել, բայց բոլորն էլ հասկանում են ինչի մասին է խոսքը։ Հարցնում եմ՝ ինձ ինչու՞ եք այդ մասին ասում։ «Որովհետև դու ես թիմի ավագը։ Հավաքի տղաներին, ասա, որ ակումբն այդպես է որոշել»: Ու նշում է նրանց անուններն, ովքեր վաղուց ակումբում են՝ Կովբայի, Բուլիգայի: Ես ասում եմ՝ ինձ ո՞ւմ տեղն եք դրել: Եթե ակումբն ինչ-որ բան է որոշել, մտեք հանդերձարան, ինքներդ ասեք: Թող բոլորի համար ամեն ինչ պարզ լինի, ոչ ոք չմտածի, որ ինչ-որ մեկն իր մեջքի հետևում ինչ-որ բաներ է անում:

Շամխանովն ասաց՝ լեգեոներները չեն հասկանա: Ես էլ, թե՝ դա ձեր խնդիրն է: Որոշեցինք, որ պետք է միջոց գտնի ու տղաներին ինչ-որ ձևով հասցնի, ոչ թե մեր միջոցով: Հետո հարցնում եմ՝ Գաջի Մուսլիմովիչը տեղյա՞կ է: Ասում է՝ այո, ասել եմ: Գաջիևը հաստատում է: Ասում է՝ մենք այսքան ճանապարհ ենք կտրել, իսկ մեզ նման բան են ասում: Տղանե՛ր, դուք որոշեք, ես ամեն դեպքում ձեզ հետ եմ: Մենք, իհարկե, որոշեցինք խաղալ: Շամխանովին դա դուր չեկավ: Ասում է, իբր մենք թաքուն մտել ենք մերսման սենյակ: Այդ նա է թաքուն մտել այդտեղ: Այնտեղ էին նաև Բուլիգան և լեհ պաշտպան Լագիևվկան: Շամխանովն ասում էր՝ դուք չեք կարող չանել դա, դուք պայմանագիր ունեք, ես ձեզ հրամայում եմ: Մենք ասացինք՝ ոչ: Իսկ մտնել հանդերձարան և ամբողջ թիմի դիմաց ասել չհամարձակվեց:

Խաղից առաջ՝ միջանցքում կանգնել ու հարցնում էր՝ ի՞նչ եք որոշել: Ասացինք՝ խաղալու ենք: Դա տեսել են բոլոր տղաները, նաև «Լուչի» ֆուտբոլիստները: Նա արդեն գոռում էր. « Ես հրամայում եմ, դուք պարտավոր եք դա անել»: Հիշում եմ, որ սկսեցի «դու»-ով պատասխանել. «Դու մեզ չես կարող հրամայել»:

Աղմուկը ոչ թե խաղից հետո է արել, այլ առաջ: Երևի Ավալան մոռացել է, որ մեզ «լուրջ խնդիրներ» էր խոստանում 14 տարի առաջ: Ձեռքերով բռնեց շապիկիցս, ես էլ նրա շապիկից: Փառք Աստծո, գործը կռվի չհասավ, մեզ բաժանեցին: Կարող եմ ասել, որ թեև պարտվել ենք այդ խաղում, բայց մինչև վերջ պայքարել ենք: Այո, արդյունքը «Կռիլյայի» օգտին չէր, բայց զգացվեց տղաների հոգեբանական վիճակը: Երիտասարդ էին, չգիտեին՝ ինչպես իրենց պահել այդ իրավիճակում»,- նշել է Դոխոյանը:

Վերջինիս խոսքերը հաստատել է նաև իր թիմակից Վիտալի Բուլիգան, ով նշել է, որ ինքը ևս եղել է մերսման սենյակում: Շամխանովի խոսքերից հետո ֆուտբոլիստները չեն ցանկացել մտնել խաղադաշտ: «Եթե նման բան է ասում, ուրեմն հենց ինքն էլ խաղը ծախելու բանակցությունները վարել է»,- նշում է Բուլիգան:

Կարեն Դոխոյանը մտադիր է հասնել նրան, որ Շամխանովն առնվազն ներողություն խնդրի. «Հասկանալի է, որ թիմակիցներիս ու ընկերներիս արձագանքն այդ հարցազրույցին շատ բուռն էր: Նրանք գիտեն այդ պատմությունը, գիտեն՝ ինչ է եղել իրականում: Բայց իմ անունն են արատավորում, ու այն մարդն ով այդ անում է, պետք է իր խոսքերի համար պատասխան տա: Նվազագույնը՝ ներողություն խնդրի»,- նշում է Դոխոյանը, որը ներկայումս աշխատում է որպես ֆուտբոլային գործակալ:

Տպել
959 դիտում

ԱԺ-ում կքննարկվի «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Սյունիքի մարզում ձյուն է տեղում. միջպետական ու հանրապետական բոլոր ավտոճանապարհները բաց են

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել 2 զինծառայողի մասունք

Հրդեհ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում

Անկարայում հետաքննություն է սկսել ԱՄՆ-ում «Կանգնեցրեք Էրդողանին» գրությամբ պաստառների առթիվ

1 օրում ձյան մեջ արգելափակումից տարբեր մարզերում դուրս է բերվել 9 ավտոմեքենա

Մայրաքաղաքում և 5 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Զբոսաշրջության ոլորտը սկսվում է վերականգնվել, մարդիկ ուզում են ճանապարհորդել. Վարդան Սարգսյան

Գերմանիայի Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է պատգամավորներից մեկին՝ Ադրբեջանից կաշառք ստանալու կասկածանքով

«Թումո» տուփն ամռանն արդեն Կապանում կլինի

«Վահագնի Սիթին» Ա-Լիգայի եզրափակչի երկրորդ խաղում ևս հաղթեց «Դվինին»

Վարդենյաց լեռնանցքում հարկավոր է երթևեկել անվաշղթաների կիրառմամբ, Քաջարանում և Կապանում ձյուն է

Կոնգրեսականները չեղյալ են հայտարարել մարտի 4-ի նիստը՝ Կապիտոլիումի վրա հարձակման սպառնալիքի պատճառով

Դեղի հետկանչ․ կարգադրագիր է տրվել դեղերի վաճառքով զբաղվող 7 ընկերության

Սլովակիայի արտգործնախարարը ներողություն է խնդրել Ուկրաինայից վարչապետի կատակի համար

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Կիևի մրցաշարի, Պատրիկեևի հեռանկարների և հավաքականի կազմի մասին

Արմավիրի մարզպետն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրենին․ քննարկվել են մարզի զարգացմանն ուղղված հարցեր

ՄԻՊ-ը Բունդեսթագում բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը

Վերակառուցվել է Նշավան համայնքի ամբուլատորիայի շենքը

Շիրակի փոխմարզպետն Արեգնադեմում ծանոթացել է կառուցվող սպանդանոցին և ֆերմերային տնտեսությանը

Արմավիրի Արևաշատ գյուղում մոտ 2500 հակ անասնակեր է այրվել

Նախադպրոցական կրթական բոլոր ծառայությունները, մանկական ժամանցի կենտրոնները կլիցենզավորվեն. նոր նախագիծ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

Քոչարյանը երբեք առանց «տանիքի» հաջողության չի հասել. չլիներ Վազգեն Սարգսյանը՝ նա ՀՀ տեղը մոռացած կլիներ. Վիգեն Խաչատրյան

Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ

Կայացել է «Երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանի գիտական 50-ամյա գործունեությունը» խորագրով գրքի շնորհանդեսը

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում է կազմակերպվել ԱԳՆ-ում

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Զապն ու նրան ուղեկցող 10-ից ավելի անձ

Փլուզում «ՉԱԱՐԱՏ Կապան» հանքում. 25-ամյա աշխատակիցը մահացել է

37-ամյա տղամարդը գողացել էր Հյուսիս-հարավ ճանապարհաշինության համար նախատեսված ավազից (տեսանյութ)

«Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ես ուրախ եմ, որ դեմ քվեարկեցիք». խնդրահարույց օրինագիծը էլի կքննարկվի

Մեսրոպ Առաքելյանը և Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն ընդգծել են մի շարք առաջնահերթություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի մի խումբ բնակիչների

Հրդեհ է բռնկվել Բալահովիտում գտնվող «Գոլդ Շին» ընկերության փրփրապլաստի արտադրամասում (տեսանյութ)

4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները Հայաստանում սկսվել են. 200 բուժաշխատող արդեն պատվաստվել է

Առաջիկայում կգործարկվի շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը․ Ավինյանն ընդունել է Մոլինեուսին

ԲՈՒՀ-երը դեռևս քաղաքականությունից զերծ չեն. պատգամավորը՝«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքների փաթեթի մասին

Բարձր լեռնային պայմաններում անցկացվել է զինվորների մասնագիտական պարապմունք

Քերոբյանը և «Էս-Ջի-Էս»-ի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրումներին և մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր