Բուհերում առկա դասապրոցեսը կվերսկսվի․ Տնտեսագիտականում մագիստրատուրայի ուսանողները դասի կհաճախեն երեկոյան ժամը 6-ից հետո

2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը  անհրաժեշտ է կազմակերպել առկա ուսուցմամբ, ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախարարի այս հրամանն ուղարկել է բուհերին:

Ըստ հրամանի՝ նման որոշումը պայմանավորված է ներկայումս հանրապետությունում ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված կայուն համաճարակային իրավիճակով:

ԵՊՀ-ում այսօր հրավիրված հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ գրությունն ուղարկվել է բոլոր համալսարաններին, բայց համալսարաններն ազատ են հարցը որոշելու բուհական ինքնավարության շրջանակում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, չնայած նրան, որ տնտեսագիտական համալսարանը մեծ ջանք է գործադրել, որպեսզի պատշաճ մակարդակով եւ որակով անցկացվեն առցանց դասերը, այնուամենայնիվ, որոշակի խնդիրներից խուսափելու համար իրենք վաղուց էին հակված առկա ուսուցման անցնելուն:

Համալսարանում արդեն որոշվել է դասերի ժամանակացույցը, տեղադրվել է հայտարարություն:

«Որոշումը թեեւ կայացրել է նախարարությունը, բայց առկա ուսուցման անցնելու հարցը եւս քննարկել ենք վերջերս կայացած մեր համալսարանի գիտական խորհրդում, որտեղ նաեւ 25 տոկոս ուսանողներ են ներկայացված, եւ գիտական խորհուրդն էլ այն եզրակացությանն է եղել, որ պետք է առկա ուսուցման անցնել: Ուսանողները մեծ գոհունակություն են հայտնել, երեկ հայտարարությունը տեղադրելուց հետո արձագանքները ամբողջովին դրական են եղել։ Ուսանողների քանակի տեսանկյունից բավականին ավելի թեթեւ կիսամյակ է երկրորդ կիսամյակը, այդ առումով մենք երեք հերթով ենք պատրաստվում կազմակերպել դասերը. առաջին հերթով կլինի առկա բակալավրիատը, երկրորդ հերթով՝ մագիստրատուրաների մի մասը եւ հեռակա բակալավրիատը, իսկ երրորդ հերթով՝ երեկոյան մագիստրատուրայի կուրսերը. վերջիններս դասերի կհաճախեն ժամը 18:20-ից»,- ասաց Դիանա Գալոյանը:  

«Դասերը մենք 10 րոպեով կրճատել ենք, դարձրել ենք 70 րոպե, որպեսզի հերթերի միջակայքում հնարավորություն ունենանք նաեւ լսարանները ախտահանել, ինչպես նաեւ հակահամաճարակային բոլոր գործողությունները իրականացնել՝ ջերմաչափում, ախտահանում, դիմակի, ձեռնոցի տրամադրում եւ այլն: Թեպետ հակահամաճարակային անհրաժեշտ պարագաները համապատասխան քանակությամբ մենք սեպտեմբերին էլ էինք արդեն ձեռք բերել եւ կարծում էինք, որ հնարավորություն կլիներ պատշաճ կազմակերպել դասերը առկա եղանակով»,- հավելեց ռեկտորը:

Ըստ Դիանա Գալոյանի՝ կուրսերը կիսելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ իրենք գործնական պարապմունքները այսպես թե այնպես կիսված են անում, իսկ դասախոսությունների ժամանակ խմբերը, որպես կանոն, տեղավորվում են մեծ լսարաններում, ինչպես եւ արել էին սեպտեմբեր ամսին: Ուսանողները դասերին լինելու են դիմակներով:

Հարցին՝ բուհում սովորող օտարերկրյա ուսանողների համար արդյոք նախատեսվո՞ւմ է այլընտրանքային լուծում, ՀՊՏՀ-ի ռեկտորը պատասխանեց.

«Խոսքը առավելապես ջավախցի ուսանողների մասին է, որոնք մեկնել էին Հայաստանից, քանի որ այդ ժամանակ հեռավար ուսուցում էր: Այդ ուսանողների հետ կապ հաստատում են դեկանները. եթե նրանք ուզում են գալ, ապա համապատասխան տեղեկանքներ եւ փաստաթղթեր կտրամադրվեն, որպեսզի նրանք անխոչընդոտ կարողանան սահմանը անցնել: Հանրապետությունից դուրս գտնվող ուսանողներին ուղարկել ենք նաեւ Կառավարության համապատասխան որոշումը, որ թռիչքից 72 ժամ առաջ նրանք պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն, որպեսզի կարողանան հատել սահմանը: Իսկ բացառիկ դեպքերում նաեւ զուհագահեռաբար գործարկում ենք մեր «Moodle» հարթակը, որտեղ ամբողջությամբ նյութերը կներբեռնվեն, եւ բացառիկ դեպքերի համար նաեւ հեռավար  կկազմակերպենք դասերը: Այնուամենայնիվ, չթուլանալու համար մենք ամբողջությամբ նաեւ մեր առցանց համակարգն ենք պատրաստ պահում, որովհետեւ անհասկանալի է, թե կորոնավիրուսի տարածումը ինչպես կդրսեւորվի հետագա ամսիների ընթացքում, եւ որ անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենանք շատ արագ նորից հետ անցնելու առցանց եղանակին»:

Երեւանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գեւոգ Էմին-Տերյանը նշեց, որ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ որոշվել է ուսումնական գործընթացի կազմակերպման ձեւը թողնել ֆակուլտետների որոշմանը:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի լրատվության եւ հանրության կապերի վարչությունից տեղեկացրին, որ նախարարի հրամանը ստացել են․ գեղարվեստական մասնագիտությունների գծով ուսուցումը կիրականացվի միանշանակ առկա եղանակով, ինչ վերաբերում է մնացյալ մասնագիտություններին, դասերը կանցկացվեն կոմբինացված տարբերակով՝ ինչպես առկա, այնպես էլ հեռավար։

«Տրամադրված ենք հնարավորինս վերականգնել առկա ուսուցման գործընթացը, սակայն թագավարակով պայմանավորված՝ հնարավոր է որոշակի վերանայում: Անշուշտ, առկա ուսուցումը անփոխարինելի է, սակայն պետք է նշել, որ մեզ համար որեւէ դժվարություն չի ներկայացրել անցումը հեռավարին: Մանկավարժական համալսարանը արդեն հինգ տարի իրականացնում է առցանց ուսուցում՝ նախապես ուսանողներին ուղարկելով դասախոսություններ եւ քննարկումներ իրականացնելով Google Classroom օնլայն հարթակում: Եվ համավարակով պայմանավորված՝ համատարած անցումը հեռավար համակարգին ուսանողների մոտ որեւէ անհարմարություն չի առաջացրել: Վաղը ունենք ռեկտորատի նիստ, որտեղ նորից կներկայացվի պատկերը, թե ինչպես է կատարվելու այդ անցումը, կտրվեն համապատասխան հանձնարարականներ»,- հայտնեցին բուհի լրատվական ծառայությունից:

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից էլ հայտնեցին, որ առկա ուսուցման անցնելու՝ նախարարի հրամանը ստացել են, այն ի կատար կածվի. առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացը կվերսկսվի փետրվարի 8-ից:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1434 դիտում

Զբոսաշրջության ոլորտը սկսվում է վերականգնվել, մարդիկ ուզում են ճանապարհորդել. Վարդան Սարգսյան

Գերմանիայի Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է պատգամավորներից մեկին՝ Ադրբեջանից կաշառք ստանալու կասկածանքով

«Թումո» տուփն ամռանն արդեն Կապանում կլինի

«Վահագնի Սիթին» Ա-Լիգայի եզրափակչի երկրորդ խաղում ևս հաղթեց «Դվինին»

Վարդենյաց լեռնանցքում հարկավոր է երթևեկել անվաշղթաների կիրառմամբ, Քաջարանում և Կապանում ձյուն է

Կոնգրեսականները չեղյալ են հայտարարել մարտի 4-ի նիստը՝ Կապիտոլիումի վրա հարձակման սպառնալիքի պատճառով

Դեղի հետկանչ․ կարգադրագիր է տրվել դեղերի վաճառքով զբաղվող 7 ընկերության

Սլովակիայի արտգործնախարարը ներողություն է խնդրել Ուկրաինայից վարչապետի կատակի համար

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Կիևի մրցաշարի, Պատրիկեևի հեռանկարների և հավաքականի կազմի մասին

Արմավիրի մարզպետն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրենին․ քննարկվել են մարզի զարգացմանն ուղղված հարցեր

ՄԻՊ-ը Բունդեսթագում բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը

Վերակառուցվել է Նշավան համայնքի ամբուլատորիայի շենքը

Շիրակի փոխմարզպետն Արեգնադեմում ծանոթացել է կառուցվող սպանդանոցին և ֆերմերային տնտեսությանը

Արմավիրի Արևաշատ գյուղում մոտ 2500 հակ անասնակեր է այրվել

Նախադպրոցական կրթական բոլոր ծառայությունները, մանկական ժամանցի կենտրոնները կլիցենզավորվեն. նոր նախագիծ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

Քոչարյանը երբեք առանց «տանիքի» հաջողության չի հասել. չլիներ Վազգեն Սարգսյանը՝ նա ՀՀ տեղը մոռացած կլիներ. Վիգեն Խաչատրյան

Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ

Կայացել է «Երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանի գիտական 50-ամյա գործունեությունը» խորագրով գրքի շնորհանդեսը

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում է կազմակերպվել ԱԳՆ-ում

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Զապն ու նրան ուղեկցող 10-ից ավելի անձ

Փլուզում «ՉԱԱՐԱՏ Կապան» հանքում. 25-ամյա աշխատակիցը մահացել է

37-ամյա տղամարդը գողացել էր Հյուսիս-հարավ ճանապարհաշինության համար նախատեսված ավազից (տեսանյութ)

«Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ես ուրախ եմ, որ դեմ քվեարկեցիք». խնդրահարույց օրինագիծը էլի կքննարկվի

Մեսրոպ Առաքելյանը և Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն ընդգծել են մի շարք առաջնահերթություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի մի խումբ բնակիչների

Հրդեհ է բռնկվել Բալահովիտում գտնվող «Գոլդ Շին» ընկերության փրփրապլաստի արտադրամասում (տեսանյութ)

4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները Հայաստանում սկսվել են. 200 բուժաշխատող արդեն պատվաստվել է

Առաջիկայում կգործարկվի շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը․ Ավինյանն ընդունել է Մոլինեուսին

ԲՈՒՀ-երը դեռևս քաղաքականությունից զերծ չեն. պատգամավորը՝«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքների փաթեթի մասին

Բարձր լեռնային պայմաններում անցկացվել է զինվորների մասնագիտական պարապմունք

Քերոբյանը և «Էս-Ջի-Էս»-ի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրումներին և մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր

IDBank-ը պատերազմական գործողությունների մասնակից իր հաճախորդներին խնդրում է մինչև մարտի 31-ը դիմել Բանկ

Boeing 737 օդանավի սկանդալային անհետացման դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն

ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել ընթացիկ խնդիրները

Դատավորների կենսաթոշակների սահմանման կարգում կլինեն փոփոխություններ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը կանցկացվի ԱԺ հաջորդ քառօրյայի ընթացքում

Պողոս Պողոսյանի սպանության գործով նիստին որպես վկա դատարանում էր երգչուհի Նունե Եսայանը

«ՇԱՆԹ» ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ