Բանակում գտնվող ուսանող զինծառայողները, եթե մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են

26/01/2021 schedule18:54

ԵՊՀ ռեկտորատի նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասնակիցների համար պետության սահմանած ուսման վարձավճարի փոխհատուցման ծրագրին:

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության աջակցության ծրագրով փոխհատուցվում է միայն 2020-21 ուստարվա առաջին կիսամյակի վարձավճարը, ԵՊՀ ուսխորհրդի նախագահը հարց է ուղղել նախարարին, թե արդյոք աջակցության ծրագրից օգտվելու են այս պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող այն ուսանողները, որոնք զորացրվելու են հետագա երկու տարիներին, երբ վերը նշված կիսամյակն արդեն անցած կլինի, իսկ վարձավճարի հատուցումը՝ ժամանակավրեպ:

Բացի դրանից՝ կա մտահոգություն, որ պատերազմական գործողությունների որոշ մասնակիցներ համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ չունենալու պատճառով կարող են զրկվել աջակցությունից:

Նախարար Դումանյանի պարզաբանմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր ուսանողները, եթե նրանք մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են:

«Եթե ուսանողն ընդհատել է կրթությունը, զորակոչվել է բանակ, որտեղ մասնակցել է պատերազմի, հետևաբար զորացրվելուց հետո, եթե նա զինգրքույկում կունենա մարտական գործողության մասնակցության մասին գրառում և համապատասխան կնիք, ապա նա միանշանակ Կառավարության աջակցության ծրագրից կօգտվի:

Մինչև 2022 թվականի ավարտը մենք դեռ ունենալու ենք պատերազմին մասնակից զորացրված ուսանողներ, նրանք մեկ կիսամյակի ուսման վարձի չափով փոխհատուցում անպայման ստանալու են:

Եթե ուսանողը մինչև զորակոչվելն արդեն վճարել է 2020-21 ուստարվա առաջին կիսամյակի վարձը, ապա Կառավարության փոխհատուցումը կհամարվի գերավճար և կփոխանցվի որպես հաջորդ կիսամյակի վարձավճար:

Նույնիսկ, եթե ուսանողի կրթությունն արդեն ավարտվել է, և նա արդեն վճարել է, առաջին կիսամյակի վարձավճարը կվերադարձվի նրան: Իհարկե, սա նվազագույնն է, որ պետությունը կարող է անել նրանց համար»,- նշել է Վ. Դումանյանը և հավելել, որ աջակցության ծրագրով ուսման վարձի փոխհատուցման գումարը կտրվի պետական բյուջեի միջոցներից:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր կարող են լինել աջակցության ծրագրի շահառու, ապա այս դեպքում կա հստակ մոտեցում. պետք է լինի հիմք, այսինքն՝ գրառում, որ տվյալ անձը մասնակցել է մարտական գործողություններին:

Տպել
372 դիտում

Տնտեսական ազատության միջազգային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը

ԱԺ-ում կքննարկվի «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Սյունիքի մարզում ձյուն է տեղում. միջպետական ու հանրապետական բոլոր ավտոճանապարհները բաց են

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել 2 զինծառայողի մասունք

Հրդեհ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում

Անկարայում հետաքննություն է սկսել ԱՄՆ-ում «Կանգնեցրեք Էրդողանին» գրությամբ պաստառների առթիվ

1 օրում ձյան մեջ արգելափակումից տարբեր մարզերում դուրս է բերվել 9 ավտոմեքենա

Մայրաքաղաքում և 5 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Զբոսաշրջության ոլորտը սկսվում է վերականգնվել, մարդիկ ուզում են ճանապարհորդել. Վարդան Սարգսյան

Գերմանիայի Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է պատգամավորներից մեկին՝ Ադրբեջանից կաշառք ստանալու կասկածանքով

«Թումո» տուփն ամռանն արդեն Կապանում կլինի

«Վահագնի Սիթին» Ա-Լիգայի եզրափակչի երկրորդ խաղում ևս հաղթեց «Դվինին»

Վարդենյաց լեռնանցքում հարկավոր է երթևեկել անվաշղթաների կիրառմամբ, Քաջարանում և Կապանում ձյուն է

Կոնգրեսականները չեղյալ են հայտարարել մարտի 4-ի նիստը՝ Կապիտոլիումի վրա հարձակման սպառնալիքի պատճառով

Դեղի հետկանչ․ կարգադրագիր է տրվել դեղերի վաճառքով զբաղվող 7 ընկերության

Սլովակիայի արտգործնախարարը ներողություն է խնդրել Ուկրաինայից վարչապետի կատակի համար

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Կիևի մրցաշարի, Պատրիկեևի հեռանկարների և հավաքականի կազմի մասին

Արմավիրի մարզպետն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրենին․ քննարկվել են մարզի զարգացմանն ուղղված հարցեր

ՄԻՊ-ը Բունդեսթագում բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը

Վերակառուցվել է Նշավան համայնքի ամբուլատորիայի շենքը

Շիրակի փոխմարզպետն Արեգնադեմում ծանոթացել է կառուցվող սպանդանոցին և ֆերմերային տնտեսությանը

Արմավիրի Արևաշատ գյուղում մոտ 2500 հակ անասնակեր է այրվել

Նախադպրոցական կրթական բոլոր ծառայությունները, մանկական ժամանցի կենտրոնները կլիցենզավորվեն. նոր նախագիծ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

Քոչարյանը երբեք առանց «տանիքի» հաջողության չի հասել. չլիներ Վազգեն Սարգսյանը՝ նա ՀՀ տեղը մոռացած կլիներ. Վիգեն Խաչատրյան

Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ

Կայացել է «Երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանի գիտական 50-ամյա գործունեությունը» խորագրով գրքի շնորհանդեսը

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում է կազմակերպվել ԱԳՆ-ում

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Զապն ու նրան ուղեկցող 10-ից ավելի անձ

Փլուզում «ՉԱԱՐԱՏ Կապան» հանքում. 25-ամյա աշխատակիցը մահացել է

37-ամյա տղամարդը գողացել էր Հյուսիս-հարավ ճանապարհաշինության համար նախատեսված ավազից (տեսանյութ)

«Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ես ուրախ եմ, որ դեմ քվեարկեցիք». խնդրահարույց օրինագիծը էլի կքննարկվի

Մեսրոպ Առաքելյանը և Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն ընդգծել են մի շարք առաջնահերթություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի մի խումբ բնակիչների

Հրդեհ է բռնկվել Բալահովիտում գտնվող «Գոլդ Շին» ընկերության փրփրապլաստի արտադրամասում (տեսանյութ)

4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները Հայաստանում սկսվել են. 200 բուժաշխատող արդեն պատվաստվել է

Առաջիկայում կգործարկվի շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը․ Ավինյանն ընդունել է Մոլինեուսին

ԲՈՒՀ-երը դեռևս քաղաքականությունից զերծ չեն. պատգամավորը՝«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքների փաթեթի մասին

Բարձր լեռնային պայմաններում անցկացվել է զինվորների մասնագիտական պարապմունք