Օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման իրական սպառնալիք կա. ԱՀ ԱԳՆ

26/01/2021 schedule19:39

Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկորեն և դիտավորյալ ոչնչացման կապակցությամբ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն:

Նամակներում մանրամասն փաստեր են ներկայացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից նմանատիպ հանցագործությունների հետևողականորեն իրականացման վերաբերյալ՝ նախկին ԽՍՀՄ ժամանակաշրջանում, ապա նաև հաջորդած տարիներին՝ նպատակ ունենալով մասնակիորեն կամ ի սպառ ոչնչացնել ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական ներկայության ցանկացած վկայություն։

Մասնավորապես՝ որպես հայկական մշակութային ժառանգության կործանման պրակտիկայի թերևս ամենաողբերգական փաստ նշվում է 1997-2006 թթ. Նախիջևանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան մի քանի հազար միջնադարյան խաչքարերի դիտավորյալ ավերման մասին։

Նամակներում նաև տեղեկացվում է, որ խորհրդային ժամանակաշրջանում և 1992-1994 թթ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից հիմնահատակ քանդվել և ամբողջությամբ ոչնչացվել են հայկական 167 եկեղեցի, 8 վանական համալիր և 123 գերեզմանատուն։

Նույն ժամանակահատվածում շուրջ 2500 հայկական խաչքարեր և ավելի քան 10 000 հայկական գերեզմանաքարեր են ավերվել և օգտագործվել որպես շինանյութ։

ԱԳ նախարարը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունն ավելի ինտենսիվ է դարձել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում և շարունակվում է մինչ օրս, ինչն ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում մոտ ապագայում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման իրական սպառնալիք է։

Մասնավորապես՝ ուշադրություն է հրավիրվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վրա ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված հարվածներ հասցնելու փաստի վրա։

Մատնանշվում է նաև ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից հայկական ժառանգության հուշարձանների և արտեֆակտերի դիտավորյալ ոչնչացումը, որի մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են տարածվում համացանցում։

ԱԳ նախարարը կոչ է անում միջազգային կազմակերպությունների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանությունը և պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝ հարգել և կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ պահպանելու ներկայումս նրանց վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը և հրաժարվել այն ոչնչացնելու տխրահռչակ քաղաքականությունից։

Նամակներին կից ուղարկվել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված զեկույցը՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։

Տպել
379 դիտում

Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչին. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Օրվա ընթացքում զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Արցախի 4 համայնքների կից բնակավայրերում

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք. գրանցվել է 7 մահ

Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին. Անդրանիկ Մակարյան

«Հայփոստ»-ը պարզաբանում է ներկայացրել կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման վերաբերյալ

Եղվարդի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ մոտ 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը ոչնչացնելու փորձի համար

Տնտեսական ազատության միջազգային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը

ԱԺ-ում կքննարկվի «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Սյունիքի մարզում ձյուն է տեղում. միջպետական ու հանրապետական բոլոր ավտոճանապարհները բաց են

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել 2 զինծառայողի մասունք

Հրդեհ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում

Անկարայում հետաքննություն է սկսվել ԱՄՆ-ում «Կանգնեցրեք Էրդողանին» գրությամբ պաստառների առթիվ

1 օրում ձյան մեջ արգելափակումից տարբեր մարզերում դուրս է բերվել 9 ավտոմեքենա

Մայրաքաղաքում և 5 մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Զբոսաշրջության ոլորտը սկսվում է վերականգնվել, մարդիկ ուզում են ճանապարհորդել. Վարդան Սարգսյան

Գերմանիայի Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է պատգամավորներից մեկին՝ Ադրբեջանից կաշառք ստանալու կասկածանքով

«Թումո» տուփն ամռանն արդեն Կապանում կլինի

«Վահագնի Սիթին» Ա-Լիգայի եզրափակչի երկրորդ խաղում ևս հաղթեց «Դվինին»

Վարդենյաց լեռնանցքում հարկավոր է երթևեկել անվաշղթաների կիրառմամբ, Քաջարանում և Կապանում ձյուն է

Կոնգրեսականները չեղյալ են հայտարարել մարտի 4-ի նիստը՝ Կապիտոլիումի վրա հարձակման սպառնալիքի պատճառով

Դեղի հետկանչ․ կարգադրագիր է տրվել դեղերի վաճառքով զբաղվող 7 ընկերության

Սլովակիայի արտգործնախարարը ներողություն է խնդրել Ուկրաինայից վարչապետի կատակի համար

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Կիևի մրցաշարի, Պատրիկեևի հեռանկարների և հավաքականի կազմի մասին

Արմավիրի մարզպետն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրենին․ քննարկվել են մարզի զարգացմանն ուղղված հարցեր

ՄԻՊ-ը Բունդեսթագում բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը

Վերակառուցվել է Նշավան համայնքի ամբուլատորիայի շենքը

Շիրակի փոխմարզպետն Արեգնադեմում ծանոթացել է կառուցվող սպանդանոցին և ֆերմերային տնտեսությանը

Արմավիրի Արևաշատ գյուղում մոտ 2500 հակ անասնակեր է այրվել

Նախադպրոցական կրթական բոլոր ծառայությունները, մանկական ժամանցի կենտրոնները կլիցենզավորվեն. նոր նախագիծ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

Քոչարյանը երբեք առանց «տանիքի» հաջողության չի հասել. չլիներ Վազգեն Սարգսյանը՝ նա ՀՀ տեղը մոռացած կլիներ. Վիգեն Խաչատրյան

Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ

Կայացել է «Երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանի գիտական 50-ամյա գործունեությունը» խորագրով գրքի շնորհանդեսը

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում է կազմակերպվել ԱԳՆ-ում

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Զապն ու նրան ուղեկցող 10-ից ավելի անձ

Փլուզում «ՉԱԱՐԱՏ Կապան» հանքում. 25-ամյա աշխատակիցը մահացել է

37-ամյա տղամարդը գողացել էր Հյուսիս-հարավ ճանապարհաշինության համար նախատեսված ավազից (տեսանյութ)

«Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ես ուրախ եմ, որ դեմ քվեարկեցիք». խնդրահարույց օրինագիծը էլի կքննարկվի

Մեսրոպ Առաքելյանը և Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն ընդգծել են մի շարք առաջնահերթություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի մի խումբ բնակիչների