Մանուկյանը փաստացի ասում է, որ պատերազմի ժամանակ զինվորականներին կոչ է արել իշխանությունը վերցնել իրենց ձեռքը․ Սիմոնյան

Վազգեն Մանուկյանը փաստացի ասում է, որ ինքը պատերազմի ժամանակ, երբ պատերազմը դեռ ընթացքում էր, բարձրաստիճան պաշտոնյաներին, զինվորականներին կոչ է արել իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի երեկվա արած հայտարարությանը։

Հիշեցնենք՝ երեկ Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Վազգեն Մանուկյանը ասել էր, որ պատերազմի ընթացքում զանգել է բարձրաստիճան զինվորականներին և հորդորել չկատարել վարչապետի հրամանները։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դատախազությունից հայտնել էին, որ Մանուկյանի այս հայտարարությունը ուսումնասիրվում է։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պատերազմը ղեկավարել են զինվորականները։ «Այնպես չէ, որ քաղաքական իշխանության ինչ-որ մարդիկ գնացել և ինչ-որ բան են որոշել կամ կարող էին այդպիսի բան անել։ Փաստացի ձեր բոլոր հարցադրումների պատասխանը պարոն Մանուկյանը տվել է, և այն խոսակցությունները, որոնք հանրության մեջ կային առ այն, որ ինչ-որ մարդիկ գնում էին և ասում՝ պետք չէ կռվել, մեկ է, վաճառել են, մեկ է, հեսա այսպես է լինելու, այնպես է լինելու, պարոն Մանուկյանը փաստացի իր ելույթում ասաց»։

Փոխխոսնակը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից առաջ որոշակի գործընթացներ են եղել։ «Դրանք ուղղված են եղել ոչ թե դեպի Հորադիզ, ոչ թե դեպի այլ տարածքներ, որտեղ ճակատամարտ էր գնում, ոչ թե դեպի Բաքու, այլ դեպի Երևանի կառավարական շենք, դեպի իշխանության զավթում, և, բնական է, կարելի է ենթադրել, որ այդ պրոցեսը շատ ու շատ քաղաքական թևերի ձեռք է տվել, և շատ ու շատ քաղաքական տարրեր, նախկին իշխանության ներկայացուցիչներ սպասել են, որ այս իրավիճակից հետո իրենց ձեռքերը տաքացնեն այն ամենի վրա, ինչը կստացվի»։

Սիմոնյանը նաև ասաց, որ 2018 թվականից հետո թե՛ պաշտպանության նախարարությունում, թե՛ զինվորականների շրջանում, բացի մեկ կամ երկու տեղափոխումից, որևիցե տեղափոխում տեղի չի ունեցել։ «Պաշտպանության նախարարությունը և բանակը եղել է «ամենաձեռք չտրված» կառույցը հեղափոխությունից հետո, և դա փաստ է»։

Տպել
2826 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա