Երևան
15 °C
«Կրթական ռազմավարության մեջ այս տարի պետք է հաշվի առնենք պատերազմից քաղած դասերը, վերանայենք բացերը եւ ավելի հասցեական ու կետային նպատակադրումներ դնենք»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ 2020 թվականը յուրահատուկ տարի էր. մի կողմից փորձում էին շարժվել զարգացման, բարեփոխումների տրամաբանությամբ, մյուս կողմից կար համավարակը՝ որպես գլոբալ համաշխարհային ճգնաժամ, եւ, իհարկե, պատերազմը՝ որպես արհավիրք: Եվ այս հանգամանքներով պայմանավորված՝ շատ ծրագրեր կա՛մ չեղարկվել են, կա՛մ հետաձգվել, բայց լայնածավալ աշխատանքներ տարվել են տարբեր ուղղություններով։ Այս տարի պլանավորում են դրանք շարունակել․
«Համավարակը սկսելու շրջանում մենք՝ որպես ԿԳՄՍ նախարարություն, կազմակերպեցինք կրթական զարգացման գործընկերների համակարգման նիստեր, որի ժամանակ համադրեցինք բոլոր ռեսուրսները. խոսքը վերաբերում է սոցիալապես անապահով խմբերին պլանշետներ, կապի միջոցներ տրամադրելուն, ինչպես նաեւ հեռավար ուսուցման կրթական պաշարների ռեսուրսների համադրմանը ու ԿՏԱԿ-ի վերազինմանը: Սրանք միտված էին նրան, որ հնարավոր լինի ավելի մեծ թվով շահառուների սպասարկել։ Մենք ավելի մեծ շեշտադրում արեցինք հեռաուսուցմանը՝ կրթության շարունակականության ապահովման հեռանկարներով: Աշխատանքները կազմակերպվեցին եւ իրականացան ՄԱԿ-ի հիմնադրամի, «Փրկենք երեխաներին» կազմակերպության, Եվրամիության եւ այլ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ»:
Արթուր Մարտիրոսյանը ընդգծեց, որ ԿԳՄՍՆ-ը մեծ ինտենսիվությամբ համագործակցել է ԱԳՆ-ի եւ տարբեր դեսպանատների հետ, հատկապես՝ Վրաստանի դեսպանատան՝ համակարգելով օտարերկրյա եւ սփյուռքահայ քաղաքացիների մուտքը Հայաստան, որպեսզի նրանք մասնակցեն քննություներին:
«Անցյալ տարի մենք կարողացանք անդամակցել «Կրթության միջազգային գործընկերության» հետ եւ դրա շնորհիվ իրենց ծրագրի առաջին փուլի համար ստացանք կես միլիոն դոլարից մի փոքր ավելի գումար, որով այս տարի լայնածավալ հետազոտություններ պիտի իրականցվեն հանրակրթության մեջ միջազգային եւ տեղական փորձագետների մասնակցությամբ. դրանով կհարստացվի մեր կրթության ռազմավարությունը, մյուս կողմից այն շատ մեծ հնարավորություն կընձեռի՝ Հայաստանում կրթական բարեփոխումների շուրջ սոցիալական երկխոսությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար:
Մենք ձեւավորել ենք կրթության հարցերով տեղական գործընկերության խումբ, որի մեջ ներգրավել ենք ինչպես մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին, այնպես էլ ուսուցչական համայնքին, կրթական հիմնախնդիրներով զբաղվող քաղաքացիական հասարակության կառույցներին, մեր նախարարության եւ այլ գործընկեր գերատեսչությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Եվ միասին որոշելու ենք՝ որոնք են կրթական բարեփոխումների կարեւոր ուղղությունները, եւ թե որ ուղղությամբ պետք է ուղղորդվեն ռեսուրսները: Դրանք իրականացվելու են այս տարի մեր դրամաշնորհային գործակալի՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ու համակարգող գործակալության՝ ի դեմս Ասիական զարգացման բանկի շնորհիվ»,- ասուլիսի ժամանակ նշեց Ա. Մարտիրոսյանը:
Ավելացրեց նաեւ, որ այս տարի պետք է վերանայվի կրթության ռազմավարությունը համավարակի եւ պատերազմի իրողությունների պայմաններում:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ