ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով

27/01/2021 schedule16:20

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով: Տեխնիկական նոր միջոցները Պետական եկամուտների կոմիտեին նվիրաբերվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի՝ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության վերջին տարիների ակտիվ գործակցության արդյունքում: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Տեխնիկական հնարավորություններով առանձնանում է «Tru Narc» անվամբ թմրամիջոցների՝ ձեռքի անալիզատորը: Սարքի միջոցով մաքսային ծառայողը տեղում, ընդամենը 90 վայրկյանի ընթացքում, կարող է հետազոտել ցանկացած կասկածելի ապրանք կամ նյութ՝ լինի փոշի, հեղուկ կամ պինդ զանգված: Հատկանշական է, որ շատ դեպքերում սարքի միջոցով հնարավոր է կասկածահարույց նյութը հետազոտել առանց փաթեթը բացելու: Օրինակ, եթե մաքսավորը կասկածելի հեղուկ զանգված է հայտնաբերել պլաստմասե շշում, ապա հետազոտությունը հնարավոր է շարունակել առանց այն բացելու և նմուշառության: Զննությունից հետո սարքը արդյունքը համադրում է շտեմարանում առկա նյութերի տեղեկատվությանը, և համընկնելու դեպքում էկրանին արտացոլվում է նյութի անվանումը: Սարքի գրադարանում առկա է 324 թմրամիջոցի ու հոգեմետ նյութի, 70 պրեկուրսորի մասին տեղեկատվություն: Իսկ եթե շտեմարանի տեղեկատվությունը բավարար չէ, ապա արտադրող ընկերությունն անվճար հնարավորություն է ընձեռում հետազոտության արդյունքն առցանց, մոտ 1 ժամվա ընթացքում համադրել թմրանյութերի ավելի մեծ գրադարանի հետ և ստանալ պատասխան:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է այլ սարքավորումներով ևս: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների տարբեր հատվածներում թաքստոցներ հայտնաբերելու խտության չափիչ սարքերով, թմրամիջոցների աէրոզոլային էքսպրես թեստերի հավաքածուներով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների զննման համար նախատեսված ֆիբրոսկոպներով և վիդեոսկոպներով, որոնցով հնարավոր է տեսազննել տրանսպորտային միջոցների դժվար հասանելի հատվածները, այդ թվում՝ վառելիքի տարայի պարունակությունը: Վարչության տեխնիկական բազան համալրված մետաղորսիչ նոր սարքավորումներով էլ հայտնաբերվում են անձնական օգտագործման ապրանքներում թաքցված տարբեր իրեր, այդ թվում՝ զենք-զինամթերք և թանկարժեք մետաղներ:

Տեխնիկական համալրումը նպաստում է մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Եթե նախկինում յուրաքանչյուր կասկածելի նյութ հայտնաբերելու դեպքում նշանակվում էր մաքսային փորձաքննություն, ապա այժմ դրա անհրաժեշտությունը շատ դեպքերում չի լինի: Սարքերն արդեն կիրառվում են մաքսային հսկողության գոտիներում և սահմանային անցակետերում:

Տպել
349 դիտում

ԱԻ նախարարի մոտ քննարկվել են պետական ֆինանսավորմամբ հոգեբանական աջակցության ծրագրի առաջին փուլի արդյունքները

Արտակ Բեգլարյանը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերը

Ընտրակաշառքի գործով կալանավորված Արմավիրի նախկին քաղաքապետը 55 հազար դոլար եւ 4 մլն դրամ ունի

Մարտունի ԲԿ-ից Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածների թիվը ավելացել է. նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության

Տեղի է ունեցել «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշի մարման հանդիսավոր արարողություն

Վազգենի արածն անելն այս փուլում եւ ընդհանրապես շատ դժվար գործ է. Արամ Սարգսյան

67-ամյա տղամարդը ձերբակալվել է 7-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով․ ՔԿ

Հանքավանի հանգստյան գոտիներից մեկում՝ փոքր, կեղտոտ վանդակում, բանտարկված արջ է պահվում. ահազանգ (լուսանկար)

Առուշան Առուշանյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է (տեսանյութեր)

Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն. ԿԳՄՍՆ

Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Կրթական հաստատությունների ավարտական փաստաթղթերը շուտով այլեւս թղթային տարբերակով չեն լինի. Արտակ Պողոսյան

Երևանի կենդանաբանական այգում ծնվել է եվրոպական արու եղնիկ

Հունիսի 15-ին ՔՊ-ի քարոզարշավը կշարունակվի Սյունիքում․ Հանրապետության հրապարակից նախատեսվում է ավտոերթ

Քաղաքացիներն իրենց քվեարկությամբ կարող են ստիպել «Հոկտեմբերի 27-ի» գործի կազմակերպիչներին պատասխան տալ. Փաշինյան

ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր (լուսանկարներ)

Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է

Վաղը 3751 դիմորդ միասնական քննություն կհանձնի «Հայոց լեզու» առարկայից

Մայր Աթոռն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ինչու են ընտրությունները կենաց-մահու կռվի վերածվել. քաղաքագետը՝ 2-րդ փուլի հավանականության, հնարավոր բախումների մասին

ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո

12 մլն 500 հազար դրամ, 120 հազար դոլար. Արա Զոհրաբյանի ունեցվածքը

Սյունիքի բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանցի զինծառայողներ՝ զենքի բացահայտ ցուցադրումով. ՄԻՊ

Նորածնի առուվաճառքի դեպք է բացահայտվել. գործով անցնում է 5 անձ

Մեղրյանների ընտանիքը Կոտայքում լծված է Քոչարյանի քարոզարշավին. civic.am

Հունիսի 20-ը Աստծո խոսելու օրն է, որովհետև ձայն բազմաց՝ ձայն Աստծո. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

51-ամյա կինը պոկել ու պատռել էր նախընտրական պաստառը

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջը

Ընտրակաշառք տվողներին կլցնենք ծակերը, թող հանգստանան. Նիկոլ Փաշինյան

Բացահայտվել է Արտաշատ քաղաքի բնակչուհու սպանության դեպքը. կա ձերբակալված (լուսանկարներ)

Ի գիտություն լրատվամիջոցների

Փրկիչ իրականում չկա, ոտքի՛ կանգնեք, ձե՛ր մեջ փրկություն գտեք. «Ազգային օրակարգ» կուսակցության թեկնածու

Անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է դիմի ՄԻԵԴ. Արման Թաթոյան

Ամսական 50 հազար դրամ նպաստ ենք տալու ամեն երրորդ ու հաջորդ երեխային. Նիկոլ Փաշինյան

Կարեն Գիլոյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիք, այցելել մարզադպրոցներ, մասնակցել հուշամրցաշարի

Մանե Թանդիլյանն առաջիկա շաբաթներին կգտնվի արձակուրդում. ԱՀ նախարարը նշել է պատճառը

Համալսարանական հիվանդանոցում մեկնարկել է «Արյան դոնորի շաբաթը»

Հարցերը, որոնք բարձրացրել եք, մեր ուշադրության ներքո են. ԿԽՄԿ նախագահը պատասխանել է նախագահ Արմեն Սարգսյանի նամակին

Մարտունուց Երևան է տեղափոխվել աղիքային վարակի ախտանշաններով 1-4 տարեկան 12 երեխա

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել ALCATEL 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS HIPER OKI ականջակալներ