Քննարկվել է ուսումնական հաստատություններում համավարակի կանոնների պարզեցման հարցը

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ:

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվական վարչությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել սանիտարական և համաճարակային բոլոր այն պահանջներին, որոնցով կարգավորվում են հանրակրթական ու նախադպրոցական հաստատությունների աշխատանքները կորոնավիրուսային հիվանդության պայմաններում:

Լենա Նանուշյանը նշել է, որ, հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակաբանական կայուն իրավիճակը, վերանայվել են որոշակի սահմանափակումներ, «Կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ, չպետք է թուլացնել զգոնությունը և պատրաստ լինել վարակի հնարավոր հաջորդ ալիքին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ, հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության ձգվածությունը, պետք է գտնել լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով։ Նա կարևորել է ուսումնական հաստատությունների համար կիրառվող կանոնների պարզեցման անհրաժեշտությունը՝ միաժամանակ սահմանելով առավել հետևողական վերահսկողություն դրանց պահպանման ուղղությամբ։

Այդ համատեքստում քննարկվել են դասարաններում սովորողների առավելագույն թվի սահմանափակման վերանայման, սննդի կազմակերպման կանոնների, սոցիալական հեռավորության պահանջների փոփոխության հարցերը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը բարձրացրել է նաև նախադպրոցական հաստատություններում ընդունելությունը վերսկսելու հարցը՝ հաշվի առնելով, որ մանկապարտեզներում այժմ նոր ընդունելություն չի կատարվում՝ պայմանավորված առողջապահության նախարարի՝ համաճարակի տարածումը կանխարգելող հրամանի սահմանափակումներով։ Ներկայումս մանկապարտեզներ են հաճախում միայն 2019-2020 ուսումնական տարում ու դրանից առաջ հաստատություններ ընդունված այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, և նրանք չունեն խնամող:

Աշխատանքի վերադառնալ ցանկացող և այս ընթացքում աշխատանքի անցած ծնողների համար խնդիրն օրակարգային է և ունի ինչպես սոցիալական, այնպես էլ կրթական առաջնային նշանակություն: 

Նշված հարցերի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով կողմերը սահմանափակումների վերանայմանը միտված բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Մասնավորապես նախապատրաստվում է առողջապահության նախարարի համապատասխան հրամանների փոփոխություն, որը կիրականացվի առաջիկա օրերին։

Տպել
305 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը

46-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով շենքի տանիքից. վիճակը գնահատվում է ծանր

Նախագահն առաջիկա ժամերին կհայտնի իր որոշումը. Վանեցյանը՝ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին

Բազմազավակ ընտանիքների աջակցության նոր ծրագիր է մշակվել. կօգնեն գումարով, կենսապայմանների բարելավմամբ ու տնով

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ

Երևանի մաքսային պահեստներից մեկում 365 կգ հերոին է հայտնաբերվել. աննախադեպ դեպք՝ 2014-ից ի վեր (տեսանյութ)

Բացվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնից տարհանված ձեռագրերի ցուցադրությունը

Դուք ձեր քայլով անարգել եք Ազգային ժողովը. Վահագն Հովակիմյանը՝ ԲԴԽ նախագահին

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարին

Իմ հայտարարությունը կապ չի ունեցել որևէ հարցի քննարկման կամ անձի հետ. Վարդազարյանը՝ պատգամավորին

Համակարգային խնդիրներ Խարբերդի մանկատանը. ՄԻՊ աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները

«Իմ քայլի» պահվածքը առնվազն ագրեսիվ է, բայց պատճառը չգիտեմ. Ռուբեն Վարդազարյան

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին ծննդյան օրվա առթիվ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալի հետ

Հարցը վերաբերում է ձեր «չքաղաքական» հայտարարությանը, և բարի եղեք պատասխանել. Հակոբյանը՝ Վարդազարյանին

Ներկայացրիք, որ ունեք զսպվածության սահման. այդ օրենսդրությունը երեկ երեկոյան ե՞ք իմացել. պատգամավորը՝ Վարդազարյանին

Մինչեւ 8-օրյա ժամկետի լրանալը Օնիկ Գասպարյանը հանդիսանում է ԶՈՒ հրամանատարը. ԳՇ նոր հայտարարությունը

ԲՏԱ նախարարը ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման կայան (տեսանյութ)

Ինչո՞ւ պետք է դատավորները զսպվեն, ի՞նչ էին ուզում անել նրանք. պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին

Ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ

Արմավիր քաղաքի բնակիչը արցախցուց գնել է 140.000 դրամի 400 կգ նուռ ու մինչ օրս չի վճարել

Քաղաքական բնույթի հարցերին այսօր չեմ պատասխանելու. Վարդազարյանը՝ պատգամավորներին

Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում. Արեն Մկրտչյանը՝ ԲԴԽ նախագահին

ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ

Կորոնավիրուսի թվերը շեշտակի աճել են. հաստատվել է 360 նոր դեպք 1 օրում

ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել պատերազմի օրերին բնակչության ոչ պատշաճ տարհանման վերաբերյալ հարուցված քրգործը

ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տուգանքներն ու ակտերը վճարել 30-օրյա ժամկետում

Ազգային ժողովն ընդունեց գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ռուսական կողմում դեռ մի քանի հարյուր բեռնատար է սպասում

Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի՝ որպես Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Արցախի փրկարարների 3 խումբ այսօր զինծառայողների աճյունների որոնումներ կիրականացնի 2 ուղղությամբ

Այսօր հրթիռակասետային ռումբեր, թնդանոթի արկեր և ականանետի ականներ կպայթեցվեն Արցախի 5 համայնքում

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է. բուք է նաև Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ

Ստամբուլի քաղաքապետին մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում

Փրկարարները 3 մարզերում ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա

Մայրաքաղաքում և 6 մարզում էլեկտրաէներգիայի մի քանի ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Մինչեւ 2022 թվականի վերջը Երեւանում հիմնանորոգվելու է 15 մանկապարտեզ՝ 124 խմբասենյակներով. ցանկ