«Կգա հատուցման օրը, ամեն ինչ չի վերջացել». ՀԺ-ի բացառիկ հարցազրույցը Ազգային հերոս Ռուբեն Սանամյանի հետ (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերը նշում է իր կազմավորման 29-ամյակը։ Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների: 

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Հայաստանի Ազգային հերոս, ՀՀ զինված ուժերի կապիտան Ռուբեն Սանամյանի հետ:

- Պարո՛ն Սանամյան, լրանում է Հայոց բանակի հիմնադրման 29-րդ տարին. ցավոք, վերջին պատերազմը մեր երկրի եւ բանակի համար ոչ ցանկալի ավարտ ունեցավ։ Ի՞նչ է հիմա պետք մեր բանակին՝ ոտքի կանգնելու եւ դարձյալ առաջ շարժվելու համար։

- Ես ցանկանում եմ, որ մեր ազգը իր մեջ ուժ ու եռանդ գտնի, եւ կամք, որն ունենք: Մենք բազմաթիվ թոհուբոհների եւ պատերազմների միջով անցած ժողովուրդ ենք, այս մեկն էլ կդիմակայենք, ուժ կգտնենք մեր մեջ: Ցանկանում եմ մեր ազգին, ժողովրդին, որդեկորույս մայրերին համբերություն, իսկ մեր գերեվարված տղաներին՝ շուտափույթ վերադարձ:

- Ասում են՝ այս օրը հատկապես սպաների համար յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ ի տարբերություն ժամկետային զինծառայողների՝ նրանք տասնյակ տարիներ ծառայում են բանակին։ Ձեզ համար ի՞նչ խորհուրդ ունի Հունվարի 28-ը։

- Հունվարի 28-ը եւ մնացած բոլոր տոները ինձ համար միշտ մեծ տոն են եղել, որը մենք միշտ նշել ենք մեծ շուքով եւ դեռ էլի կնշենք, ամեն ինչ չի վերջացել: Մենք դիմացկուն ազգ ենք, կդիմակայենք ու դեռ կնշենք՝ ավելի ու ավելի մեծ շուքով եւ ավելի բարձր տրամադրությունով: Կգա ժամանակը...:

- 15 տարուց ավելի է՝ ծառայում եք զինված ուժերում, ի՞նչ խնդիր էիք ձեր առաջ դրել սպա դառնալիս:

- Ես սիրում եմ իմ հայրենիքը եւ ինչ գործողություն արել եմ, մեծ ցանկությամբ եմ արել ու դեռ էլի կանեմ: Իսկ ինչ վերաբերում է սպա դառնալուն, անկեղծ ասած՝ նպատակ չունեի սպա դառնալ, բայց ծառայության բերումով այդպես ստացվեց: Իմ նպատակը միայն եղել է լինել հայրենասեր. կա՛մ հայրենասեր եւ կլինե՛մ հայրենասեր մինչեւ վերջ:

- Մինչ ցավալի պատերազմը՝ ունեցանք նաեւ հաջող ելք Տավուշյան մարտերում, որի ժամանակ ձեր կատարած սխրանքի համար արժանացաք ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչման։ Բանակում, առօրյա կյանքում ինչպե՞ս եք ձեզ զգում այդ կարգավիճակում։

- Բազմիցս պատասխանել եմ այդ հարցին եւ նորից կպատասխանեմ. ոչ թե մեծ, այլ գերագույն պատասխանատվություն է քո առջեւ դրված, որը պետք է կատարես պատվով, առանց խնդիրների, օրինակ ծառայես մատաղ սերնդին, ոգեշնչես եւ դրական լիցքեր հաղորդես:

- Վերջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները ապատեղեկատվություն էին տարածել ձեր մասինեւ ձեր պատասխանը նրանց նշված ժամանակահատվածի տեղեկատվական նպատակը ոչնչացրեց: Ինչո՞ւ էին ձեր անունը շրջանառում:

- Գիտեք՝ այսօր ադրբեջանական բանակը մեծ շուքով տոնում է իր, այսպես ասած, «հաղթանակը», բայց դա ես չեմ համարում հաղթանակ: Իրենք չեն հաղթել, ես չեմ թերագնահատում նրանց զորքին, նրանք ինչպես կային, այդպես էլ շարունակում են լինել: Իրենց զինծառայողները ինձ լավ ճանաչում են, անգամ իմ վերնազգեստից էին փախչում: Իսկ հիմա նայեք նրանց կեցվածքին, նրանք մոռանում են, թե ով են: Բայց ոչինչ, կգա հատուցման օրը եւ ժամը, ամեն ինչ չի վերջացել:

- Ի՞նչն էր պատճառը, որ վերջին պատերազմն այսպիսի ավարտ ունեցավ. որպես սպա՝ ինքներդ ձեր մեջ հավանաբար վերլուծել եք կատարվածը։

- Պատճառները բազմաթիվ են, թույլ տվեք այդ հարցին չպատասխանել:

- Վերջին 2-3 ամիսների ընթացքում բանակը կարողացե՞լ է վերլուծել կատարվածը եւ զբաղվել բացթողումներով ու թերացումներով։

- Այնպես չԷ, թե կարող ես ունենալ 100 տոկոսանոց բանակ, որը ոչ մի թերություն չունենա: Ցանկացած բանակում կան թերություններ, որը պետք է ժամանակին հայտնաբերել եւ շտկել: Բայց գլոբալ՝ մեծ մասշտաբի թերություններ ես չեմ տեսնում:

- Ձեր կարծիքով՝ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որ բանակը եւ հասարակությունը կարողանան դուրս գալ 2020-ի թողած շոկային հետեւանքներից։

- Շոկային վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ ազգն ու բանակը համախմբվեն, դառնան միահամուռ, այդ դեպքում ժամանակը կարող է շատ կարճ տեւել: Իսկ եթե տարաձայնություններ լինեն, մեկը մի կողմ ձգի, մյուսը՝ այլ, սա կարող է երկար տեւել:

- Նշում եք, որ կգա հատուցման օրը. ի՞նչ է պետք, որ Հայաստանը, հայ ժողովուրդը դարձյալ կարողանան խոսել հաղթողի դիրքերից:

- Պիտի լինել համախմբված, միահամուռ, եւ ինչքան շուտ լինի դա, այնքան շուտ մենք ոտքի կկանգնենք, այլապես Ալիեւը, որը ոչ մի անգամ չի կարողացել խոսել բարձր դիրքից, այսօր խոսում է. մենք պիտի այսօր այնքան համախմբվենք, որ նրա բարձր դիրքից խոսելը երկար չտեւի:

Բազմաթիվ գերտերություններ ժամանակին անգամ կապիտուլյացիայի են ենթարկվել՝ Գերմանիա, Ճապոնիա, բայց այդ երկրները կարողացել են իրենց մեջ ուժ գտնել, համախմբվել եւ այսօր զարգացած երկրներ են դարձել: Այսօր ամբողջ Եվրոպայի լծակը Գերմանիան է: Արդյոք մենք չե՞նք կարող մեր մեջ ներուժ գտնել, մեզ դաս չեղա՞վ, թե ինչպես անենք, որ մեր սխալները չկրկնենք, որ մեր սերունդները դրանք չկրկնեն: Չօգտվեցինք ուրիշի սխալներից, գոնե մեր սխալներից դասեր քաղենք, որ վաղը, մյուս օրը հասկանանք, թե ինչ ենք անելու եւ շուտ ոտքի կանգնենք:

- Պատերազմից հետո տարբեր քննարկումներ, տարաձայնություններ կան, այս պարագայում ինչպե՞ս պետք է համախմբվի հանրությունը: Պատերազմը թողե՞լ է այնպիսի հարցեր, որոնք այս պահին խանգարում են այդ համախմբանը:

- Շատ հարցեր կան կիսատ թողնված, բայց դա իմ մեջ կպահեմ: Բայց որ պիտի համախմբվեն, դա հաստատ է, ու կհամախմբվեն:

- Շատ է նշվում, որ տեխնիկական առումով զիջում էինք հակառակորդին, խնդիրը հիմնականում դա՞ էր:  

- Հակառակորդը կարողացավ մեր դեմ պատերազմ մղել ոչ միայն իր ուժերով, այլեւ որոշ պետությունների աջակցությամբ: Մեր դեմ կռվեց «պուլտերով», բայց դա չի նշանակում, որ ամբողջը վերջացավ: Մենք մինչեւ «Բայրաքթարի» պես ԱԹՍ գնենք կամ դրան հակազդող զենք, նրանք կունենան մի այլ բան, որ այդ միջոցն էլ չաշխատի: Պետք է մի քանի քայլ առաջ լինենք, որպեսզի հասցնենք նրանց տեխնոլոգիական միջոցներին դիմակայել:

- Այսինքն՝ մեր գերխնդիրը պետք է լինի համախմբումը եւ տեխնոլոգիական զարգացո՞ւմը:

- Համախմբվածության արդյունքում մենք կարող ենք գնալ զարգացման, իսկ, եթե չհամախմբվենք՝ դա չի լինի:

- Մարդկանց հետ շփման ընթացքում ի՞նչ եք հասկացել, այդ համախմբումը շուտ կլինի՞, թե՞ դեռեւս հետքերը կան:

- Հետքերը դեռ կան ու, ցավոք, դեռ երկար կմնան, բայց պետք է ոտքի կանգնենք, մեր ազգն ունի այդ ներուժը:

- Զինվորական ծառայության ձեր փորձը ի՞նչ է հուշում, առաջիկայում զինծառայության զորակոչվողները բանակի եւ պատերազմի մասին արդեն անհրաժեշտ պատկերացումներ կունենա՞ն, այս պատերազմը նրանց համար ինչ-որ չափով փորձառություն կարելի՞ է համարել։

- Ինչ-որ չափով, այո՛, կարելի է փորձառություն համարել:

- Պարո՛ն Սանամյան, Հունվարի 28-ի առթիվ ի՞նչ ուղերձ ունեք Հայոց բանակի սպաներին եւ զինվորներին, հայ ժողովրդին:  

- Հայոց բանակի բոլոր սպաներին, զինվորներին, հայ ժողովրդին ցանկանում եմ, որ լինեն համբերատար, ուժ գտնեն իրենց մեջ: Ինչպես նշեցի, դեռ ամեն ինչ վերջացած չէ: Մեր ազգը բազմաթիվ հաղթանակների եւ պարտությունների միջով է անցել, սա էլ կտանենք:

Տպել
5301 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ