Երևան
27 °C
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայերին մաքսիմալ համախմբում է անհրաժեշտ։
«Մաքսիմալ հետևություններ անել, ոտքի կանգնել, ոչ թե իրար դավաճան անվանել, իրար գզրտել, այդ դիրքերում էլի տղերք են կանգնած, մեր տղերքն են կանգնած, ովքեր արդեն երրորդ պատերազմին են մասնակցում, մենք այստեղ ի՞նչ ենք անում»։
Նրա խոսքով՝ այսօր անհրաժեշտ են վերլուծել պարտության պատճառները։ «Պատերազմի 18-րդ թե 20-րդ օրը հարցազրույց եմ տվել և ասել՝ ժողովուրդ, եթե մի շաբաթ էլ դիմանանք, խաղաղություն է լինելու։ Իսկ ինչո՞ւ եմ ասել։ Որովհետև այդ օրերին Ալիևը արդեն պատրվակներ էր բռնում, ասում էր՝ հայերը 26 տարի խրամատներ են փորել, զինվորական տեղեր են սարքել, այդքան հեշտ չի գնալ գրավել։ Հասել էր մի պահ, որտեղ Ալիևը արդարանում էր լուրջ հաջողություններ չունենալու համար։ Ինչ-որ պահից դա կոտրվեց»։
Ըստ նրա՝ կատարվածի համար գնահատականներ կարելի է տալ բոլոր իշխանությունների օրոք։ «Իսկ ո՞ւմ օրոք է եղել, որ ես վախեցել եմ գնահատականներ տալ կամ կաշկանդվել եմ այդ գնահատականներ տալուց։ Եթե կաշկանդվեի, ես էլ Պուտինին կգովեի, թեկնածությունս կդնեի, կասեի՝ հաջորդը ես եմ։ Գնացեք այդ հարցերը նրանց տվեք, ովքեր միայն Ռուսաստանին են գովում, որ Ռուսաստանից «դաբրո» ունենան, հաջորդ վարչապետը դառնան»։
Նա նաև նշեց, որ ներկայիս դատական համակարգը «մեծ սիրով» կդատի այսօրվա իշխանություններին։ «Որովհետև ես համարում եմ, որ այս դատական համակարգը ոչ թե անկախ է, այլ նախորդ իշխանությունների հրահանգով է գործում։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու նախօրեին արված հայտարարությանը՝ Արամ Սարգսյանը նշեց, որ իր պարտքը չի համարում Քոչարյանի հայտարարությունները մեկնաբանելը։ «Ռոբերտ Քոչարյանը, կարծում եմ, գիտի, որ այս ընտրությունները խորհրդարանական են, և անհատական չէ, որ ինքը մասնակցում է։ Մենք մասնակցելու ենք «Հանրապետություն» կուսակցությունով, Ռոբերտ Քոչարյանը՝ ումով կմասնակցի, եթե օրենքը թույլ կտա իրեն մասնակցելու, թող մասնակցի, ես որևէ խնդիր դրանում չեմ տեսնում։ Երբ մասնակցի, տեսակետներ կասի, այդ ժամանակ էլ կպատասխանեմ»։
Նրա խոսքով՝ իրենց կուսակցության համար լրիվ միևնույն է Քոչարյանի մասնակցությունը։ «Այն մարդիկ, ովքեր իրենց քվեն տալու են «Հանրապետություն» կուսակցությանը, որևէ պարագայում, ձեռքներն էլ կտրես, Ռոբերտ Քոչարյանին ձայն չեն տա։ Այն մարդիկ, ովքեր իրենց քվեն տալու են Ռոբերտ Քոչարյանին, ձեռքներն էլ կտրես, «Հանրապետություն» կուսակցությանը քվեն չեն տա։ Այդ առիթով թող մտածի Վազգեն Մանուկյանը, թող մտածի «Հայրենիք» կուսակցության ղեկավարը, թող մտածի Սերժ Սարգսյանը կամ Միքայել Մինասյանը, թող 17-ում մտածեն՝ ինչ են անելու, ինչպես են անելու, այս խնդիրները իրենց դաշտում են, բացարձակ մեր դաշտում չեն»։
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
© 2024 Հայկական ժամանակ