Էդգար Բաբայանը գնել է իր տրանսֆերը «Հոբրոյից» և ազատ գործակալի կարգավիճակ ստացել

02/02/2021 schedule18:17

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը և դանիական «Հոբրոն» համաձայնության են եկել պայմանագրի խզման հարցում։ Հայ ֆուտբոլիստը ակումբից գնել է իր պայմանագիրը, որպեսզի կարողանա ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր թիմ գտնել իր համար։

Բաբայանի պայմանագիրը «Հոբրոյի» հետ ավարտվում էր 2021թ․-ի ամռանը, և Բաբայանը պատրաստվում էր Ժամկետի ավարտից հետո հեռանալ թիմից, սակայն Դանիայում տրանսֆերային պատուհանի փակվելու օրը որոշել է ժամկետից շուտ հեռանալ և դիմել է նման քայլի։ Այժմ Բաբայանը կարող է որպես ազատ գործակալ տեղափոխվել ուրիշ ակումբ։

«Հոբրոյի» մարզական տնօրեն Յենս Սորենսենը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է, որ կողմերը վերջապես կարողացան լուծում գտնել Բաբայանի հարցին․ «Մենք շատ ուրած ենք, որ Էդգարը մեզ մոտ էր հանդես գալիս վերջին տարիներին, ու նա բազմիցս ցույց է տվել, թե ինչքան լավ ֆուտբոլիստ է և ինչ ներուժ ունի։ Էդգարը հավատարիմ էր «Հոբրոյին», մենք էլ ուզում ենք օգնել նրան և լավագույն ճանապարհը գտնել։ Մենք վերջապես գտանք լուծում, որը երկու կողմերին էլ ձեռնտու է»,- նշել է Սորենսենը։ 

Բաբայանը «Հոբրոյին» էր միացել 2016թ․-ին՝ դանիական մեկ այլ ակումբից՝ «Ռանդերսից», «Հոբրոյի» կազմում մասնակցել է 111 հանդիպման, դարձել 20 գոլի հեղինակ։ Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Հոբրոն» դուրս մնաց Դանիայի ուժեղագույնների խմբից, իսկ թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Բաբայանը ցանկանում էր փոխել ակումբը, սակայն ամռանը այդ հարցի լուծումը չգտնվեց, թեև ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին ինչպես դանիական մի շարք ուժեղ ակումբներ, այնպես էլ արտասահմանյան թիմեր։

«Ես իսկապես շատ երջանիկ էի «Հոբրոյում»։ Ակումբն օգնեց ինձ առաջընթաց ունենալ որպես ֆուտբոլիստ ու դառնալ Հայաստանի հավաքականի անդամ։ Իսկապես ուզում էիվարձահատույց լինել ակումբին և երկրպագուներին, ովքեր օգնել են, ու կարծում եմ, նման կերպ կարող եմ վարձահատույց լինել։ Մյուս կողմից ուզում եմ ազգային հավաքականի կազմում իմ տեղն ամրապնդեմ, ու, կարծում եմ, դա հնարավոր կլինի միայն բարձր մակարդակի առաջնությունում խաղալով»,- նշել է Բաբայանը։

Թե որ թիմում է շարունակելու կարիերան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը, դեռ հայտնի չէ։ Բաբայանի ծառայություններով այս պահին հետաքրքրքված ակումբներից մեկը հենց «Ռանդերսն» է, որտեղ ֆուտբոլիստը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։

Տպել
1229 դիտում

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան