Ստամբուլի Բողազիչիի համալսարանում կրքերը չեն հանդարտվում

03/02/2021 schedule20:03

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Բողազիչիի համալսարանի ռեկտորի նշանակման դեմ բողոքի ցույցեր իրականացնող ուսանողներին և դասախոսներին մեղադրում է ահաբեկչության մեջ։ Թուրքական Hyurriyet-ի փոխանցմամբ՝  Էրդողանը  հայտարարել է՝ սովորական նշանակումը համալսարաններում իրարանցում ստեղծելու հնարավորության վերածողներին հետևում ենք․ «Առաջնագծում ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող մարդիկ են, որևէ կապ չունեն խոսքի ազատության ու իրավունքների համար պայքարի հետ»։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Էրդողանի հրահանգով, առանց դասախոսների հետ խորհդակցելու համալսարանի ռեկտոր է նշանակվել իշխանամետ «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ, 2015-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու Մելիհ Բուլուն, ինչն էլ համալսարականների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել։

Ցուցարարների գլխավոր պահանջը դրսից նշանակված ռեկտորի հրաժարականն ու ընտրություններ անցկացնելն է։ Վերջիններս իրենց վրդովվմունքն են հայտնում համալսարանական ինքնավարությանը սպառնացող քաղաքական ռեժիմի թելադրող գործելաոճին, որը միտում ունի այս և այլ կրթական հաստատությունները ծառայեցնել ի շահ ազգային պետության։ Ավելին՝ Բողազիչիի համալսարանում վերջին 150 տարվա ընթացքում (բացառությամբ 1980 թվականի հեղաշրջմանը հաջորդած մի քանի տարիները) մշտապես տեղի են ունեցել ռեկտորի ընտրություններ․ռազմական հեղաշրջումից ի վեր սա առաջին անգամն է, երբ համալսարանի ռեկտորը նշանակվում է դրսից։ Սակայն այս գործընթացը Թուրքիայի մյուս համալսարանների համար նորություն չէ։

Չնայած ոստիկանության կոշտ միջամտությանը՝ հունավարի 4-ից մինչ օրս այդ ցույցերը շարունակվում են։ Ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցների դեմ կիրառել է բիրտ ուժ՝ օտագործելով մահակներ և արցունքաբեր գազ։ Ստամբուլի նահանգապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝  ձերբակալվել է ցույցերի մասնակից շուրջ 159 ուսանող, որից 98–ից ցուցմունքներ վերցնելուց հետո Գլխավոր դատախազության հրահանգով նրանց բաց են թողել, իսկ 10 ուսանողի համար տնային կալանք է սահմանվել։ Թուրքական մամուլում այս առիթով լայն տարածում են գտել ձերբակալված ուսանողների վկայությունները, թե ինչ սպառնալիքներ են հնչեցրել թուրք ոստիկանները նրանց հասցեին․«Մենք ոստիկան ենք, մենք պետություն ենք, ձեր վերջը կտանք»։ Ի պատասխան ոստիկանության հասցեին հնչող մեղադրանքների՝ Թուրքիայի ոստիկանությունը Twitter-ում գրառում է կատարել․«Մեր ոստիկանները համավարակի պայմաններում պայքարում են ոչ միայն ապօրինի ցույցերի, այլև ստի դեմ»։

Նշենք, որ Թուրքիայում կան հազարավոր կալանավորված և դատված ընդդիմադիր ուսանողներ։ Այդ մասին 2019 թվականին հայտնել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) պատգամավոր Թեքին Բինգյոլն իր կազմած զեկույցում, ըստ որի կալանավորված և դատված ուսանողնեի թիվը 2016-ից թվականից հասել է 36.300-ի։ Զեկույցը կազմելիս նա հիմնվել է Թուրքիայի ՆԳՆ-ի տվյալների վրա։

Փետրվարի 2-ի երեկոյան զանգվածային ձերբակալություններից հետո ուսանողները և նրանց սատարողները շարունակում են իրենց բողոքի ակցիաները ոչ միայն Ստամբուլում, Անկարայում, այլև երկրի այլ քաղաքներում, նաև երկրից դուրս։ Սոցիալական հարթակներում նրանց սատարողների մեջ է նաև պոլսահայ մտավորականությունը։

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մի առիթով ասել է, որ թուրքական դպրոցներում պատմության դասերին հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, և իրավիճակը շտկելու համար պետք է քայլեր անել: «Ես թուրքական պետական միջնակարգ դպրոց եմ հաճախել: Մի օր պատմության ուսուցիչը դասը պատմելիս հայտարարեց, որ «հայերը թուրքերին մեջքից հարվածել են»։ Այդ պահին ամբողջ դասարանը հայացքը սևեռեց իմ վրա։ Իսկ բանակային ընկերներից մեկը, երբ իմացավ, որ հայ եմ, ուշագնաց եղավ: Ինձ նույնիսկ ասաց. «Անհնար է, որ դու հայ լինես, ախր դու լավ մարդ ես»: Սրա պատճառը այն է, որ նրան ողջ կյանքում հայերին սխալ են ներկայացրել: Ներկայացրել են, որպես դավաճան, օտար և այլն»: 

Այսօր Կարո Փայլանը նույնպես կանգնած է Բողազիչիի համալսարանի ուսանողների և դասախոսների կողքին։ «Ի հեճուկս ֆաշիզմի՝ ներքև չենք նայելու»,- ասել է նա։ Սա այն համալսարանն է, որտեղ կրթությունը  խտրականություն սովորեցնելը չէ, որտեղ չկան սահմաններ։ Տարիներ առաջ «Աթաթուրքի գաղափարախոսության ակումբի» կողմից անցկացվող «Տեղահանության 100-րդ տարում» խորագրով միջոցառումը ձախողվել էր Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի Բողազիչիի խորհրդի նախաձեռնությամբ հավաքված ուսանողների ջանքերով, որոնք հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ուսանողներն ընդգծել են, որ Մալաթիայում, Կեսարիայում, Քոնիայում, Մարդինում, Ալեքսանդրետում և մի շարք այլ շրջաններում Սուրբ Ծնունդը վերջին անգամ նշվել է 100 տարի առաջ, մինչդեռ Հրանտ Դինքի՝ 4 հազար տարի այդ հողերում ապրող ժողովուրդն այլևս չկա։ Վերջում ուսանողները հանդես են եկել «տեղահանությո´ւն չէ, ցեղասպանությո´ւն է», «առերեսվե´ք Հրանտի հետ, Ցեղասպանության հետ» վանկարկումներով և հեռացել։ Համալսարանի՝ իր ուսանողներին ընձեռած բնական ազատությունն է, որն իր ձեռքի տակ է ուզում առնել երկրի առաջնորդը, որպեսզի իր պատկերացրած նոր երիտասարդների հետ կապի իշխանության ապագան։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, վիրավորելով բողոքի ակցիաների մասնակիցներին, ասել է. «Արդյո՞ք մենք պետք է գթասրտություն ցուցաբերենք այլասերված ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ, որոնք զավթել են Բոսֆորի համալսարանի շենքը»։ Բոսֆորի համալսարանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին նախարարի գրառումը Twitter-ում արգելափակվել է։ Twitter-ն այդ գրառումը որակել է որպես  ատելության դրսևորում։

Բողազիչի համալսարանում կրքերը չեն հանդարտվում, սակայն նորանշանակ ռեկտոր Մելիհ Բուլուն այսօր CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի, իսկ ցույցերը ժամանակի ընթացքում կդադարեն։

Հիշեցնենք, որ Բողազիչիի համալսարանը տարածաշրջանում հեղինակավոր համալսարաններից մեկն է, որտեղ կրթություն է ստանում շուրջ 16 000 ուսանող։ Ակադեմիական լեզուն Բողազիչիում անգլերենն է։ Համալսարանը հայտնի է որպես երկրի ամենաառաջադեմ կրթական հաստատություններից մեկը։ Նորանշանակ ռեկտորն ասել է, որ առաջիկայում նպատակ ունի համալսարանը ընդգրկել աշխարհի լավագույն հարյուր համալսարանների ցանկի մեջ։

Լիլիթ Պողոսյան,

Թուրքիա

Տպել
3239 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը