Արարատի մարզում հանցագործությունների դեպքերն ավելացել են 16.7 տոկոսով, դատարան ուղարկված գործերը՝ 50․ դատախազություն

Արարատի մարզում հանցագործությունների դեպքերն ավելացել են 16.7%-ով, դատարան ուղարկված գործերը՝ 50%-ով։ Դատախազությունը ամփոփել է 2020-ը։։

ՀՀ Արարատի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. գործունեության, մարզի տարածքում հանցավորության վիճակը, դրա դեմ մարզային իրավապահ մարմինների աշխատանքների և դատախազական գործառույթների շրջանակներում մարզի դատախազության գործունեության արդյունքները:

2020թ. ընթացքում մարզում արձանագրվել է հանցագործության 1856 դեպք, որը 16.7%-ով ավելի է 2019թ. համեմատ:

Մարզի տարածքում 2020թ. կատարվել է 6 սպանություն, ինչը մեկով ավելի է 2019թ. համեմատ: Սպանության դեպքերով բացահայտումը կազմել է 80%:

9-ով, կամ 8,7%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 2020թ. կազմել է 91,8%` նախորդ տարվա 92,4%-ի դիմաց:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով, հարուցվել է 55 քրեական գործ՝ 2019թ. համեմատ 5-ով ավելի (այս մասով արդյունքները կամփոփվեն առանձին):

2020թ. արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 706 դեպք՝ 26-ով, կամ 3,6 տոկոսով նվազ 2019թ. համեմատ: Թեև ավազակային հարձակման դեպքերը նվազել են 3-ով (4-7) կամ շուրջ 43 տոկոսով, սակայն այս հանցագործություններով բացահայտման ցուցանիշը 2019թ. համեմատ ևս նվազել է:

Էապես՝ 50 տոկոսով նվազեն են հատկապես բնակարանային գողությունները: Այս դեպքերով 2020թ. դրությամբ քննվող 74 քրեական գործերով բացահայտումը կազմել է  35,1 տոկոս, ինչը 6 տոկոսով ավելի է 2019թ. համեմատ: Այս դինամիկան պայմանավորված է մի կողմից կորոնավիրուսային համավարակի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բնակարաններից քաղաքացիների համեմատաբար քիչ բացակայություններով, տեղի ունեցած պատերազմով, իսկ մյուս կողմից 2019թ. ընթացքում այս հանցատեսակի կանխարգելման և բացահայտման աշխատանքների բարելավման ուղղությամբ մարզի դատախազության կողմից նախաձեռնված և ոստիկանության, համայնքային մարմինների կողմից իրականացված կոնկրետ գործողություններով: Մասնավորապես՝ մարզի դատախազության առաջարկով մի շարք համայնքների մուտքերը և ելքերը, գլխավոր ճանապարհները համալրվել են տեսանկարահանող սարքերով, միջոցներ են ձեռնարկվել քաղաքային բնակավայրերում բազմաբնակարան շենքերի շքամուտքերը կոդավորված փականներով, տեսանկարահանող սարքերով կահավորելու, պատշաճ լուսավորությամբ ապահովելու ուղղությամբ: Բացի այդ, սխեմատիկ կերպով ստեղծվել է մարզի տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեղակայման վայրերն արտացոլող քարտեզ և հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը ակտիվ աշխատանքներ տանել մարզի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ նոր տեսանկարահանող սարքերի տեղադրման ուղղությամբ։ 2020թ. ընթացքում համայնքի ղեկավարների հետ տարվել են ինտենսիվ աշխատանքներ՝ այդ ուղղությամբ վիճակն ավելի բարելավելու նպատակով:      

Արարատի մարզի տարածքում 12 դեպքով կամ 8,6 տոկոսով նվազել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերը /127-139/: Բայց մահվան ելքով դեպքերի թիվն աճել է 3-ով։ ՃՏՊ բոլոր դեպքերով տարվող քննություններով բացահայտումը կազմել է 80 տոկոս` իսկ մահվան ելքով ընդհանուր 33 դեպքերով 76,9 տոկոս:

ՃՏ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ 2020թ. կատարվել են բավականին աշխատանքներ, մասնավորապես՝ մեծ ուշադրություն է դարձվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերով հստակ իրավական գնահատականներ տալուն: Արդյունքում 2020թ. ընթացքում վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրվել և դատապարտվել է 49 անձ: Նպաստող հանգամանք է եղել նաև երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրումը, ինչպես նաև 2020թ. մարզի դատախազությունում կատարված՝ ՃՏՊ-ների քարտեզագրման, ըստ դրանց առավել հաճախ պատահարներ տեղի ունեցող հատվածների ընդգծման, դրանց առաջացման պատճառների վերլուծության արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարին, ՀՀ ոստիկանության ճանապարհային  ոստիկանության պետին կոնկրետ միջոցառումներ իրականացնելուն ուղղված միջնորդագրեր հղելը:

Ընդհանուր առմամբ տարբեր բնույթի հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով 2020թ. ընթացքում մարզի դատախազության կողմից պատկան մարմիններին, կազմակերպություններին ուղարկվել է 27 միջնորդագիր և հաղորդում: Դրանցից 20-ով կազմակերպված քննարկումների արդյունքում համապատասխան հանձնարարություններ են տրվել պատասխանատու անձանց:

Արարատի մարզի դատախազության կողմից, քրեական հետապնդման մյուս մարմինների հետ, հետևողականություն է դրսևորվել քրեական գործերով քննությունների ձգձգումները բացառելու, քննություններն ավարտելու, ապացույցների բավարարության պայմաններում քրեական գործերը դատարան ուղարկելու հարցում: Արդյունքում 2020թ. մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 285 քրեական գործ՝ 328 անձի նկատմամբ, ինչը 2019թ. համեմատ ավելի է շուրջ 50 տոկոսով:

Տպել
1002 դիտում

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ