Վահան Քերոբյանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը քննարկել են համագործակցության հեռանկարները

08/02/2021 schedule18:05

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Վահան Քերոբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին։

Ողջունելով ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին՝ նախարարն ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցությունը ՄԱԶԾ հետ՝ նշելով համատեղ զարգացման ծրագրերը ՓՄՁ, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում։

Դմիտրի Մարիյասինը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել ՄԱԶԾ գերակայությունները, ընդգծել նորարարության վրա հիմնված նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են պարբերական խորհրդակցությունների և աշխատանքների իրականացումը նորարարության, գյուղատնտեսության, փոքր ջրամբարների, ներդրումների խթանման բնագավառում։ Այս տեսանկյունից Վահան Քերոբյանը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից Investment Policy Review զեկույցի պատրաստումը և առաջարկությունների մշակումը։

Նախարարը տեղեկացրել է նաև գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման նախաձեռնության մասին, ինչը հնարավորություն կընձեռի գյուղական համայնքների բնակիչներին աշխատելու նաև զբոսաշրջության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում։

Էկոնոմիկայի նախարարը խոսել է Երևանը տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու հավակնոտ գաղափարի մասին՝ տեղեկացնելով, որ ներկայումս քննարկումներ են ընթանում համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։ Վահան Քերոբյանը կիսվել է նաև Հայաստանում գործող ջրամբարների՝ այցելուների համար բաց լինելու գաղափարով, ինչը հնարավորություն կտա զարգացնելու ներքին զբոսաշրջությունը։

Դմիտրի Մարիյասինն անդրադարձել է eRegulations էլեկտրոնային հարթակին և առաջարկել շարունակել խորացնել աշխատանքները ներդրումների խթանման և զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել զբոսաշրջության և ներդրումների ոլորտի միջազգային փորձագետների հետ առանձին հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ։

Տպել
357 դիտում

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյան և Կարեն Ասլանյան. Երիտասարդ ըմբիշների առաջին օլիմպիական փորձը

ՄԻՊ-ը միջազգային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

18 տարեկանից բարձր սովորողները պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ թեստ հանձնեն․ նախագիծ

Նկարիչների միության շենքում տեղի է ունեցել Գրքի երևանյան չորրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Ճանապարհային երթեւեկության խախտման քանի դեպք են արձանագրել քաղաքացիները եւ ուղարկել ոստիկանություն

Հայտնի են թափուր մրցույթի ընդունելության արդյունքները. 2 փուլերից հետո բուհերին տրված տեղերի կեսն անգամ չի համալրվել

Թուրքիայի բնակիչներն աշխարհում ամենից քիչ են ժպտում. Gallup

Շիրակում ՔՈՓ թիմը դաշտային վարժանք է անցկացրել (տեսանյութ)

Երևանը համարում եմ շնչող էակ․ Մարությանը հյուրընկալել է համայնքին աջակցող անհատների և ընկերությունների ներկայացուցիչների

Վրաստանը կորոնավիրուսի նոր բռնկման վտանգի տակ է

Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

«Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը»․ Հայկ Չոբանյան

Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն

Հայաստանում մեկնարկել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավը

ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը

Եվրահանձնաժողովը սկսել է պատրաստվել գլոբալ աղետին

Սյունիքի մարզպետը հրաժարական տալու մտադրություն չունի․ մարզպետարան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան Ազգային ժողովի փոխխոսնակի միասնական թեկնածուով

Հոռետեսական սցենարից խուսափել ենք, բայց լավատեսականով էլ չենք ընթանում. Քթոյանը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին

Ազգային Ժողովի 7-րդ գումարման վերջին նիստն է, ավարտվում է նաև իմ պատգամավորական գործունեությունը․ Վիկտոր Ենգիբարյան

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների կողմից բերված բողոքը

Եվրոպական խորհրդարանի զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները․ «Արմենպրես»

Պաշտոնատար անձինք պարտականությունները չեն կատարել, որի արդյունքում «ԲԷՑ» ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները

Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության գործով կա 32 մեղադրյալ. «Լուրեր»

Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերով. «Արմենպրես»

Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա

«Աճառյանի բառարանն օրենսդրական ակտ չէ». հայհոյանքի դեպքում առաջարկվող պատիժներն ու պատգամավորների բանավեճը

Տոկիո-2020. Լողորդ Արթուր Բարսեղյանը հանդես եկավ 50մ ազատ ոճ մրցաձևում (տեսանյութ)

28-ամյա տղամարդու գործողություններից 26 անձ է տուժել. նրան մեղադրանք է առաջադրվել

«Aerostar»-ը իսրայելական հետախուզական ԱԹՍ է, որի գինը հասնում է հարյուր հազարավոր դոլարների. Հովհաննիսյան

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ

Արմեն Գրիգորյանը Թիերի Ռիբոյի հետ խոսել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ շինծու քրեական հետապնդման մասին

Շիրակի և Սյունիքի մարզպետները կմեկնեն արձակուրդ

11։20-ից մինչև 11։30-ը հակառակորդը կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ԱԺ-ում արտահերթ նիստ է. Զոհրաբյանը կոչ է անում էքշընը նվազեցնելուն միտված նախագիծը քննարկել հետո, խոսել սահմանի վիճակից

Բորիս Սահակյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար

Լեփսիուսի փողոցից 33-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել