Շոու բիզնեսն ուշքի է գալիս. աստղերը պատրաստվում են համերգների

Կորոնավիրուսը, այնուհետև պատերազմը ծանր իրադրություն էին ստեղծել նաև շոու բիզնեսի աստղերի կյանքում: Պայմանավորված կորոնավիրուսային սահմանափակումներով՝ մոտավորապես մեկ տարի, կարելի է ասել, նրանք դադարեցրել էին իրենց գործունեությունը, հետաձգել բոլոր ծրագրերն ու հյուրախաղերը, քանի որ արգելված էին մարդկանց կուտակումները փակ տարածություններում, ժամանցի վայրերում թույլատրվում էր խնջույքներ կազմակերպել սահմանափակ քանակությամբ անձանցով, արգելված էր նաև կենդանի երաժշտությունը:

Սակայն կորոնավիրուսային և պատերազմական ծանր իրողություններից հետո շոուբիզնեսյան կյանքը կարծես կամաց-կամաց փորձում է ուշքի գալ: Մասնավորապես շոու բիզնեսի աստղերի ֆեյսբուքյան էջերն ազդարարում են առաջիկայում սպասվող համերգների մասին, և դրանց պակասն այլևս չի զգացվի:

Մասնավորապես փետրվարի 5-ին Էրիկ Կարապետյանն էր երկրպագուներին հրավիրել Yans Music Hall՝ իր կատարումներն ունկնդրելու: 

Սիրահարների օրվան ընդառաջ՝ փետրվարի 14-ին էլ Yans Music Hall-ում Արսեն Սաֆարյանն է հրավիրում երկրպագուներին տոնը միասին նշելու: «Հրավիրում եմ ձեզ միասին նշելու Սուրբ Վալենտինի տոնը։ Կենդանի հնչողությունը, ձեր սիրելի երգերն ու հրաշալի մթնոլորտը՝ մեզանից, լավ տրամադրությունը՝ ձեզանից»,- ասվում է երգչի տարածած հայտարարության մեջ:

Տեսաուղերձով դիմելով իր երկրպագուներին՝ երգիչ Սարո Թովմասյանը նույնպես հրավիրում է նրանց փետրվարի 14-ին Dvin Music Hall-ում օրը միասին անցկացնելու: «Սիրում եմ ձեզ շատ, սպասում եմ մեծ սիրով՝ կարոտած: Միասին շատ լավ օր ենք ունենալու: Ձեզ շատ սիրում եմ»,- մասնավորապես նշում է Սարոն:

Երգիչ Մարտին Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք երգչի մոսկովյան համերգների մասին: Մասնավորապես նա տեսաուղերձի միջոցով իր երկրպագուներին հայտնում է՝ փետրվարի 13-ին ինքը գտնվելու է Banket Hall-ում, «Ախթամար» ռեստորանում, Kardinal Hall-ում: «Մոսկվաբնակ հայեր ջան, շատ ուրախ եմ, որ շատ շուտով հանդիպելու ենք և միասին լավ օրեր ենք անցկացնելու: Սիրում եմ բոլորիդ, սպասում եմ անհամբեր, կհանդիպենք Մոսկվայում»,- ասում է Մարտինն իր խոսքում՝ խոստանալով յուրահատուկ ժամանց և անակնկալներ:

Երգչուհի Իվետա Մուկուչյանի ֆեյսբուքյան էջն էլ տեղեկացնում է, որ նա և Գոռ Սուջյանը միասին համերգային ծրագրով հանդես կգան մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա առթիվ Prime Hall-ում: Երգչուհին տարածած հայտարարության մեջ նշել է, որ ինքն ու Գոռը այդ օրը երկրպագուների համար անակնկալ ունեն: «Ամենագեղեցիկ տոնը նշենք միասին՝ լավագույն երգերի և Dj Smoke-ի պարային սեթերի ներքո: Լավագույն նվերը կանանց և աղջիկներին»,- նշվում է նրա տարածած հայտարարության մեջ:

Արամեն նույնպես իր երկրպագուներին տեղեկացնում է առաջիկայում սպասվող մենահամերգի մասին՝ նրանց մարտի 8-ին հրավիրելով @new_yans Music Hall: Երգչի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Կանանց տոներին ընդառաջ՝ Մարտի 8-ին, @new_yans Music Hall-ում տեղի կունենա իմ մենահամերգը՝ @karensevakofficial բենդի նվագակցությամբ՝ նվիրված այդ գեղեցիկ տոնին: Սիրով սպասում ենք Ձեզ և խոստանում լավ երեկո»:

Արամ MP3-ին ևս տեղեկացնում է Մարտի 8-ին Dvin Music Hall-ում սպասվող համերգի մասին: Երգչի տարածած ազդագրից հասկանում ենք, որ համերգն ընթանալու է «Ռեինկարնացիա» խմբի ուղեկցությամբ: «Շատ երկար և հարկադիր դադարից հետո վերջապես կհանդիպենք: Սպասում ենք ձեզ և խոստանում հիշարժան երեկո»,- գրել է նա՝ կցելով գրառմանը #շատկարոտած հեշթեգը:

Միհրան Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք փետրվարի 13-ին Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում սպասվող մենահամերգի մասին: Երգիչը նշել է, որ որոշել է երկու տոմս նվիրել իր ամենաակտիվ երկրպագուին, բայց դրա համար առաջարկելով պայմաններ: «Փետրվարի 13-ին անհամբեր սպասելու եմ ձեզ, իմ շատ սիրելի հանդիսատես: Որոշել եմ 2 տոմս նվիրել իմ ամենաակտիվ երկրպագուին: Իսկ դրա համար պետք է նշել այն ընկերոջը, ում հետ կցանկանաք գալ համերգին։ Պետք է պարտադիր դրվի սթորի այս փոստը և նշեք ինձ և #փետրվար13: էջը պետք է լինի բաց... և իրական օգտատիրոջ էջ: Փետրվարի 12-ին ուղիղ եթերով կիմանանք հաղթողի անունը»,- առաջարկում է նա:

Սոնա Ռուբենյանը և Գարիկ Պապոյանը նույնպես սկսել են իրենց դուետային կատարումներով հանդես գալ: Նրանք այս տարի արդեն միասին մեկ համերգ են ունեցել, որը, ինչպես տեղեկանում ենք երգիչների ֆեյսբուքյան էջերից, նվիրել են պատերազմի մասնակից Արթուր Գրիգորյանին: «Մեր առաջին համերգը նվիրեցինք հերոս Արթուր Գրիգորյանին: Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին».- հրապարակելով համերգից փոքր հատված՝ գրել են Գարիկն ու Սոնան:

Նշենք նաև, որ նույն ակտիվությունը նկատվում է թատրոններում, կինոթատրոններում։

Տպել
1856 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել