Կոտայքում բնակարանային գողությունները նվազել են, մահվան ելքով ավտովթարները՝ ավելացել․ դատախազություն

Կոտայքի մարզում բնակարանային գողությունները նվազել են, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները՝ ավելացել։

Դատախազությունն ամփոփել է տարին։ 

ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր վիճակն ու միտումները, դրանց դեմ իրավապահ մարմինների մարզային կառույցների գործունեության, քրեական վարույթների շրջանակներում դատախազական հսկողության և ներգործության միջոցների կիրառման արդյունքները:

Ըստ այդմ՝ մարզում գրանցվել է հանցագործության 2180 դեպք, որը 2019թ. համեմատ ավելի է 251-ով  կամ 13 %-ով:  Չնայած դրան՝ շուրջ 6%-ով նվազել են ծանր հանցագործությունների, 25%-ով՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Վերջինս հիմնականում պայմանավորված է բնակարանային գողությունների, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերի, սպանության, սպանության փորձի, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակության դեպքերի նվազմամբ։ 2020թ. մարզում արձանագրվել է սպանության 5 դեպք: Ընդ որում՝ դրանցից 3-ն առնչվում են անձանց անհետ կորելուն:

Մարզի տարածքում կոռուպցիոն առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքերի կապակցությամբ հարուցվել է 49 քրեական գործ: Այս բնույթի 8 քրեական գործ ուղարկվել է դատարան, ինչը 60%-ով ավելի է 2019թ. համեմատ: Կոռուպցիոն հանցագործությունների գործերով դատարանում ավարտված 5 քրեական գործերից 4-ով 220թ.-ին կայացվել են մեղադրական դատավճիռներ:

6%-ով նվազել են բնակարանային գողությունների դեպքերը, զուգահեռաբար, սակայն, շարունակում է ցածր մնալ այս հանցատեսակի բացահայտման արդյունավետությունը: Մարզի դատախազությունում կատարված վերլուծությունը վկայում է, որ բնակարանային գողությունների դեպքերի նվազումը կապված է մի կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության և ռազմական դրության իրավական ռեժիմների հետ, որոնց պայմաններում քաղաքացիները հիմնականում տևականորեն չեն բացակայել իրենց բնակարաններից: Մյուս կողմից որոշակի դրական ներգործություն են ունեցել դատախազության նախաձեռնությամբ, ոստիկանության և համայնքային մարմինների համագործակցությամբ այս հանցատեսակի համար առավել խոցելի թաղամասերի նկատմամբ հսկողության ուժեղացման, բնակավայրերի բանուկ հատվածներում տեսահսկող սարքերի տեղադրման, բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության տեխնիկական միջոցներով և լուսավորությամբ հագեցնելու ուղղությամբ նախորդ տարիներին կատարված միջոցառումները:

Բնակարանային գողությունների բացահայտման ցածր ցուցանիշներին հիմնականում ազդում են հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու աշխատանքներում որոշակի թերացումները, սեփականատերերի կողմից իրենց գույքը հանցավոր ոտնձգությունից պաշտպանելուն ուղղված բավարար միջոցներ չձեռնարկելը: Առանձին դեպքերում, ամառանոցներից կատարված գողությունների մասին տուժողները տեղեկանում և ոստիկանությանը հայտնում են տևական ժամանակ անց:

2020թ. մարզում գրանցվել է ՃԵ կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 152 դեպք, ինչը 36.9%-ով ավելի է 2019թ. համեմատ: Մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը ևս աճել են 11 դեպքով կամ 50%-ով: Փոխարենը որոշակիորեն աճել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը: Մարզի դատախազությունում կատարված վերլուծությունները փաստում են, որ ՃՏՊ-ների աճը պայմանավորվել է երթևեկության սուբյեկտների կողմից ՃԵ կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, ճանապարհների ինժեներատեխնիկական և կառուցապատման աշխատանքներում թույլ տրվող թերություններով, քաղաքային ճանապարհներին երթևեկության նշանների, հետիոտնային նշագծումների, իսկ գյուղական շրջաններում՝ նաև լուսավորության, տեսանկարահանող (արագաչափ) սարքերի բացակայությամբ:  Կարևոր գործոններից է նաև այն հանգամանքը, որ մարզի տարածքով են անցնում Երևան-Սևան և Երևան-Աշտարակ հանրապետական նշանակության մայրուղիները, մարզի վարչական տարածքում են գտնվում մի շարք հանգստյան գոտիներ, որոնք նպաստում են քաղաքացիների և ավտոմեքենաների ակտիվ տեղաշարժերին: 

2020թ. ընթացքում մարզում գրանցվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի կերպով շրջանառության 59 դեպք, որը 11-ով, կամ 22.9%-ով ավելի է 2019թ.-ի համեմատ: Վերջինիս նպաստել են նաև պատերազմի ընթացքում Արցախից ապօրինի զենք, զինամթերք ՀՀ տարածք տեղափոխելու հանգամանքը: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ 2020թ.-ի ընթացքում ոստիկանության բաժիններ կամովին հանձնվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Նշված և այլ հանցավոր դեպքերով քննությունների արդյունավետությունը, օպերատիվությունն ապահովելու նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից  քննչական մարմիններին և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին 2020թ.-ին տրվել են ընդհանուր 131 գրավոր ցուցումներ և հանձնարարականներ:

Հանցագործություններին նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու նպատակով  մարզի դատախազությունը ՀՀ ՏԿԵ նախարարին, Կոտայքի մարզպետին, համայնքների ղեկավարներին, ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարներին ուղղել է 12 միջնորդագիր, որոնց արդյունքում նաև համապատասխան պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական տույժերի:

Քննված և ավարտված նյութերով ու քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր նյութական վնասը կազմել է շուրջ 115 մլն ՀՀ դրամ, վերականգնվել է շուրջ  24.4 մլն ՀՀ դրամ վնաս:

Կոտայքի մարզի դատախազությունը ուշադրության կենտրոնում է պահել քրեական գործերով քննությունները հնարավորինս արագ ավարտելու, ապացույցների բավարարության պայմաններում քրեական գործերը դատարան ուղարկելու խնդիրը: Արդյունքում՝ 2020թ.-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 233 գործ՝ 262 անձի վերաբերյալ, ինչը 21%-ով ավելի է 2019թ.-ի համեմատ:

Տպել
1038 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին