Երևան
15 °C
Փետրվարի 9-ին Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովը հրավիրել է նիստ՝ հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը հանձնաժողովի 2-րդ ընթերցմանն է ներկայացրել «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին», ««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»», «« Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, « Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «« Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,« Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,««Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների(մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:
Նախագծի փաթեթում լրացուցիչ առաջարկվում է «Հարկերի մասին» օրենքում նախատեսել դրույթ, համաձայն որի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված հարկերի 50 տոկոսը կուղղվի նրանց կողմից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացված վարկերի փոխառությունների և դրանց սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցմանը:
Վերադարձը կիրականացվի եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ՝ երեք տարի ժամկետով: Նախագծի դրույթները կիրառելի չեն լինի վարկային կազմակերպությունների, բանկերի, օգտակար հանածոների արդյունահանման, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման գործունեություններ իրականացնող անձանց համար:
Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նաև
. գույքահարկի և հողի հարկի հաշվարկների ներկայացման և վճարման ժամկետները երկարաձգել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը,
. կազմակերպությունների և ֆիզիկական անձանց պատկանող՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող անշարժ և շարժական գույքերի և հողամասերի մասով կուտակված գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները զրոյացնել:
ՊԵԿ նախագահը նշել է, որ հարկային արտոնություններից փաստացի կօգտվի շուրջ 4600 հարկ վճարող՝ 10,7 մլրդ դրամ գումարի չափով: Հանձնաժողովը 6 կողմ ձայների համամասնությամբ դրական եզրակացություն է տվել առաջարկվող նախագծին:
Լոռու Աքորի համայնքում հարեւանի տարածքում անասուններին արածեցրած գյուղացին կտուգանվի
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ դեսպանին
Այսօր հղին COVID-19-ի պատճառո՞վ էր մահացել. նախարարությունը հատկապես հղիներին հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ
10 մլն դրամ, 20 հազար դոլար, «Lexus» ավտոմեքենա. ԱԱԾ նորանշանակ փոխտնօրենի ունեցվածքը
Հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպեր չեն արձանագրվել
ՍԴ նախագահը ու Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը կարևորել են եկկողմ բարեկամական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
ԱԻՆ-ում անցկացվել է շարային ստուգատես (տեսանյութ)
Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն է տրամադրել Արագածոտնի մարզի կարիքավոր ընտանիքներին
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
Ադրբեջանը կմասնակցի՞ ԵԱՏՄ նիստին. փոխվարչապետը չի հերքում, որ Երեւանի նախապայմանը գերիների հարցն է
Մեկնարկում են ձյուդոյի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները. հայ մարզիկների հնարավորություններն ու ակնկալիքները
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված եւս 193 զինծառայողի անուն
Երդվել են կին զինծառայողները
Քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ դեսպանին. քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Օնիկ Գասպարյանի հայտարարությունն ուշացած է. ստեղծե՞լ, թե չստեղծել պատերազմն ուսումնասիրող հանձնաժողով
«Կենդանիների պատվաստող» ծրագրի 6 մասնակից ստացել է գյուղկենդանիներ պատվաստողի հավաստագիր
Արմեն Սարգսյանն այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի
ՀՀ ոստիկանություն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը (տեսանյութ)
«Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները Հայաստանում կսկսվեն ապրիլի 19-ից
Գերեզմանատեղերի տրամադրմանն առնչվող կոռուպցիոն ռիսկերը կկրճատվեն
«Բարդ անցյալներ, բազում ապագաներ». հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ
Վարդենիս քաղաքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում
Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում
ՊՆ վարչական համալիրում քննարկվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները
Երկու օր փակ կլինեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները
Ռուստամ Բադասյանն ընդունել է Արցախի պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների
ՍԴ-ն որոշել է Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը կարճել
Արցախցի դիմորդներին օժանդակելու և տարեցներին անվճար դեղերով ապահովելու խնդիրը դեռ լուծված չէ
Համոզված եմ՝ ոստիկանությունը կկարողանա ապահովել քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը. վարչապետ (տեսանյութ, լուսանկարներ)
ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը
Օրը կարևոր է ոչ միայն տոնական տրամադրության, այլև խնդիրների քննարկման տեսանկյունից․ Արա Խզմալյան
Կինեմատոգրաֆիան մեր կյանքի ոչ միայն արտապատկերումն է, այլև իմաստավորումը․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը
Հղիության 7-րդ ամսում մահացած կինը մի քանի օր առաջ ընկած է եղել. տեսողական խնդիրներ է ունեցել
«Դու անցար կարմիր գիծը». Մարուքյանի առաջարկը նախկիններին՝ Քոչարյանից սկսած, եւ Սուրեն Պապիկյանի «կոշտ» պատասխանը
ԵՊՀ ուսանողներն այսուհետև գործնական գիտելիքներ կստանան Առաջին ալիքում
Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները
Վարչապետի որոշմամբ՝ Նարեկ Տերյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
© 2021 Հայկական ժամանակ