Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։

Նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան պաշտոնավարման ընթացքում։

«Մենք պատրաստակամ ենք ամրապնդել և ընդլայնել տարբեր ոլորտներում հայ-շվեդական համագործակցությունը։ Մեր գերատեսչության համակարգման ներքո գտնվող բազմապրոֆիլ ուղղությունները փոխգործակցության նոր եզրեր ու հնարավորություններ կարող են նախանշել հայ-շվեդական գործընկերային հարաբերությունների օրակարգում»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ հայ-շվեդական փոխգործակցության հաջողված փորձը հատկապես դրսևորվել է քաղաքացիական ավիացիայի, միգրացիոն ծառայության հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և անվտանգության բարձրացման ուղղությամբ փորձի փոխանակման աշխատանքներում։ Նախարարը բարձր է գնահատել նաև ՀՀ Լոռու մարզի և Շվեդիայի Ուփսալա նահանգի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն նախադեպային կլինի նաև երկու երկրների վարչատարածքային այլ միավորների համար։

Դեսպան Սվենսոնը վերահաստատել է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունը զարգացնելու շվեդական կողմի պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ իր պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի նախարարության հետ առկա գործընկերային հարաբերությունների խորացմանը։ Կարևորելով ընթացիկ ծրագրերի շարունակականությունը՝ դեսպանը հաղորդել է, որ շվեդական կողմը հետաքրքրված է նաև տեղական ժողովրդավարության ամրապնդման և վարչատարածքային բարեփոխումների շրջանակում փորձի փոխանակմամբ։

Նախարար Պապիկյանը հայտնել է, որ համայնքների միավորման գործընթացին մեծապես մասնակցություն են ունեցել եվրոպական մի շարք գործընկեր կառույցներ։ Այդ համատեքստում նախարարը ողջունելի և հեռանկարային է համարել ՀՀ վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու շվեդական կողմի հետաքրքրվածությունը և մանրամասներ հաղորդել համայնքների միավորման՝ աշնանը սպասվող ծրագրերի մասին։

Տպել
336 դիտում

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյան. Հավանաբար էլ չի ստացվում քաշ գցել

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիո-2020. Ծափահարություններ մրցավարներին. Արթուր Ալեքսանյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիո-2020. Հեռացատկորդ Լևոն Աղասյանն ավարտեց պայքարը (տեսանյութ)

Ճապոնական կարգապահությունն ու Օլիմպիական խաղերը. հայացք Տոկիոյից

Տոկիո-2020. Մրցավարներն ըմբիշ Կարեն Ասլանյանից խայտառակ կերպով խլեցին կիսաեզրափակչի ուղեգիրը (տեսանյութ)

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված անգլիացի կենսաթոշակառուն գրախանութ է բացել. այնտեղ իր հին ու թանկ գրքերն են

Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»

Գերությունից վերադարձած Արեգն օգնության կարիք ունի

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ