Ցանկացած զինավարժություն մտահոգության առիթ է տալիս. արտգործնախարարը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

Ցանկացած զինավարժություն մտահոգության առիթ է տալիս. պատգամավոր Գոռ Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով փետրվարի 1-12-ը Կարսում անցկացվող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին՝ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:

Նախարարն ընդգծեց, որ մի կողմից Թուրքիայի կողմից նման դրսեւորումներ ենք տեսնում, մյուս կողմից նույն Թուրքիայից այլ մեսիջներ են գալիս:

«Հաշվի առնելով Թուրքիայի հանգամանքը՝ ժամանակն է եկել, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, այլ գործողություններով: Ես կարծում եմ՝ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, եւ, նախեւառաջ, պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը»,- ասաց նախարարը:

Հիշեցնելով, որ այդ շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս քվոյով, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով՝ Այվազյանն ընդգծեց՝ Թուրքիան այլեւս որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ:

Ըստ նախարարի՝ այս պահին որեւէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը, մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրում Հայաստանի շուրջ անվտանգային միջավայր ստեղծելու հարցում: 

«Վիճակը, անշուշտ, շատ բարդ է, եւ մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որ Հայաստանի եւ Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի, եւ դա հեշտ հարց չէ, որովհետեւ սա աշխարհաքաղաքական իրավիճակի ընդհանուր արտացոլումն է: Եվ, բնականաբար, որպես պետություն, որպես կառավարություն, որպես հասարակություն՝ մենք պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որ իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, որը կբերի նաեւ Հայաստանի շուրջ անվտանգության մթնոլորտի ապահովմանը»,- ընդգծեց նախարարը:

Պատգամավորը նկատեց, որ ապաշրջափակումը նաեւ ռիսկեր է պարունակում, ինչպե՞ս է նախարարը դրական գնահատում դա: Ի պատասխան՝ Այվազյանն ասաց, որ համաձայն է՝ ապաշրջափակումը ինչպես հնարավորություններ է ստեղծելու, այնպես էլ մարտահրավերներ, ուստի մենք՝ որպես հասարակություն, պետք է պատրաստ լինենք ինչպես դիմակայելու մարտահրավերներին, այնպես էլ օգտվելու հնարավորություններից:

Տպել
1201 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են