ՄԱԿ ՄԻ խորհրդի շրջանակներում ՀՀ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ հանդիպում

Փետրվարի 10-ին Ժնևում տեղի է ունեցել Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) միջնստաշրջանային հանդիպումը, որը նախաձեռնվել էր Հայաստանի կողմից՝ համանուն բանաձևով: 

ԱԳՆ-ն նշում է, որ մեկօրյա հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես են եկան ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ՄԻԽ նախագահ Նաժատ Շամիմ Խանը, ՄԱԿ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տեղակալ Նադա Ալ-Նաշիֆը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն: Միջոցառմանը մասնակցել են ՄԱԿ անդամ երկրների, միջազգային կառույցների, ակադեմիական շրջանակների և ոչ կառավարական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ: Մասնակիցների կողմից բարձր է գնահատվել Հայաստանի առաջնորդությունը ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում: 

Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մասնավորապես նշել է, որ անկախության ձեռքբերումից անմիջապես հետո Հայաստանը նախաձեռնել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ առաջին բանաձևը և լծվել Ցեղասպանության Կոնվենցիայի, մարդկության դեմ հանցագործությունների մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման գործին։ 

Նա շեշտել է, որ մեր տարածաշրջանում սանձազերծված վերջին բռնությունները հիշեցրին պատմական ոճրագործությունների սարսափները՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով այն մարտահրավերներն ու ձախողումները, որոնց բախվում են միջազգային մեխանիզմները նման հանցագործությունները կանխարգելելու գործում։ Ինչպես նշվում է ՀՀ կողմից հեղինակած և 2020թ. հունիսին միաձայն ընդունված ՄԻԽ 43/29 բանաձևը, նախկինում տեղի ունեցած ցեղասպանություններն արդարացնելու կամ ժխտելու փորձերը սպառնում են ոճրագործությունների կրկնությամբ: 

Հայկական կողմից ընդգծվել է նաև կանխարգելման գործում պետությունների պատասխանատվության խնդիրը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, ազատ և անկախ լրատվամիջոցների դերակատարությունը:

ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը հասանելի է հետևյալ հղումով

Տպել
351 դիտում

Ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդես

Սուրեն Պապիկյանը մասնակցել է կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացված առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը

Ովքեր են Մեղրիի համայնքապետի թեկնածուները և ինչ կենսագրություն ունեն նրանք

Մեղադրանք է առաջադրվել հրապարակում սեպտեմբերի 21-ին պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու համար․ ՔԿ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը

Համատեղ ուժերով գտնել լուծումներ. Ավանեսյանը հանդիպել է բուժհաստատությունների ղեկավարների հետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց

Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը կբերի տարածաշրջանում հարատև խաղաղության․ վարչապետի ելույթը ՄԱԿ-ում

Մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը

Արարատ համայնքում ընթանում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ

Քննարկվել է Կովկաս-Փոթի երկաթգծի վերագործարկման, ինչպես նաև կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը

Երբ հայտարարեցին անունս, մտքումս ասացի՝ ես արեցի դա. «Միսս Տիեզերք Արմենիա 2021»-ի հաղթող

Համագործակցության հուշագիր է ստորագրվել ԱՍՀ նախարարության և Ամունդի-ԱԿԲԱ ընկերության միջև

Վահան Քերոբյանը հանդիպել է IEO տնտեսագիտության միջազգային օլիմպիադայում մեդալներ նվաճած հայ դպրոցականների հետ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. վիրավորները հոսպիտալացվել են. shamshyan.com

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ

Սկսվեց շան հաչոցից ու գարեջրի շշի պարունակությունը նրա վրա լցնելուց․ ավարտվել է սպանության փորձի գործով նախաքննությունը

Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ. Արցախի ՄԻՊ

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

Արշակ Կարապետյանը Ջոն Գալագերին է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրադրությունն ապակայունացնելուն միտված գործողությունները

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ. ՊԵԿ

Տեղի է ունեցել պահեստազորայինների մարտական հերթապահության հերթափոխ

Ոստիկանության բարեփոխումների գործընթացը մտադիր ենք ամբողջապես իրականացնել. խորհրդակցություն վարչապետի գլխավորութամբ

23-ամյա ուջանցու մեքենայում զենք-զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց համայնքների խոշորացման մասին օրենքի նախագիծը

Պատվաստվելու հետևանքով չհիղանալու մասին լուրերը միֆ են. մասնագետ

Մշտադիտարկումներ են իրականացվել Երևանի երկաթուղային կայարանի և Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտի նկատմամբ

E-labor համակարգի ներդրման դեպքում Հայաստանը կլինի ԱՊՀ երկրների շրջանում նման էլեկտրոնային գործիք ունեցող առաջին երկիրը

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն. որոնումներ այսօր չեն իրականացվել

Մենք խելամիտ ենք համարել համայնքների խոշորացումը հիմա անել, որպեսզի ֆինանսապես ավելորդ ծախս չանենք. նախարար

Նա իր երկրի ու ժողովրդի նվիրյալ զավակն էր. նախագահի աշխատակազմը ցավակցում է Համլետ Գասպարյանի ընտանիքին

Արման Եղոյանն ու Արսեն Թորոսյանը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորների հետ

Քովիդի դեմ ստացինոր բուժում ստացող 760 անձի մոտ հիվանդությունն ունի ծանր ընթացք, 177-ը ծայրահեղ ծանր է

Կալիֆոռնիայի Վան Նայս քաղաքի հայկական եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել (լուսանկարներ)

Մինչև երկրորդ դեղաչափի ստանալը՝ քաղաքացին աշխատանքի գնալիս կարիք չունի ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնել. Ավանեսյան

Անգնահատելի է Լեւոն Աթոյանցի ավանդը «Հայֆիլմի» բեղմնավոր գործունեության մեջ. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Պարբերաբար զանգահարել է նախկին կնոջը, հայհոյել նրան, ապա բենզինը լցրել դռան վրա, հրկիզել ու դիմել փախուստի. ՔԿ

Կորոնավիրուսի 11.470 դրական դեպքերից 286-ն է պատվաստված քովիդի դեմ․ նախարար