Գեղարքունիքի մարզում աճել են առանձնապես ծանր և միջին ծանրության հանցագործությունների դեպքերը

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ.-ի ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր ցուցանիշները, իրավապահ մարմինների մարզային կառույցների, մարզի դատախազության գործունեության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

Արձանագրվել է, որ 2020թ.-ի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է հանցագործությունների նվազում 2,9 %-ով (2019թ.՝ 1066 , իսկ 2020թ.՝ 1035 դեպք): Այն կապված է հատկապես ծանր հանցագործության դեպքերի 21,6%-ով նվազման հետ: Մինչդեռ 3 դեպքով աճել են առանձնապես ծանր հանցագործության և 8-ով կամ 2,3%-ով՝ միջին ծանրության հանցագործության դեպքերը։

2019թ.-ին մարզի տարածքում սպանության 2 և սպանության փորձի 1 դեպքի դիմաց 2020թ. արձանագրվել  է սպանության 5 և սպանության փորձի 3 դեպք: 4,8%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը։

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 57-ով կամ 15%-ով (2019թ.՝ 380, իսկ 2020թ.՝ 323 դեպք), որից անձնական գույքի հափշտակության դեպքերը՝ շուրջ 26%-ով: Հատկանշական է, որ 2020թ. բնակարանային գողությունները նվազել են 37,8%-ով, ընդ որում՝ այս հանցատեսակով բացահայտումը էականորեն բարելավվել է՝ կազմելով 40,3%՝ 2019թ.-ի  13,8%-ի դիմաց:

Այս ցուցանիշը պայմանավորված է մի կողմից նոր կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանն ուղղված՝ արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները պահպանելու ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքով, ինչպես նաև՝ նախորդ տարիներին դատախազության նախաձեռնությամբ, Ոստիկանության և համայնքների համագործակցությամբ բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված մի շարք միջոցառումներով:

Մարզի տարածքում ևս էականորեն՝ 25-ով կամ 35,7%-ով ավելացել են հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը. 2020թ. արձանագրվել է նման 95 դեպք, 2019թ. դրանք եղել են 70-ը: Այս հանցատեսակով դեպքերի աճին նպաստող հիմնական գործոնը եղել է արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախից Հայաստանի տարածք մեծ քանակությամբ զենք-զինամթերքի ապօրինի տեղափոխումը: Այսուհանդերձ, հանգամանքը, որ նշված 96 դեպքից չի բացահայտվել միայն 4-ը (բացահայտումը՝ 95,8%՝ 2019թ.-ի 90,4%-ի դիմաց), վկայում է մարզի տարածքում հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման մասին:

ՃԵԿ-ի կանոնները խախտելու հետևանքով ազգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը նվազել են 7,1 %- ով, այդ թվում մահվան ելքով դեպքերը նվազել են 3,7 %- ով (2019թ.՝ 27, իսկ 2020թ.՝ 26)։ Ընդհանուր առմամբ՝ ճանապարհային երթևեկության, տրանսպորտային  միջոցների շահագործման կանոնները խախտելու 127 դեպքի 62,2 %-ը բացահայտվել է:

Մարզում դրական արդյունքներ են արձանագրվել հատկապես առանձին հանցատեսակներով բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքներում:

Մասնավորապես, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում բացահայտումը կազմել է 53,8%՝ 2019թ.-ի 37,5 %-ի դիմաց, ընդ որում՝ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 70% (2019թ.-ին՝ 57,1 %), իսկ սպանության փորձի դեպքում՝ 75% (2019թ.-ին՝ 50%):

2020թ.-ին տարբեր բնույթի հանցագործություններին նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից պատկան մարմիններին հղվել է 16 միջնորդագիր և հաղորդում, ինչը հնգապատիկ ավելի է եղել 2019թ.-ի համեմատ:

Մարզի դատախազության գործունեության մեջ 2020թ.-ին էական կարևորություն է տրվել պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների իրականացմանը, այդ համատեքստում՝ նաև կոռուպցիայի դեմ պայքարին:

Տարվա ընթացքում կատարվել է պետական շահերի պաշտպանությանն ուղղված 7 ուսումնասիրություն և ամփոփում (2019թ.-ին՝ 1), որոնք ընդգրկում են համայնքի ղեկավարների կողմից օրենսդրության պահանջների խախտմամբ հողամասերի տրամադրման, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների գործընթացները: Արդյունքում հարուցվել է 18 քրեական գործ՝ հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծքի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու հատկանիշներով:

Այդ գործերով հանցագործությամբ պատճառված նախնական հաշվարկված  62.787.691 ՀՀ դրամ վնասից կամովին վերականգնվել է 30.285.157ՀՀ դրամը:

2020թ.-ին մարզի տարածքում պարզված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցվել է 71 քրեական գործ: Դրանք առնչվում են կրթության, տեղական ինքնակառավարման, սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության, առողջապահության, կադաստրային ոլորտներում, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում արձանագրված առերևույթ հանցավոր չարաշահումներին:

Տպել
1076 դիտում

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ