ԵՄ և ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը սկսում են համատեղ ծրագիր՝ աջակցելու ՀՀ-ում COVID-19-ի դեմ պատվաստմանը

Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ աջակցելու Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստումների իրականացմանը: Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագիրը կներառի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների իրականացման բոլոր փուլերը և կծառայի որպես խոշոր ներդրում՝ պատվաստումների համակարգը հզորացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ԱՀԿ հայաստանյան գրասենյակը։

Ծրագիրն իրականացվելու է ԱՀԿ-ի կողմից երեք տարիների ընթացքում՝ որպես Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 40 միլիոն եվրո արժողությամբ նախաձեռնության մի մաս, որի նպատակն է աջակցել ԱՀԿ-ի՝ եվրոպական տարածաշրջանի վեց երկրներին COVID-19-ի դեմ պատվաստումների նախապատրաստման, իրականացման և մոնիթորինգի անցկացման գործում:

«Պատվաստանյութերը մեզ մոտեցնում են համավարակի ավարտին: Այնուամենայնիվ, մենք երբեք չենք հաղթի համավարակը, եթե պատվաստումների ծածկույթը կենտրոնացված լինի աշխարհի միայն որոշակի հատվածներում: Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին նաև պատվաստումների իրականացման գործընթացում, որպեսզի շուտով կարողանանք հանդիպել միմյանց՝ առանց վախենալու մեր և մեր մտերիմների կյանքի համար: Միասին մենք ավելի արագ կհաղթահարենք այս համավարակը»,- ասաց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

«COVID-19-ը սահման չի ճանաչում, այն համախմբում և միասնական լուծումներ է պահանջում: Հատկանշական է, որ, համերաշխության սկզբունքից ելնելով, համախմբվեցինք ու այսօր էլ փորձում ենք միասնական ուժերով պայքարել այս արհավիրքի դեմ: Եվրոպական Միության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ Հայաստանի առողջապահության նախարարության միասնական ծրագրերի շարունակականությունն այս ամենի ապացույցն է:

Համավարակի օրերին մեր երկիրը ևս մեկ մարտահրավերի առաջ կանգնեց: Պատուհասած պատերազմը ոչ միայն պետության, այլև առողջապահական համակարգի համար էր լուրջ փորձություն: Չնայած ԱՀԿ-ի՝ պատերազմի դադարեցման կոչերին՝ Հայաստանը ստիպված եղավ անցնել 44-օրյա դժոխքի միջով: Այդուհանդերձ, համավարակի ուժգնացման և պատերազմի ընթացքում Հայաստանը զգաց առկա ամուր գործակցության արդյունքը: Մեր գործընկերներն այսօր էլ պատրաստակամ են ու մեր կողքին են պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում: Հույս ունենք, որ «Համերաշխություն հանուն առողջության» համատեղ նախաձեռնությունը կօգնի գործընկեր երկրներին դյուրացնելու համավարակի առաջացրած բոլոր խոչընդոտները»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

ԱՀԿ ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևն նշում է. «Պատվաստանյութերը հույս և պաշտպանություն են տալիս նրանց, ովքեր պայքարում են այս համավարակի առաջնագծում, և նրանց, ովքեր գտնվում են առավելագույն ռիսկային խմբում և ապրում են՝ վախենալով վարակի կործանարար ազդեցությունից: Այս առատաձեռն աջակցության շնորհիվ ԱՀԿ-ն կարող է ամրապնդել իր համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ ապահովելու, որ պատվաստանյութերը հնարավորինս արագ և արդյունավետորեն հասնեն նրանց, ովքեր ամենաշատը դրանց կարիքն ունեն»:

Ծրագրի ֆինանսական միջոցները կուղղվեն առաջին փուլի նախապատրաստական և պատվաստանյութերի բաշխման աշխատանքների կատարմանը՝ շեշտը դնելով ռազմավարական ծրագրային ոլորտներում առկա հրատապ կարիքների վրա, ինչպիսիք են՝ պլանավորումը, անհրաժեշտ սարքավորումները/պարագաները, բուժաշխատողների վերապատրաստումը և տեղեկատվական արշավները:

Ծրագիրը շարունակում է ԵՄ-ի և ԱՀԿ-ի կողմից տրամադրվող ընթացիկ աջակցությունը՝ ուղղված COVID-19-ի համավարակին, ներառյալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող, 35 միլիոն եվրո արժողությամբ «Համերաշխություն հանուն առողջության» համատեղ նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել գործընկեր երկրներին վիրուսի դեմ պայքարում և ավելի արդյունավետորեն լուծել առավել խոցելի մարդկանց կարիքները:

Տպել
1145 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը