«Հայանտառ»-ի և «Ջիլիզայի անտառտնտեսության» պաշտնատար անձինք վատնման եղանակով շուրջ 25 միլիոն 572 հազար դրամ են հափշտակել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, որում ասված է.

«Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի որոշման համաձայն՝ բարձրադիր գոտիներում մինչև 2020 թվականի հունիսի 5-ը նախատեսվել է գետերի առափնյա հատվածներում իրականացնել ծառատնկման աշխատանքներ, որի հիման վրա շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի և «Հայանտառ» կազմակերպության միջև 2020 թվականի մայիսի 20-ին կնքվել է պայմանագիր և «Հայանտառ» կազմակերպությանը փոխանցվել է ընդհանուր 105 միլիոն 940 հազար դրամից ավելի գումար։

Այնուհետև «Հայանտառի» «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենն ու այլ իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով և խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, նույն օրը կազմակերպել են իրենց փաստացի պատկանող ընկերությունների հետ ընդհանուր 435 հազար ուռենու շիվերի մթերման և տնկման ծառայությունների մատուցման ձևական պայմանագրերի կնքման գործընթացներ։

Դրանից հետո, վերոհիշյալ պաշտոնատար անձինք, «Հայանտառ» կազմակերպության կողմից իրենց կազմակերպություններին փոխանցված ընդհանուր 25 միլիոն 572 հազար դրամը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, չեն կատարել նշված պայմանագրերով նախատեսված աշխատանքները, սակայն կազմել են պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման ակտեր, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառել ուռենու շիվերի մթերման ու տնկման, ինչպես և բանվորներին հետադարձով իրենց բնակավայրից անտառ տեղափոխելու վերաբերյալ։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով վատնման եղանակով հափշտակել են այդ աշխատանքների համար փոխանցված՝ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 25 միլիոն 572 հազար դրամը։

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե»:

Տպել
1598 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը