Կատալոնիան ի վերջո կարող է անկախանալ Իսպանիայից. խորհրդարանական ընտրությունների հետաքրքիր արդյունքը

Կատալոնիայի՝ Իսպանիայից անջատման օգտին  հանդես եկող կուսակցություններն առաջին անգամ մեծամասնություն են հավաքել կիրակի կայացած շրջանային խորհրդարանական ընտրություններում: Սա, սակայն, չի նշանակում, որ Բարսելոնան անմիջապես կրկին կհայտարարի անկախություն. Խորհրդարանի նոր մեծամասնությունը բաղկացած է երեք կուսակցությունից, և նրանք բոլորն էլ ունեն տարբեր տեսակետներ այն մասին, թե որ ճանապարհով կարելի է բաժանվել Մադրիդից:

Նախնական տվյալների համաձայն, Կատալոնիայի խորհրդարան մտած երեք անջատողական կուսակցությունները շահել են 135 տեղերից 74-ը: Անջատողականները դեռ մեծամասնություն ունեին ՝ 70 մանդատ, 2017-ի ընտրությունների արդյունքներից հետո  նրանք առաջին անգամ հավաքել են ձայների բացարձակ մեծամասնությունը:

Կիրակնօրյա ընտրություններում առաջին տեղը զբաղեցրել է Սոցիալիստական կուսակցությունը, որը հանդես էր գալիս որպես Միացյալ Իսպանիա, բայց նրա տարբերությունը երկրորդ և երրորդ անջատողական կուսակցություններից, որոնք ևս մտել են խորհրդարան, շատ փոքր է, և ստացվում է՝ նրանք ստացել են գրեթե հավասար մանդատներ ՝ 33, 33 և 32:

Ընդհանուր առմամբ, Կատալոնիան Իսպանիայի կազմից անջատելու ջատագով հանդես եկող չորս կուսակցությունները՝ «Ձախ հանրապետականները», Բրյուսելում բնակվող վտարանդի Կառլես Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը, «Ժողովրդական միասնության թեկնածությունը» և Կատալոնիայի Եվրոպական ժողովրդավարական կուսակցությունը առաջին անգամ անկախության շարժման պատմության մեջ հավաքել է ձայների կեսից ավելին: Թեպետ այդ ավելին ասվածը մոտ 1 տոկոս է (50,7%), սակայն, այնուամենայնիվ, առավելություն է: Ի դեպ, ընտրությունների մասնակցությունն էլ բավական փոքր է եղել՝ 51%: Սա նշանակում է, որ ընդդիմադիրների օգտին, ըստ երևույթին քվեարկել է կատալոնացի ընտրողների քառորդից մի փոքր ավելին:

Դեռ պարզ չէ, թե որ կուսակցություններն են ի վերջո կազմելու Կատալոնիայի կառավարությունը:

Խորհրդարան մտած անջատողական երեք կուսակցությունները տարբեր տեսակետներ ունեն անկախության հասնելու ճանապարհի վերաբերյալ:

Հանրապետական Ձախակողմյանները, որ Կառլես Պուչդեմոնի կուսակցության հետ 2017 թվականին, չնայելով Մադրիդի սահմանադրությանը, միակողմանիորեն անցկացրեցլ են հանրաքվե և անկախություն հռչակել:

«Ձախ հանրապետականներից» կառավարության ղեկավարի թեկնածու Պեր Արագոնեսը, որը մինչ այժմ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն է, կարծում է, որ Կատալոնիան պետք է գնա Շոտլանդիայի ճանապարհով, այսինքն ՝ խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, Մադրիդից ձգտի համաձայնեցնել հանրաքվեի անցկացումը՝ հասնելով անկախության:

«Անկախության կողմնակից կուսակցությունները հավաքել են 50 տոկոսից ավել ձայն,  Կատալոնիայի ժողովուրդն ասել է իր կարծիքը , ժամանակն է սկսել բանակցություններ հանրաքվեի շուրջ», - ասել է Արագոնեսը ընտրություններից անմիջապես հետո:

Ձախ հանրապետականների առաջնորդ Օրիոլ Յունկերասը ասել է, որ իր կուսակցությունը պետք է ղեկավարի կառավարությունը, իսկ Արագոնեսը պետք է դառնա «գեներալիտետի նախագահ», այսինքն ՝ գործադիր իշխանության ղեկավար:

2017-ին կայացած հանրաքվեից և անկախությունից հետո Իսպանիայի կենտրոնական իշխանությունները դատապարտեցին անջատողականների 12 առաջնորդներին, և նրանցից ինը,՝ ներառյալ Յունկուերասը, բանտարկվեցին «ապստամբություն հրահրելու» համար: Սակայն ընտրություններից առաջ նրանց թույլատրվեց լքել բանտը ՝ նախընտրական արշավին մասնակցելու համար:

Կառլես Պուչդեմոնը կարողացավ խուսափեց ձերբակալությունից և բանտարկությունից ՝ փախչելով Բելգիա: Այժմ նա Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավոր է:

Պուչդեմոնը հորդորեց, եթե անկախության կողմնակիցները ձայների մեծամասնություն հավաքեն, կրկին միակողմանիորեն հռչակեն անկախություն, ապա բանակցեն Մադրիդի հետ: Նրա կուսակցությունն այս ռազմավարությունն անվանում է «խաղաղ առճակատում»:

Երրորդ անջատողական կուսակցությունը ՝ ծայրահեղ ձախ «Ազգային միաբանության թեկնածությունը», քննադատում է ինչպես հիմնական անջատողական ուժերին, այնպես էլ կարծում է, որ անկախության անհապաղ հռչակումը կրկին ոչ մի լավ բանի չի հանգեցնի, բայց նաև անհնար է անվերջ սպասել Մադրիդի համաձայնությանը ՝ նոր հանրաքվեն պետք է անցկացվի ոչ ուշ, քան մինչև 2025 թվականը:

«Ժողովրդական միասնության թեկնածուն» Կատալոնիայի խորհրդարանում իր խմբակցությունը 4-ից հասցրեց 9-ի և կարող է դառնալ «կշռաքար», առանց որի անհնար կլինի անջատողական մեծամասնության կառավարության ձևավորումը:

Ըստ իսպանական El Pais առաջատար թերթի ՝ անջատողականները դեռ կարող են համաձայնության գալ և կառավարություն կազմել, բայց հնարավոր է նաև մեկ այլ տարբերակ. «Մադրիդամետ» սոցիալիստները կհամաձայնեն կոալիցիա կազմել ձախ ուժերի կատալոնական մասնաճյուղի հետ:

Փետրվարի 14-ի ընտրությունները, նշանավոր են արմատականների հարաբերական հաջողությամբ. Ծայրահեղ ձախ «Ազգային միաբանության թեկնածությունից» բացի, 11 հոգի առաջին անգամ կատալոնական խորհրդարան է անցել ծայրահեղ աջերի կողմից՝  Իսպանական ազգայնական VOX կուսակցությունան կազմում:

Օրենքը երկու ամիս է հատկացնում Կատալոնիայի կառավարություն կազմելու փորձերին, և եթե այդ փորձերը ձախողվեն, ինքնաբերաբար  տեղի կունենան նոր ընտրություններ:

Տպել
1126 դիտում

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ