Կան թեթև լիրիկական զեղումներով հարցեր. COVID-19-ի հարցով հանձնաժողովում քննարկվեց Կառավարությանն ուղղված հարցաշարը

16/02/2021 schedule14:04

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին պատգամավորները քննարկեցին Կառավարությանն ուղղված հարցաշարը:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Ծովինար Վարդանյանը որոշ հարցերի հետ կապված իր անհամաձայնությունը հայտնեց, որոշներն էլ ընթերցեց: «Տեղորոշման համակարգի ներդրման համար որքա՞ն գումար է ծախսվել պետության կողմից, ո՞ւմ կողմից էր այն ներդրվում, ո՞ր ընկերության, ի՞նչ սկզբունքով էր աշխատում, և մի ամբողջ հարցաշար է մի հարցի տակ: Երբ այս հարցը տեսնում եմ, ինձ մոտ տպավորություն է, որ մենք բոլորս միասին չենք անցել նրա միջով, ինչի միջով անցել ենք, որովհետև ես հիշում եմ՝ տեղորոշման համակարգի ներդրման մասին երկար քննարկումներ եղան: Նույնիսկ եղան մանիպուլյացիաներ, տեղորոշումը որպես գաղտնալսում ներկայացվեց հանրությանը: Կառավարությունը մի քանի անգամ պատասխանեց, որ 0 դրամ է ծախսվել տեղորոշման համակարգը ներդնելու համար: Այն հարցերը, որոնք հանրային հնչեցրել ենք, և դրանք ձայնագրված են, ինչո՞ւ ենք նորից այս հարցադրումները տալիս: Այստեղ կան գնահատականներ տվող և թեթև լիրիկական զեղումներով հարցեր»:

Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն էլ ի պատասխան՝ ասաց, որ հանձնաժողովը հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերը պետք է ամփոփի զեկույցի մեջ: «Եվ հետո ես չգիտեմ՝ դուք ինչպես եք պատկերացնում, որ  հանձնաժողովի 2-3 անդամ պետք է վերհանեն Կառավարության գործունեության ամբողջ մեկ տարվա բոլոր նյութերը, տեղեկատվությունները, հիմնավորումները»:

Հիշեցնենք, որ COVID-19-հարցով քննիչ հանձնաժողովը 251 հարցից բաղկացած հարցաշար է ուղղել Կառավարությանը: Հարցերը առնչվում են առողջապահական, սոցիալական, կրթական և այլ ոլորտներին:

Տպել
809 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է