Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել. մասնակիցներից մեկը 14-ամյա երեխա է

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ: Չորս անձի մեղադրանք է առաջադրվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթան, իրացման մեխանիզմը, պարզվել հանցավոր խմբի անդամներից հինգի ինքնությունը, որոնցից 4-ին մեղադրանքներ է առաջադրվել, ևս մեկը ներգրավվել է որպես մեղադրյալ և հայտարարվել հետախուզում:

Մասնավորապես՝ Երևանի բնակիչ, 28-ամյա երիտասարդի մոտ  խոշոր չափերով՝ շուրջ 4,13 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս նշված թմրամիջոցը ձեռք է բերել մշտական բնակության վայր չունեցող 28-ամյա երիտասարդից, որին էլ իր հերթին, քննության տվյալներով, թմրամիջոցն իրացրել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը: Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է 1 հատ «Լիրիկա» տեսակի դեղահաբ և խոշոր չափով՝ 0,59 գրամ քաշով, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Պարզվել է, որ 36-ամյա տղամարդը թմրամիջոցը ձեռք է բերել Ագարակ քաղաքի 44-ամյա բնակչից, որն էլ իր հերթին՝ ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացուց:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ագարակ քաղաքի բնակիչը թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից է դարձրել իր 14-ամյա որդուն. պատանու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 200 գրամ «Մեթամֆետամին» և 0,5 գրամ քաշով «Մարիխուանա», իսկ բնակարանի խուզարկությամբ՝ 50 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ հայ-իրանական սահմանի մոտակայքում, ազգությամբ պարսիկ, ԻԻՀ վերոհիշյալ քաղաքացու կողմից առանձնապես խոշոր չափով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելու վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված վայրում հայտնաբերվել է 465 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակիչ, 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  268-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-ամյա տղամարդուն՝ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ագարակի բնակչին՝ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, վերջինիս 14-ամյա որդուն՝ 34-38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 28-ամյա մյուս երիտասարդը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց առկայությունը, նրանց ինքնությունը, ինչպես նաև՝ քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ»:

Տպել
1006 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին