Դատարանը պարտավորեցրել է պաշտոնում վերականգնել Տնտեսագիտականի նախկին աշխատակցին. բուհը համաձայն չէ եւ կբողոքարկի

16/02/2021 schedule20:05

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Դիանա Գալոյանի և համալսարանի որոշ աշխատակիցների հարաբերությունները դեռևս շարունակվում են մնալ լարված:

Դատարանը վճռել է վերականգնել ՀՊՏՀ  աշխատակից Խաչատուր Ավետիսյանին իր նախկին պաշտոնում, բուհը պատրաստվում է բողոքարկել այդ վճիռը:

Խաչատուր Ավետիսյանը  2019 թվականի  հունիսի 1-ից աշխատանքի էր անցել ՀՊՏՀ-ում որպես Տնտեսական և ինժեներատեխնիկական բաժնի գլխավոր էներգագետ-ճարտարագետ: Սակայն 2020 թվականի հունվարի 9-ին ծանուցում է ստացել, որ հաստիքի կրճատման պատճառով ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Ավետիսյանը դիմել էր դատարան՝ պաշտոնում վերականգնվելու: Երեկ դատարանը հրապարակել է վճիռը, ըստ որի, նա պետք է վերականգնվի իր նախկին պաշտոնում, իսկ բացի այդ բուհին պարտավորեցվել է նրան վճարել հարկադիր պարապուրդի գումարը՝ ավելի քան 4 մլն դրամ:

Դատարանը վճիռը կայացրել է՝ հիմք ընդունելով, որ հաստիքի կրճատման դեպքում Ավետիսյանին այլ աշխատանք չի առաջարկվել, նրա  փոխարեն աշխատանքի են ընդունել մեկ ուրիշին, փոփոխություններ անելով նաև պաշտոնի անվան մեջ, անվանելով՝  ճարտարապետ-շինարար:

«Որևէ հիմք չկար ինձ ազատելու, ասում են թե հաստիքի կրճատման պատճառով են ինձ ազատել, բայց, քանի որ ես իմ դիմումի հիման վրա չեմ ազատվել, ըստ աշխատանքային օրենսգրքի բուհը պարտավոր էր ինձ առաջարկել այլ աշխատանք, թեկուզ մի կարգ ցածր, բայց չեն առաջարկել: Դրա համար ես դիմեցի դատարան և ապացուցեցի, որ ինձ ազատելու հրամանը անհիմն է, այսինքն դատարանը այդ հրամանը համարեց առ ոչինչ, դրա համար ես վերականգնվեցի իմ նախկին աշխատանքին: Ինձ նաև պետք է վճարեն 4 մլն դրամ»,- մեզ հետ զրույցում ասաց Ավետիսյանը՝ ընդգծելով, որ բուհն այդ գումարը փաստորեն վճարելու է ուսանողերի վարձավճարներից գոյացած գումարների հաշվին:

Ավետիսյանի խոսքով, որոշել են իրեն աշխատանքից ազատել, քանի որ ինքը չէր հանդուրժում բուհում տիրող ապօրինությունները և արտահայտում էր իր կարծիքը, իրեն ընդունում էին որպես ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի մտերիմի: Ի դեպ, 2019-ին ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում՝ ըստ ստացված օպերատիվ տվյալների այն մասին, որ բուհի ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով «Աշխատանքային օրենսգրքի» ու բուհի կանոնադարության պահանջները, իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգեւատրումներ եւ լրավարձեր, ինչի հետեւանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ: Այդ գործով նույն թվականին մեղադրանք էր առաջադրվել նաև Խաչատուր Ավետիսյանին: Մեղադրանքը, սակայն, քննության արդյունքում հերքվել էր:

«Որոշեցին աշխատանքից ազատել, որովհետև ես չէի հանդուրժում իրենց կողմից արված ապօրինությունները, ասում էի այն, ինչ մտածում էի,  նաև դրա համար ինձ այլ աշխատանք էլ չեն առաջարկել: Այդ ապօրինությունների վառ օրինակ էր, երբ ինձ մեղադրեցին պարգևավճար ստանալու համար, այնինչ բոլոր աշխատակիցներն էլ ստացել էին դա՝ վարչական աշխատողներից սկսած մինչև դասախոսական կազմը»,- ասաց մեր զրուցակիցը: «Սպասում եմ իմ աշխատանքի վերականգմանը, որովհետև ես ուզում եմ այնտեղ աշխատել»,- հավելեց նա:

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը մեզ հետ զրուցում ասաց. «Խաչատուր Ավետիսյանի աշխատանքից ազատելը աշխատանքային անհրաժեշտությամբ էր պայմանավորված, այսինքն մեզ այլ բնույթի աշխատանք էր հարկավոր»:

Ըստ Գալոյանի, իրենք պատրաստվում են դատարանի վճիռը բողոքարկել, քանի որ համաձայն չեն որոշման հետ: Հարցին՝ ինչու Խաչատուր Ավետիսյանին այլ աշխատանք չեն առաջարկել, պատասխանեց.  «Ում հնարավոր է եղել, համապատասխան աշխատանքներ առաջարկել ենք»: Խոսելով բուհում տիրող ապօրինությունների մասին էլ, որի մասին հիշատակել էր Խաչատուր Ավետիսյանը, Գալոյանը նշեց, որ օդի մեջ արված հայտարարությունները չի մեկնաբանում՝ «Պոպուլիզմի ժամանակը չէ, ավելի կարևոր գործեր կան»:

«Եթե ասում են ապօրինություններ կան, կոնկրետ խնդիր, թող դիմեն համապատասխան մարմիների պարզեն,  օդի մեջ արված հայտարարությունները ես չեմ կարող  մեկնաբանել, պոպուլիզմի զբաղվելու, ստատուսներ գրելու ժամանակ  մենք չունենք, ավելի կարևոր գործեր կան»:

Ինչ վերաբերվում է հաստիքի կրճատման պատճառով բուհից աշխատակիցների ազատմանը, ռեկտորը մանրամասնեց. «ՀՊՏՀ խորհուրդը որոշել է, որ պետք է տեղի ունենան կառուցվածքային փոփխություններ, և համապատասխան կրճատումներ են տեղի ունեցել: Այս պահին չեմ կարող նշել թե քանի աշխատակցի հաստիք է կրճատվել»:

Հավելենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ընդհանուր բաժնի աշխատակից Գայանե Մուրադյանը եւս ֆեսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ փետրվարի 5-ին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանից ստացել է ծանուցում առ այն, որ հաստիքի կրճատման պատճառով ապրիլի 8-ից ազատվում է աշխատանքից, և հնարավորությունների բացակայությամբ պայմանավորված իրեն այլ աշխատանք չի առաջարկվել: Իր ղեկավարած Ընդհանուր բաժնից, որի մեջ մտնում էր Հատուկ մասը, առանձնացվել է վերջինս, ստեղծվել է համալսարանի Հատուկ բաժին, սակայն իրեն ոչ միայն այդ բաժնի ղեկավարի հաստիքը չի առաջարկվել, այլև նույնիսկ գործավարի հաստիքը:

Մուրադյանը տեղեկացրել է, որ ինքը նույնպես պատրաստվում է դիմել դատարան՝ վերականգնելու իր աշխատանքը:

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև այս հարցին, նշելով՝  Գայանե Մուրադյանի աշխատանքից ազատումը եղել է կառուցվածքի կրճատման պատճառով, եթե որևէ  խնդիր կա, համապատասխան մարմիները կպարզեն:

Մերի Խաչատրյան

Տպել
1928 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը