Սահմանամերձ համայնքներում աջակցության ծրագրերն ընդլայնվել են. փոխհատուցում կլինի նաև հաշմված ու զոհված բնակիչների համար

Հայաստանի սահմանամերձ համայնքների ցանկը ավելացել է 39-ով՝ դառնալով 77-ը: Սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող աջակցության շրջանակը նույնպես ընդլայնվել է:

Կառավարության փետրվարի 15-ի որոշման համաձայն՝ 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնքները, որոնցից 28-ը Սյունիքի մարզից են, ընդգրկվել են ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում: Մինչ այդ ծրագրով նախատեսված արտոնություններից օգտվում էին միայն Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերը:

Այդ ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցությունների մասին այսօրվա ասուլիսում մանրամասներ ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը, նշելով, որ արդեն իսկ գործող աջակցության ծրագրերին ավելացել են նորերը:

Մինչ այժմ պետությունը 50 տոկոսով փոխհատուցում էր սահմանամերձ համայնքների բնակիչների տարվա ընթացքում սպառած մինչեւ 360 խմ գազի եւ մինչեւ 1440 կՎտ էլեկտրաէներգիայի վճարը, ոռոգման ջրի վճարի 50 տոկոսը եւս պետությունն է վճարում: «Հողի եւ անշարժ գույքի հարկերն ամբողջությամբ համայնքին փոխհատուցում էր կրկին կառավարությունը»:   

Նոր որոշմամբ, բացի վերը նշված աջակցության տեսակներից, ամբողջությամբ կփոխահտուցվի սահամանամերձ համայնքներում սովորող աշակերտների դասագրքերի վճարը: Փոխհատուցում է նախատեսված նաեւ այն դեպքերում, եթե Ադրբեջանի գործողությունների հետեւանքով վնասվեն սահմանամերձ համայնքների բնակելի տները: «Կստեղծվի հանձնաժողով, որը հնարավորինս արագ գործողությունների միջոցով կգնահատի վնասի չափը, կներկայացնի հատուցման, հատուցումը կրկին կկատարվի պետության կողմից»,-

Սահմանամերձ համայնքների բնակիչներն ու նրանց ընտանիքները եւս փոխհատուցում, եթե ռազմական գործողությունների կամ ականի պայթյունի հետեւանքով հաշմանդամություն են ձեռք բերել կամ զոհվել: 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց կտրամադրվի  3 մլն դրամ փոխհատուցում, 2-րդ խմբի՝  2 մլն դրամ, 3-րդ խումբը՝ 1 մլն դրամ փոխհատուցում:  Իսկ երեխայի հաշմանդամության դեպքում փոխհատուցվող գումարի չափը կլինի 3 մլն դրամ:
Նշված մարզերում հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով զոհված բնակչի ընտանիքներին էլ կտրամադրվի 5 մլն դրամ:

Փոխնախարարը պատասխանեց նաև այն հարցին, որ սահմանամերձ համայնքների բնակիչները հաճախ բողոքում են, թե հակառակորդի կրակոցների հետևանքով ունենում են անասունների կորուստ, նման դեպքում փոխհատուցում լինելո՞ւ է, թե՞ չէ. «Այս պահին դեռ խորքային ուսումնասիրություններ են արվում՝ հասկանալու սահմանամերձ համայնքների բնակիչների մյուս խնդիրները և դրանք ներառելու սոցիալական աջակցության ծրագրերում»:

Ասուլիսի ընթացքում Խաչատրյանը պարզաբանեց նաև թե ինչ չափորոշիչներով են նոր համայնքներն ընգրկվել սահմանամերձ համայնքների ցանկում և ինչու են Սյունիքի մարզի Խնձորեսկ, Քարահունջ եւ Կապան բնակավայրերը դուս մնացել սոցիալական աջակցության ծրագրի ցանկից:

«Համայնքների ընտրման չափանիշների հետ կապված գործում է սահմանից ուղիղ հեռավորության որոշակի մեթոդաբանություն, այսինքն հեռավորությունը չափվում է սահմանից մինչև այդ բնակավայրի վերջին բնակելի տունը, Խնձորեսկը ու Քարահանունջը ավելի հեռու են, քան այդ տարածությունն է»,- ասաց նա: 

«Այլ հարց է, բնակիչների կողմից ստացած ահազանգերը»,- ընդծեց փոխնախարարը: «Ահազանգերից մենք հասկացանք, որ կան հողատարածքներ, որոնք շատ ավելի հեռու են բնակավայրերից և մոտենում են սահմանին: Այսինքն այդ հողատարածքներում գյուղական աշխատանքները իրականցնելը մարդկանց համար վտանգավոր է, ուստի մենք քննարկում ենք նաև ծրագրի ցանկը ճշգրտելու տարբերակները, և առաջիկայում կլինեն վերանայումներ, այդ բնակավայրերը, ինչպես նաև Ակներ և Վերիշեն գյուղերը քննարկվում է, որ նույնպես լինեն ցանկում»,- հավելեց բանախոսը:

Ինչ վերաբերում է Կապանը սահմանամերձ համայնքների ցանկում չընդգրկելուն, Դավիթ Խաչատրյանը նշեց. «Այս ցանկը վերաբերում է գյուղական համայնքներին, Կապանը քաղաք է, կարծում եմ Կապանի մասով այլ լուծում կտրվի:

Մինչեւ այժմ սահմանամերձ համարված 38 համայնքներում ապրում են 63 հազար քաղաքացի: Այդ ցանկում ավելացված մյուս 39 համայնքների բնակիչների թիվը 14 հազարն է:

Նախորդ երկու տարիներին 38 համայնքներում նախկին աջակցության ծրագրերով  փոխհատուցվող գումարի չափը միջինը կազմել է 750 մլն դրամ: Համայնքների ու ծրագրերի լրացված ցանկի պարագայում սպասվում է, որ տարեկան փոխհատուցվող գումարի չափը կկազմի 1 մլրդ դրամ:

Փոխնախարար Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ բացի սոցիալական աջակցության ծրագրերից, սահմանամերձ 77 համայնքներում իրականացվում է կարիքների գնահատում, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը շահեկան լինի համայնքների բնակիչների համար. «Նախարարության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները զբաղված են համայնքներում բնակիչների կարիքների գնահատմամբ, որը կավարտվի մարտ ամսին: Յուրաքանչյուր բնակիչ ներկայացնում է իր խնդիրը, մենք, ըստ դրա որոշում ենք, թե ինչ աջակցություն տրամադրենք և թեթևացնենք նրանց բեռը: Ամփոփելով տվյալները, մենք ավելի կոնկրետ առաջարկներ կանենք նաև գյուղբնակավայրերի զարգացման համար, որպեսզի գյուղական համայնքում ապրելը ավելի գրավիչ ու հարմարավետ լինի»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ սահմանամերձ համայնքներում կարիքների գնահատումը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերից:

Հիշեցնենք՝ ծրագրում ընդգրկված 39 համայնքներն են՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ և Վահան գյուղերը, Վարդենիս համայնքի Ներքին Շորժա, Վերին Շորժա, Սոթք գյուղերը, Գեղամասար համայնքի  Ազատ, Կութ, Նորաբակ գյուղերը: ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղվարդ, Խդրանց, Կաղնուտ, Ներքին Հանդ, Շիկահող, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Ուժանիս, Ճակատեն, Ծավ գյուղերը, Գորիս համայնքի Աղբուլաղ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Բարձրավան գյուղերը: Ընդգրկվել են նաև Տեղ համայնքի Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն գյուղերը, Տաթև համայնքի Խոտ և Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղը: 

Տպել
1888 դիտում

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան