Աջակցությունից չեն կարող օգտվել արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք. նախարարությունն ասել է ինչու

ՀՀ կառավարության որոշմամբ՝ մարտի 15-ից արցախցիներին ևս 4 ամսով կտրամադրվի 68 հազար դրամի չափով միանվագ դրամական աջակցություն:

Ծրագրից կօգտվեն Արցախի այն քաղաքացիները, որոնք 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով տեղահանվել են իրենց ապրելու վայրից և փաստացի գտնվում են Հայաստանի տարածքում կամ վերադարձել են Արցախ, ունեն Արցախի հաշվառում:

Սակայն որոշումից պարզ է դառնում, որ աջակցությունից չեն կարող օգտվել արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք, ինչն էլ հանրության շրջանում դժգոհությունների ու տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Շատերը Կառավարությանը մեղադրում են խտրականության համար:

Աշխատանքի և սոցիալական նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ տղամարդիկ, որոնք աջակցությունից օգտվել չեն կարող, փաստորեն, օգտվում են ոչ միայն նախարարության կողմից իրականացվող աջակցության այլ միջոցառումներից, նաև տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերից:

«Այդ անձինք օգտվում են, օրինակ, նախարարության կրթական պրակտիկայի ծրագրից, և նրանց ամսական վճարվում է 100 հազար դրամ: 2-րդ միջոցառումից նույնպես օգտվում են, որը վերաբերում է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում հաշվառված և վերջին երեք ամսում փաստացի բնակված քաղաքացիներին։ Նրանք նաև ներգրավվում են համայնքներում օրավարձով հասարակական աշխատանքներին։ Զբաղվածության ծրագրերի հիմնական շահառուները նույնպես նրանք են: Բացի դրանից՝ այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի մասնակից են, օրինակ, ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվում է բուհերում սովորող երիտասարդների վարձի 100 տոկոսի փոխհատուցում և այլն»,- նշեց խոսնակը:  

Հավելենք, որ Արցախի քաղաքացիները ամսական 68 հազար դրամի աջակցության ծրագրից օգտվելու համար փետրվարի 25-ից պետք է սոցիալական ապահովության ծառայության կայքի՝ ssa.am-ի համապատասխան բաժնում լրացնեն իրենց անձնական տվյալները: Եթե քաղաքացու դիմումը բավարարվում է, նրա տվյալները փոխանցվում են «Հայփոստ», հաջորդող օրն էլ սոցիալական ապահովության ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարով հաղորդագրությամբ տեղեկացնում է շահառուներին։

Միայն նամակը ստանալուց հետո քաղաքացին կարող է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» և ստանալ գումարը։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետը հունիսի 15-ն է:

Հիշեցնենք՝ միանվագ դրամական աջակցությունից արցախցիները օգտվել էին նաև 2020 թվականի նոյեմբերի ամսից մինչև 2021 թվականի հունվարի 1-ը: Գումարը տրամադրվել էր ընտանիքի յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ երեխաներին: Այդ ժամանակ նույնպես կար բացառություն՝ ծրագրին դիմել չէին կարող 18-ից 58 տարեկան տղամարդիկ, բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:

Տպել
1351 դիտում

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան

Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ