Կուզեի, որ Ալենը գար, վերադառնար, մենք սպասում էինք. գյումրեցի հերոսն այսօր դարձավ 20 տարեկան

Աշնանը նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ երկու բանաստեղություն էլ ուսուցչուհին Ալենին տվեց: Տղան դժկամությամբ, բայց համաձայնեց մեկն ասմունքել: Ասաց շատ տխուր են, կյանք չկա դրանցում: Հաջորդ օրը սակայն, այդ մեկն էլ տվել էր դասընկերուհուն՝ Իրինային, և խնդրել իր անունից ընկեր Սիմոնյանին փոխանցել, ու ասել, որ չի կարող արտասանել:

Տարիների վարագույրն այսօր հետ տարավ ընկեր Սիմոնյանը, բայց առանց Ալենի, բայց և Ալենի հետ:

Պատերազմում նահատակված Ալեն Ստեփանյանն այսօր դարձավ 20 տարեկան: Անթերի արտաքինին վայել ազնիվ ներաշխարհ, երբեք չմեծամտացող, իր սահմաններն իմացող, կյանքով լեցուն և անմահացած հանուն կյանքի:

Ալենի մասին հիշողությունները կմնան հարազատների, ծնողների և մտերիմների հուշերում: Գյումրու թիվ 27 դպրոց շեմողը նրան կծանոթանա հերոսի անկյունում, որտեղ նա մենակ չէ: Ալենի նման բոլորին ժպտում են նահատակված մյուս տղաները, բայց արդեն լուսանկարներից, արդեն որպես պատմության վկաներ: Հայոց այն պատմության, որն այնքան սիրում էր Ալենը:

«Երբ հայրենասիրական թեմայով դաս էր լինում, Ալենի աչքերը վառվում էին ոգևորությունից, թեման սրտին մոտ էր: Անչափ ընկերասեր էր: Ես չզարմացա, որ մեր տղան ընկել էր ընկերների կյանքը փրկելիս, ես այդպես էլ գիտեի»,- հուզվում է Ալենի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աիդա Սիմոնյանը:

Ծննդյան տոնին Ալենի դասընկերները ներկա էին, հարազատ դպրոցում էին, ուսուցիչների հետ: Դպրոցական զանգը հնչեց սովորականի նման, ու սովորականի նման էլ դասարաններից դուրս վազեցին աշակերտները: Ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ իրենք էին Ալենի հետ դուրս վազում դասամիջոցներին:

«Կուզեի, որ Ալենը գար, վերադառնար, մենք սպասում էինք»,-մեզ հետ զրույցում ծանրացած սրտով ասաց Ալենի ուսուցչուհին:

Բայց Ալենը չեկավ, ընկավ մարտի դաշտում, հանուն հայրենիքի: Նա ընդմիշտ մնաց 19 տարեկան, կրակոտ աչքերով և խորհրդավոր ժպիտով պատանի, ում հետ միայն ծնոնղերը չէին, որ հույսեր էին կապել: 

Դպրոցի տնօրեն Կարեն Գալստյանն էլ վստահ է. «Աշխարհ շատերն են գալիս և գնում, բայց քչերն են անմահանում: Այդ քչերից էր մեր Ալենը: Նա միշտ կլինի մեր կողքին, նա պատմության մի էջ դարձավ, և մենք պարտավորություն ունենք այսուհետ. անմահ պահել մեր հերոսների հիշատակը, պատիվը, անունը»:

Լուսանկարները «Հայկական ժամանակի»

 

Տպել
1916 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)