Երևան
0 °C
Նախքան պատերազմը Գյումրու «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթը պատրաստվում էր մեծ շուքով նշել հիմնադրման 40-ամյակը: Ամբողջ Գյումրին էր հրավիրվելու, 40 տարվա հարուստ երգացանկն էր բեմ բարձացվելու, լինելու էին լույսեր, գույներ, հրավառություն, անսպառ ժպիտներ, ծափեր ու բազմաթիվ հյուրեր: Կասկած անգամ չկար, որ համերգի օրը հայտնի «Դեղձանիկ»-ն իր հարուստ կենսագրության մի նոր էջն էր գրելու:
Սեպտեմբերը, սակայն, փոխեց ծրագրերը, մեր կյանքը շուռ տվեց գլխիվայր՝ տևական ժամանակ չուղղելու հաստատակամությամբ:
Դաշնամուրի ձայնը լռեց՝ տեղը զիջելով ծայրահեղ լարված իրականության սարսափելի քար լռությանը: Ու հենց նույն դաշնամուրի ձայնով էլ կոտրվեց լռությունը, բայց արդեն փետրվարին, բայց արդեն փոքրիկ մի սենյակում, ոչ թե հոբելյանական համերգի, այլ հայ զինվորին ու հայրենի եզերքին նվիրված կատարումներով:
Հին երգերն էին, բայց ընկալումն էր նոր ու լիովին տարբեր, երեխաներն այլ հույզեր ունեին: Դիտարկումը համույթի ղեկավար Վիկտորիա Մատինյանինն է: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց՝ այդպես էլ պետք է լիներ: Խոստովանում է, պատերազմից հետո դժվար էր վերադառնալ կյանքի, գրեթե բոլորի ընտանիքներում կորուստներ կան՝ զավակներ, բարեկամներ, ծնող ու եղբայր: Համերգի խորագիրն էլ նույն ասելիքն ուներ՝ «Կյանքդ կյանքիս համար»:
«Հենց երեխաների առաջարկով է եղել, որ առաջին համերգը լինի ընկած և ապրող հերոսներին նվիրված: Փորձերը ծանր ու դժվար են եղել, ցավոք երեխաներն իրենց մարմնի յուրաքանչյուր բջիջով ավելի խորն ու ցավոտ են զգում իրականությունը: Հայտնի երգի տողերն են՝ կյանքդ կյանքիս համար, կյանքս կյանքիդ գնով: Զգացողությունները շատ տարբեր էին նախորդ բոլոր համերգներից: Այսօր այս երգերը կարծես նորովի են ընկալում, երգելիս, ասես հոգու պարտք լիներ»,-ասում է համույթի ղեկավարը:
Փոքրիկ դրվագ՝ մեծ ասելիքով: Վիկտորիան պատմում է մի երգի մասին, որը երեխաների համար այնքան սիրելի է եղել մինչ պատերազմը ու չերգվող, ցավոք, պատերազմից հետո: Արթուր Գրիգորյանի «Շուշի ստեղծագործության մասին է խոսքը: «Մինչ պատերազմը մեր երգացանկում ունեինք Արթուր Գրիգորյանի հրաշալի «Շուշի» ստեղծագործությունը: Գեղեցիկ, ռիթմիկ երգ է, հաղթանակած Շուշիի մասին է, Շուշիի լեռների ու ձորերի մասին է: Եվ ես վստահ էի, որ Շուշին կորցնելուց հետո անպայման երեխաներն ինձ հարցնելու են երգելու են, թե՝ ոչ: Այդպես էլ եղավ, հենց եկանք փորձի ու սկսեցինք պատրաստվել այս համերգին, հարցրեցին երգի մասին: Որոշեցինք փորձել ու համերգն ավարտել հենց այդ երգով: Ցավոք չստացվեց, հույզերը շատ էին: Երեխաներն այս անգամ երգել չկարողացան: Բայց ես վստահ եմ, մենք ունենք լուսավոր սերունդ, պայքարող սերունդ, հայրենիքին նվիրված սերունդ և ես վստահ եմ, որ «Դեղձանիկի» եթե ոչ այս սերունդը, ապա հետագա սերունդները կերգեն «Շուշի» ստեղծագործությունը հենց Շուշի քաղաքում»,-ասում է համույթի ղեկավարը:
Դահլիճում ներկա զինվորականները մտքով հետ գնացին ոչ վաղ անցյալ, ռազմաճակատի մահաբեր օրերն այնքան մոտ են, ասես չեն էլ անցել: Արկի պայթյուն, ընկերոջ կորուստ, նրանցից հետո ապրելու համար մեղքի զգացում: Ու էլի շատ ապրումներ, որոնք թևածում էին դահլիճում, մեկ ասելիք ունեին. Ամուր և ուժեղ պետք է ներկայնալ աշխարհին:
Այս մեկ համոզմունքն էլ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն է ընդգծում:
«Սիրելի զինվորներ, թույլ տվեք ձեզ եղբայր կոչել: Մեր աչքերը չեն տեսել այն, ինչը տեսել են ձեր աչքերը, մեր ականջները չեն լսել այն, ինչը լսել են ձեր ականջները: Մեր սրտերը չեն ապրել այն վախը, որն ապրել եք դուք, և մենք չենք ունեցել պարտավորվածության այն զգացումը, որով դուք կանգնած եք մնացել սահմանին: Բայց կան բաներ, որոք դուք չգիտեք: Օրինակ չգիտեք, թե ինչքան ենք աղոթել մենք, չգիտեք, թե ձեզնից յուրաքանչյուրն ինչքան է մերը, թեև ձեզ չենք ճանաչում և հանդիպում ենք առաջին անգամ: Եվ, երևի թե չգիտեք նաև, թե ինչքան էինք հավատում Ձեզ, միայն ու միայն ձեզ: Ասել ձեզ շնորհակալ ենք, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ ձեր սխրանքն անմահ է, նշանակում է ոչինչ չասել: Միայն մի բան եմ ուզում վստահեցնել. ինչ էլ որ լինի, կյանքը, պետությունը, ճանապարհը, աշխարհը ուր էլ որ մեզ տանի, իմացեք, որ ձեր ապրածն այնտեղ եղել է հանուն օրորոցում խաղաղ քնած մեր մանուկների: Դուք պայքարել եք, որ մենք երգենք և մենք երգում ենք, որովհետև դուք պայքարել եք»,- դահլիճում ներկա զինծառայողներին ասաց Թովմասյանը:
«Միշտ լսել էինք պատերազմի մասին, բայց չէինք պատկերացրել, իսկ այսօր այն զգացինք». Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական, երաժշտական քոլեջի տնօրեն Տիրգրան Նորատյանն է ասում սա:
«Կյանքդ կյանքիս համար. սա արդեն ամեն ինչ ասում է, և մենք պարտավոր ենք մեզնից հետո եկող սերնդին դաստիարակել էնպես, որ ամեն մարդ իր տեղում ուժեղ լինի»,- ասում է Նորատյանը:
Համերգն ավարտվեց լավատեսական շեշտադրումներով. աշխատենք ու ապրենք այնպես, ինչպես գուցե սրանից առաջ ոչ աշխատել, ոչ էլ ապրել ենք: Հզորանանք, որովհետև դա միակ փրկությունն ու միակ զենքն է մեր:
Լուսանկարները «Հայկական ժամանակի»
Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
Արցախի փրկարարների 3 խումբ այսօր զինծառայողների աճյունների որոնումներ կիրականացնեն 2 ուղղությամբ
Այսօր հրթիռակասետային ռումբեր, թնդանոթի արկեր և ականանետի ականներ կպայթեցվեն Արցախի 5 համայնքներում
Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է. բուք է նաև Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ
Ստամբուլի քաղաքապետին մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում
Փրկարարները 3 մարզերում ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա
Մայրաքաղաքում և 6 մարզում էլեկտրաէներգիայի մի քանի ժամյա պլանային անջատումներ են սպասվում
Մինչեւ 2022 թվականի վերջը Երեւանում հիմնանորոգվելու է 15 մանկապարտեզ՝ 124 խմբասենյակներով. ցանկ
Գորգապատ հարթակով հանդիստեսն ուղեկցվեց դեպի բեմ. շուտով նրանց միացան երաժիշտները
Քուվեյթում նոր կառավարություն է ձևավորվել
Ամերիկյան արբանյակը լուսանկարել է միջուկային զենքի նոր ենթադրյալ թաքստոց ԿԺԴՀ-ում. CNN
Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը
Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը
«Գինեգործություն» մասնագիտության շրջանակում ուսանողներն արտադրամաս-լսարաններում գինի են պատրաստում
ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին ոստիկանության պարզաբանումը
Քննարկվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման կարգը
Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին
Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ
ՀՀ ԱԳ նախարարը Ժոզեպ Բորելի հետ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր է քննարկել
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նորից շատանում են. պատճառը վերսկսված ուսումնական պրոցեսն է ու կանոնների անտեսումը
Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում
Որևէ մեկին չի հուզում, որ հանրահավաքի ժամանակ մահապատիժ է բեմադրվում, բացահայտ բռնություն է քարոզվում. Արփինե Դավոյան
Տիկին Զոհրաբյանն այնպես է խոսում, կարծես, Հայաստանի Մարգարեթ Թետչերն ա, Մելքումյանն է՝ համարյա Չերչիլը. Կոնջորյան
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնեց Վրաստան
Նախատեսվում է 90 և ավելի տարեկան թոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել․ չափը կսահմանվի Կառավարության կողմից
Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ
ԶՈւ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով
Հայացք ներսից․ հարցազրույց Անկարայի համալսարանի հայաստանցի դասախոսի հետ
Ինչ ունեցվածք ունեն ԲԴԽ նորընտիր անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Գագիկ Ջհանգիրյանը
Վրաստանի ընդդիմություն-իշխանություն ձևաչափով հաջորդ հանդիպումը կլինի Բրյուսելում
Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները. վարչապետն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ
Նոր շինարարություն սկսողներին Երևանի քաղաքապետարանը շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի նոր ձևավորում է առաջարկում
33 քաղաքացիական անձ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից սպանվել է իր բնակության վայրում. հարուցվել է քրեական գործ. Արցախի ՄԻՊ
Ազգային շարժման առաջնորդ Նիկա Մելիային կարող են ազատել գրավի դիմաց
Մարտունու քաղաքապետն ազատվել է սեփական դիմումի համաձայն. նա այժմ այլ պաշտոն է զբաղեցնում
Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. Արարատ Միրզոյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ
ԱՄՆ-ն ստիպված է աշխատել Ռուսաստանի հետ, չնայած հակասություններին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված էր և դիտավորյալ է արվում. Անդրանիկ Քոչարյան
© 2021 Հայկական ժամանակ