Աբովյանի N1 դպրոցում իրավիճակը չի փոխվել. տնօրենին իր խնդրած երեք օրում եւս չի հաջողվել փոխհամաձայնության գալ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի որոշ աշակերտների ծնողներն այսօր իրենց երեխաների գործերը վերցրել են դպրոցից մեկ այլ դպրոց տեղափոխելու համար: Դպրոցի ուսուցիչներն էլ շարունակելու են գործադուլը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը՝ հեռացող աշակերտների հստակ թիվ չնշելով:

Հիշեցնենք, փետրվարի 18-ին դպրոցի մի խումբ աշակերտների ծնողներ հավաքվել էին դպրոցի դահլիճում: Նրանք եկել էին երեխաների գործերը վերցնելու և տեղափոխելու մեկ այլ դպրոց, քանի որ, ինչպես իրենք էին պնդում, նորանշանակ տնօրենը չի կարողանում վերականգնել խաթարված դասապրոցեսը: Մեզ հետ զրույցում ծնողները նշել էին, որ երեխաներին տեղափոխելու համար դիմումներ են գրել շուրջ 200 ծնողներ և ներկայացրել տնօրենին: Քարմիլե Առաքելյանը, սակայն, նրանց խնդրել էր դեռ երեխաներին չտեղափոխել և համբերել ևս երեք օր՝ խոստանալով այդ ընթացքում գտնել խնդրի լուծումը: 

Բայց տնօրենին երեք օր հետո էլ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ ուսուցիչների և ծնողների հետ: Առաքելյանը այսօր հանդիպել է նրանց հետ, սակայն ապարդյուն. «Ծնողների հետ հանդիպեցի այսօր, շատ ծնողներ ասում են՝ թող ուսուցիչները դարձի գան, ուսուցիչների հետ էլ հանդիպեցի, խոսեցի, բայց նրանց միակ նպատակը՝ շարունակել իրենց անժամկետ գործադուլը: Ի՞նչ է նշանակում անժամկետ, այսինքն իրենք հաշվի չեն առնում երեխաների գլխավոր շահը»:

Նորանշանակ տնօրենի խոսքով՝ դպրոցի անձնակազմը իր դեմ խոչընդոտներ է ստեղծում, ինքն էլ միայնակ անզոր է կարգավորելու ստեղծված իրավիճակը: Դպրոցի աշակերտների որոշ մասի ծնողների՝ երեխաներին դպրոցից հեռացնելու մասին էլ տնօրենն ասում է՝ այդ քայլը ուղղված չէ իր դեմ, իսկ փետրվարի 18-ին ստացված դիմումներն էլ ծնողները հետ են վերցրել. «Խնդիրը իմ դեմ չէ, պարզապես իրենք իրենց երեխայի շահի մասին են մտածում, ինչքան պետք է իրենց երեխան զրկվի կրթությունից, ես հասկացել եմ այդ ծնողներին և ոչ մի խոչընդոտ չեմ ստեղծել, հակառակը դպրոցի կողմից փորձ արվեց իմ նկատմամբ խոչընդոտներ ստեղծել,  որովհետև կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի էլեկտրոնային մատյանում ես չունեի այդ ելքն ու մուտքը՝ որպես օպերատոր: Ես փորձել եմ օպերատորի գործն էլ անել, որպեսզի երեխան չտուժի, այսինքն դպրոցի այդ օպերատորը, որը նույնպես պարտավոր է ապագա սերնդի կրթության մասին մտածել, այսօր էլ պատճառաբանում է իր գործադուլը, ես դա բարոյական չեմ համարում»:

«Փետրվարի 18-ին էլ ինձ ընդամենը մի քանի դիմումներ  են տվել, չնայած ծնողներն ասում էին իբր 200 դիմում է, բայց դա անում էին, որ ես վախենամ և հետ կանգնեմ: Այդ դիմումները, որ այդ օրը դրվել էին սեղանիս, հիմա  իսպառ վերացել են, ծնողները հետ են վերցրել»,- հավելեց Առաքելյանը:

Ուսուցիչների բողոքը Առաքելյանի կարծիքով ուղղված է պետության դեմ՝ մասնավորապես մեկ մարդու: Ինչպես փոխանցում է տնօրենը, ուսուցիչները  շարունակելու են անժամկետ գործադուլը, նրանց միակ պահանջն է, որ խնդրի լուծում տրվի ԿԳՄՍ նախարարության կողմից: 

Հիշեցնենք, որ այս դպրոցում հունվարի 25-ին տեղի էր ունցել տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որտեղ  երկու թեկնածուներն էլ՝ արդեն նախկին տնօրեն Բաբայանը և նորանշանակ տնօրեն Առաքելյանը, ստացել էին հավասար ձայներ: Օրենքով սահմանված կարգով երկու թեկնածուների միջև ընտրություն էր կատարել ԿԳՄՍ նախարարը՝ նախապատվությունը տալով Քարմիլե Առաքելյանին, որը մինչ այս ուսուցիչ էր աշխատում այլ դպրոցում: Դպրոցի անձնակազմը համաձայն չէ նախարարի որոշման հետ: Ուսուցիչները փետրվարի 3-ից գործադուլ են իրականացնում, պահանջելով, որ նոր տնօրենը հեռանա, իսկ իրենց նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը վերանշանակվի նախկին պաշտոնում:

Մերի Խաչատրյան

Տպել
774 դիտում

Քամու հետևանքով վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա. shamshyan

«Խաղաղություն բոլորիս». Սոսո Պավլիաշվիլին Խոր Վիրապում, ի նշան խաղաղության, աղավնիներ է բաց թողել

Այս տարի Քաղաքացու օրը հատուկ միջոցառումներ նախատեսված չեն

Մարզային շաբաթօրյակ Գեղարքունիքում. աշխատանքներում ներգրավվել է 8476 մարդ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Արցախի դեմ կիրառված զինատեսակների և չպայթած զինամթերքի մասին

Պատերազմից տուժած և Տավուշում հաստատված 100 արցախցի կրթության միջոցով կյանքը փոխելու հնարավորություն կստանա

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը գումարել է հերթական նիստը

ՀՔԾ-ն հերքել է Միքայել Մինասյանի գործով քննիչի՝ առաջիկայում ազատման դիմում գրելու լուրը

«Վերածննդի ծառատունկ». ԱԱՏՄ աշխատակիցները ծառեր են տնկել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում

Գյումրիում հետախուզվող է հայտնաբերվել

Կիպրոսում այգի է տնկվել՝ ի հիշատակ արցախյան պատերազմում զոհված հայերի. «Արմենպրես»

Ստեփանակերտի բնակելի տների հարևանությամբ «Սմերչից» արձակված կասետային ռումբ է հայտնաբերվել

Գյումրիում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ-21099»-ի վարորդը հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու

Ուսուցիչների նախորդ վերապատրաստումների միավորներն ու կրեդիտները կդիտարկվեն պարտադիր փաստաթղթային ատեստավորման ժամանակ

Գյումրու Գեղարվեստի պետական ակադեմիան համալրվել է արեգակնային ֆոտովոլտային փոքր էլեկտրակայանով

ՄԻՊ-ը Ռուսաստանի հայերի միության նախագահի հետ քննարկել է Ռուսաստանում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը ևս փակ է

Ես «Դիմակահանդես»-ում պատրաստում էի Նինայի կերպարը, իմացա, որ հղի եմ․ Ժակլին Սարխոշյան (տեսանյութ)

Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը

Ադրբեջանցիները միշտ էլ Google Maps-ի վրա իրենց անվանումները տեղադրել են. բողոքներով հնարավոր է մաքրել քարտեզը. փորձագետ

Օդի ջերմաստիճանը 10-ից 12 աստիճանով կնվազի

Քասախում 38-ամյա տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել

Պետբյուջեից 5.135 մլրդ դրամ կտրամադրվի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման համար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի փորձնական տեղամասերում շարունակվել է ասֆալտապատումը

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

49-ամյա կինը ծանոթ տղամարդու անձն արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ չհրապարակելու դիմաց գումար է պահանջել

«ԳԱԶ-3110» մակնիշի մեքենան բախվել է գնացքին

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրենը կթողնի պաշտոնը

Աճյունների որոնման աշխատանքն այսօր կշարունակվի Հադրութում. երեկվա որոնումներն անարդյունք են եղել

Արցախի նախագահի աշխատակազմում քննարկվել են տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության խնդիրները. «Արցախպրես»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է արքայազն Ֆիլիպի վախճանի կապակցությամբ

Լարսը կրկին փակ է. ռուսական կողմում կուտակված մեքենաներ կան

Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն. լրացավ Մարաղայի ցեղասպանության 10-րդ տարին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք. առողջացել է 1020, մահացել՝ 23 մարդ

Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներ շարքում է

Բելգիայի ԱԳՆ բացառիկ որոշում է ընդունել. դրամաշնորհ կտրամադրվի Արցախյան պատերազմում վիրավորվածների համար