Խեղդող գազ, 21 բերման ենթարկված, 17 տուժած, մեծ հանրահավաք ու հատուկ գործողություն. Վրաստանում օրն անհանգիստ էր

Այսօր հայտնի դարձավ, որ վաղ առավոտյան Միխայիլ Սահակաշվիլի հիմնած վրացական  «Միավորված ազգային շարժում» ընդդիմադիր շարժման առաջնորդ  Նիկա Մելիան բերման է ենթարկվել:

Վաղ առավոտյան իրավապահները մտել են շարժման գրասենյակ, որտեղ Նիկա Մելիան էր գտնվում  իր կողմնակիցների հետ: Ազգային շարժման կողմնակիցները փորձել են դիմադրել, սակայն մեծաթիվ ոստիկանության ծառայողներն արցունքաբեր գազ ու ծուխ են կիրառել: Տեղի ունեցած քաշքշուկց հետո Նիկա Մելիային նստեցրել են մեքենան և դուրս հանել ՄԱՇ-ի կենտրոնական գրասենյակի տարածքից: Նրան բերման ենթարկելու համար ոստիկանության աշխատողները գրասենյակի շենքը շրջապատել են շատ ավելի շուտ՝ լուսադեմին, ժամը 6:00-ից սկսած, նախապատրաստված է եղել հատուկ գործողություն:

Հատուկ ջոկատայինները հրշեջ փրկարարների մեքենաների շարժասանդուխքներով են ստիպված եղել մտնել կուսակցության գրասենյակ, քանի որ հանդիպել են կուսակցության աջակիցների ու անդամների մեծ դիմադրության ալիքին ու չեն կարողացել անցնել մուտքերից: Ոստիկաններին հաջողվել է ներս թափանցել  շենքի կտուրից, ներս մտնելուն պես գրասենյակում է տեղի ունեցել քաշքշուկ, տեղահանվել են դռները, ոստիկանները հատուկ նյութ են կիրառել՝ խորքի սենյակի դռան մուտքն ազատելու համար , այնուհետ ներխուժել են սենյակ, որտեղ Մելիան է եղել իր աջակիցների հետ: Քանի որ ոստիկանական  գործողությունը հատուկ ծրագրված է եղել և այդ մասին իմացել են կուսակցության անդամները, ներսում եղել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք նկարահանել են ամբողջ ընթավքը:

Նշենք, որ ոստիկանական հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել ոչ միայն  Մելիան, այլ 21 այլ անձ: Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության, առաջին օգնություն  է ցուցաբերվել 17 մարդու,  2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Մելիայի բերման ենթարկման կադրերում էլ երևում է՝ ինչպես են ոստիկանների գործողություններից հետո  ներսում գտնվող կուսակիցներն ու լրագրողները հազում, խեղդվում:

Քիչ ուշ հայտնի է դարձել, որ Նիկա Մելիային ձերբակալել են ու  տեղափոխել Ռուսթավի թիվ 12 քրեակատարողական հիմնարկ:

Կարճ ժամանակ անց  Ազգային շարժման առաջնորդներից Խատիա Դեկանիձեն հայտարարել է մեծ հանրահավաքի մեկնարկի մասին:

«Միացյալ ազգային շարժմումը» վրացական ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է: Այն հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ, վտարանդի դարձած ու մի շարք քրեական գործերով անցնող Միխայիլ Սահակաշվիլին:

Վերջինս հանրահավաքի ժամանակ, տեսակապով միանալով հավաքի  մասնակիցներին, հայտարարել է, որ իշխանությունն արյունահեղություն ու ողբերգություն է ծրագրում և ոչ մի  դեպքում իրենք չեն նահանջելու։ Ըստ Սահակաշվիլիի` իրենք խաղաղություն են ուզում, զարգացում, ժողովրդավարություն, ազատություն ու միասնական հաղթանակ կորոնավիրուսի ու դրա հետևանքների դեմ։

Նա վստահեցրել է լրագրողներին, որ Նիկա Մելիային պաշտպանել` նշանակում է Վրաստանը պաշտպանել դիկտատուրայից։

Այս ամենի ֆոնին,  իր լիազորությունների կատարմանն է արդեն անցել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հիշեցնենք, նախորդ վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական էր տվել հենց Մելիայի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Նա մեկնաբանել էր, որ եղել է ներքին տարաձայնություն ու ինքը կարծում է, որ պետք չէ մեկ անձի ազատազրկմամբ հարուցել հասարակական մի մեծ խմբի ցասումը, որքան էլ որ ինքը համակարծիք է, որ Մելիային ազատազրկելու հիմքեր կան:

Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի  Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով այսօր տեղի ունեցածը,  հերոս է որակել ոստիկանությանը, նշել, որ ոստիկանության ծառայողները օրինակելի չափանիշներով են աշխատել: Ըստ նրա, տեղի ունեցածը բացարձակ ցիվիլ, ժողովրդավարական երկրին բնորոշ գործողություն է եղել:

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալմանշուրջ  խորը վրդովմունք է հայտնել: Դեսպանության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ ԱՄՆ-ը խորապես ցավում է, որ Միացյալ Նահանգների և միջազգային այլ գործընկերների՝ զսպվածություն ցուցաբերելու կոչերն անտարբերության են արժանացել:  Ըստ ԱՄՆ դեսպանատան, ուժ գործադրելու մեթոդներն ու ագրեսիան Վրաստանի քաղաքական խնդիրները լուծելու համար ընտրված ամենաճիշտ ճանապարհը չեն:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն՝ անդրադառնալով այս ամենին,  կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ու անհանգստացնող որակել ոստիկանական գործողություններն ու Մելիայի ձերբակալությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը ևս  Մելիայի ձերբակալութմն անհանգստացնող է որակել:

Թեմային անդրադարձել է նաև Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը, ում խոսքով Վրաստանում իրավիճակի սրման տրամաբանությամբ են շարժվում և քաղաքական ճգնաժամամը կրկին խորանում է:

Հիշեցնենք, նախորդ հինգշաբթի օրը ոստիկանությունը փորձեց բերման ենթարկել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր կուսակցության ղեկավարին: Մելիան արդեն մոտ 1 շաբաթ է՝ գտնվում էր կուսակցության գրասենյակում, որտեղ ներկա էին նաև ընդդիմության այլ կուսակցությունների առաջնորդներ և աջակիցներ: Իրավապահները շենք դուրս գալուց հետո լքել էին տարածքը: Ընդդիմության և ուժայինների միջև առճակատում տեղի չէր ունեցել:

Չորեքշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում էր կայացրել Մելիային կալանքի տակ պահելու մասին: Ըստ դատախազության՝ նա հրաժարվել է 40 հազար լարի (ավելի քան 12 հազար դոլար) գումար գրավը վճարել 2019 թվականի հունիսին խորհրդարանի շենք ներխուժելու փորձի գործով: Մելիան հայտարարել է, որ գործը համարում է քաղաքական դրդապատճառներով հորինված, շինծու և չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը:

2020-ի դեկտեմբերին Միացյալ ազգային շարժումը գլխավորած Մելիայի դեմ քրեական գործը հարուցվել է 2019-ի հունիսին: Նա մեղադրվում է 2019-ի հունիսի 20-ին և 21-ին տեղի ունեցած անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու մեջ, որոնք ավարտվել են խորհրդարանի շենք ներխուժելու փորձով: 2019-ի հունիսին դատարանը նրան գրավի դիմաց ազատ է արձակել և կարգադրել տեղանքի վայրի տեղորոշման ապարանջան կրել, բայց 2020-ի նոյեմբերին խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցի ժամանակ նա ցուցադրաբար հանել է ապարանջանը և նետել այն: Դրանից հետո դատախազությունը միջնորդել է դատարանին ավելացնել գրավի չափը, ինչը Մելիան հրաժարվել է անել՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում: Եթե քաղաքական գործիչը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է վեց տարվա ազատազրկում:

Տպել
1629 դիտում

36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորված են

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել