Փոփոխություններ ուսուցչի թափուր տեղի մրցութային կարգում. նոր պահանջները, ժամկետները, պայմանները ներկայացնում է ԿԳՄՍՆ-ն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի նոր կարգը: Նոր կարգավորմամբ հստակեցվել են մրցույթի հայտարարման պայմանները, ժամկետները, ընթացակարգը:

Հիմնական նորույթներից մեկն այն է, որ մրցույթ է հայտարարվում միայն այն դեպքում, երբ նույն դպրոցում աշխատող համապատասխան առարկայի մասնագետն ապահովված է առնվազն 22 դասաժամ ծանրաբեռնվածությամբ, կամ առկա է նրա գրավոր հրաժարվելու փաստը: Սահմանվել է նաև հրապարակման և հանրային իրազեկման բարձր պահանջ: 

Մրցույթի ժամկետներ

Սահմանվում է, որ թափուր տեղ առաջանալու դեպքում դասաժամերը տրամադրվում են նույն դպրոցում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, տվյալ առարկան դասավանդած կամ դասավանդող և մինչև 22 դասաժամ ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցչին՝ մինչ թափուր տեղի համալրումը:

Մրցույթը հայտարարվում է թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հուլիսի 1-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ օգոստոսի 20-ից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Անկախ պատճառներից՝ եթե մրցույթը չի կայանում, ապա թափուր տեղը համալրելու համար պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ՝ մինչև հաղթող ճանաչվելը:

Մրցույթ հայտարարելը

Ուսուցչի թափուր տեղի հայտարարությունը հրապարակվում է հաստատության կայքէջում և հրապարակման է ներկայացվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, համապատասխան պետական լիազորված մարմնի (մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան) կայքէջերում և «Կրթություն» շաբաթաթերթում: Հայտարարությունը կարող է հրապարակվել նաև տեղական կամ առցանց լրատվամիջոցներում և հարթակներում:

Հայտարարության տեքստում նշվում է հաստատության անվանումը, գտնվելու վայրը, թափուր տեղի անվանումը, շաբաթական ժամերի քանակը, սահմանված փաստաթղթերի ցանկը, դրանց ընդունման վերջնաժամկետը, մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են «Կրթություն» շաբաթաթերթում հայտարարությունը հրապարակվելու օրվանից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է փաստաթղթերի ընդունումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:  

Պահանջվող փաստաթղթեր

 Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • դիմում (Ձև 1), մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (Ձև 5),
  • այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
  • Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք: 

Հանձնաժողով

Մրցույթի օրվանից 3 աշխատանքային օր առաջ ձևավորվում է հանձնաժողով՝ կազմված 5 անդամից՝ տնօրեն (տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող), տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալ, համապատասխան մասնախմբի ղեկավար, մեկ ուսուցիչ տվյալ հաստատությունից և մեկ ուսուցիչ հանրակրթական այլ ուսումնական հաստատությունից՝ համաձայնությամբ: Նախագահը հաստատության տնօրենն է, որը նշանակում է հանձնաժողովի քարտուղար (նա հանձնաժողովի անդամ չէ):

Մրցույթի նիստն իրավազոր է, եթե մասնակցում է հանձնաժողովի առնվազն 4 անդամ: Իրավազոր չլինելու դեպքում նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 1 անգամ՝ մինչև 3 աշխատանքային օրով: Նույնը կատարվում է նաև այն դեպքում, երբ հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթի:

Հետաձգված հանձնաժողովի նիստը չկայանալու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ և ձևավորվում է նոր հանձնաժողով: Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել լիազոր մարմնի ներկայացուցիչը՝ ըստ ենթակայության: 

Մրցույթ՝ երկու փուլով

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի, որը կազմված է 200 հարցից: Յուրաքանչյուր հարց պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ: Հարցաշարի բովանդակությունն ընդգրկում է կրթության բնագավառի օրենսդրություն և մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքներ՝ համապատասխանաբար՝ 30 և 70 տոկոս: Հարցաշարերը հրապարակվում են ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում և «Կրթություն» շաբաթաթերթում:

Թեստի համար տրվում է 90 րոպե ժամանակ, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալը՝ 0: Առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցն անցնում է հաջորդ՝ հարցազրույցի փուլ: Արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին՝ հրապարակվելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում:

Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մասնակիցը վիճակահանությամբ ընտրում է մեկ հարցատոմս՝ բաղկացած 5 հարցից։ Հարցերը պետք է լինեն իրավիճակային և ուղղված լինեն մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը։ Հարցազրույցն արձանագրվում և ձայնագրվում է, յուրաքանչյուր հարցի պատասխան գնահատվում է առավելագույնը 2 միավոր, պատրաստվելու համար տրվում է 15 րոպե:

Հարցազրույցի փուլը հաղթահարելու համար պահանջվում է առնվազն յոթանասուն տոկոս ճիշտ պատասխան: Հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ հավաքածը: Մեկից ավելի առավելագույն հավասար միավորների դեպքում կազմակերպվում է քվեարկություն: Եթե այս դեպքում էլ մեկից ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար կողմ ձայներ, ապա ընտրվում է այն մասնակիցը, որին կողմ է քվեարկել դպրոցի տնօրենը: Հարցազրույցի արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում:

Մրցույթ չհայտարարելու դեպքերը

Մրցույթ չի հայտարարվում, և թափուր տեղը զբաղեցվում է ոչ մրցութային կարգով հետևյալ դեպքերում՝

  • տեղը թափուր է ժամանակավորապես (պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի, ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում),
  • թափուր ժամերն առաջացել են 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում,
  • ժամերը տրամադրվել են նույն հաստատությունում տվյալ առարկան դասավանդած կամ դասավանդող՝ մինչև 22 ժամ ծանրաբեռնվածությամբ ուսուցչին,
  • առկա է նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածու:
Տպել
2565 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)