Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային (նստավայրը՝ ք. Մոսկվա): Հանդիպմանը մասնակցել է նաև Շրի Լանկայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը։

Վահան Քերոբյանը շնորհավորել է Միգահալանդ Դուրաջ Լամավանսային Հայաստանում Շրի Լանկայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նաև ողջունել հավատարմագրման նպատակով դեսպանի առաջին այցը Հայաստան՝ մաղթելով հաջող գործունեություն երկկողմ համագործակցության ընդլայնման գործում:

Անդրադառնալով Հայաստանի և Շրի Լանկայի միջև փոխգործակցության հնարավոր զարգացումներին՝ նախարարը առանձնակի կարևորել է համագործակցության ձևավորումը տնտեսության տարբեր ոլորտներում։ Նա առաջարկել է դիտարկել Հայաստանում համատեղ ձեռնարկությունների և շրիլանկյան ընկերությունների մասնաճյուղերի ստեղծման հնարավորությունները, ինչը  թույլ կտա վերջիններիս Հայաստանում թողարկված արտադրանքով մուտք գործել երրորդ երկրների շուկաներ։ 

Դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան, իր հերթին ողջունելով նախարարին, նշել է, որ երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ մի շարք հեռանկարային ոլորտներով փոխշահավետ համագործակցության համար և առաջարկել է դիտարկել միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունները՝ տարբեր հեռանկարային ուղղություններով համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու։

Կողմերը երկուստեք կարևորել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով ուղիղ ավիաչվերթների բացման, ինչպես նաև Շրի Լանկայի լրատվամիջոցների՝ Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպումը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ինչպես նաև ներդրումային ոլորտում հնարավոր համագործակցության հաստատման նպատակով աջակցել գործարար պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպմանը և գործարար համաժողովների անցկացմանը։ 

Տպել
796 դիտում

Բարեխղճորեն պետք է կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները և տուրք չտալ դրանցից ազատվելու լուրերին․ տեղեկատվական շտաբ

Պինդ սեղմում եմ ձեռքդ, հա'յ զինվոր, անկախ բոլոր դժվարություններից ու կորուստներից, քո սխրանքն անմահ է․ Երվանդ Թարվերդյան

8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք․ ցնցումները զգացվել են նաև ՀՀ մարզերում

Գյումրու փողոցները մաքրվում են տեղացած ձյունից

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Բանակը մեզ համար ընտանիքի պես է, յուրաքանչյուրը նրան պետք է վերաբերվի որպես ընտանիքի անդամի․ Սերգեյ Մովսիսյան

Պատմական ձեռքբերում է․ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը՝ Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու մասին

Եթե բանակը կառուցված է այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են փողը, քրեական բարքերը, ունի բացասական առաքելություն․ Միսկարյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է հայրենիքի պաշտպանների՝ «Զինվորի տուն» (լուսանկարներ)

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Եգիպտոսի նախագահը (լուսանկարներ, տեսանյութ)

Հայոց բանակն է հայ ժողովրդի անվտանգության հաստատուն երաշխավորը․ Տավուշում ծաղիկներ են խոնարհվել՝ ի հիշատակ հերոսների

Մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը շնորհվել է Երևանին․ Արայիկ Հարությունյան

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» կրակի վրա մաշմելոու են պատրաստում՝ ծաղրելով Լաչինի միջանցքի շրջափակումը․ Մարուքյան

ԼՂ ազատ և անարգել մուտքի ապահովման ճկուն պայմաններ են պետք բոլոր դերակատարների համար․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

Ռազմահայրենասիրական խմբակների, տարբեր դասընթացների դադարեցման կամ կասեցման ծրագիր գոյություն չունի. ԿԳՄՍ նախարար

Մարտական եղբայրությունը դարեր շարունակ ամրապնդել է հայ-ռուսական սերտ կապերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել

Մեզ անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, ինտելեկտով, ժամանակակից տեխնոլոգիաներին տերապետելով․ վարչապետ

Վահե Ղազարյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին․ կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել․ Սասուն Միքայելյան

Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է ՀՀ պաշտպանության և Արցախը հայկական պահելու հարցում․ Ռուբեն Վարդանյան

Լաչինի շրջափակման պատճառով 47 օր Գյումրիում մնացած արցախցի դերասանները վերադարձել են Ստեփանակերտ

Շիրակի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այցելել են Ազատամարտիկների պանթեոն (լուսանկարներ)

«Ցանկանում եմ բացառապես հաղթանակներ և անկոտրում կամք մեր զինվորներին». Լևոն Հովհաննիսյան

«Ամուր թիկունք կանգնենք մեր պաշտպաններին, ամրացնենք մեր տղաների հենարանը». Տիգրան Ավինյան

Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա, մանրամասներ դեպքից․ «Արմենպրես»

Քաղաքացիները հայ-վրացական սահմանն առանց անձնագրի կհատեն համաձայնագրի վավերացումից հետո միայն․ Վրաստանում ՀՀ դեսպանատուն

Մեր ամենօրյա աշխատանքով, ուժերի գերլարումով մշտապես լինելու ենք բանակի կողքին․ Հրաչյա Սարգսյան

Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ

Արցախի շրջանների գազալցակայանները որոշակի ժամանակահատվածով կվերսկսեն աշխատանքը

Գոհունակությամբ փաստում ենք ՀՀ զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցության մասին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք, միմյանց նեցուկ լինելով՝ պետք է հայացքներս ուղղենք դեպի բանակը․ Միքայելյան

Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել․ ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում․ ԱՀ ԱԱԾ

ՀՀ կառավարության անդամները, ԱԺ պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» (լուսանկարներ)

Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի հետևանքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ)

Բանակն ինքնաբավ կառույց չէ, հասարակության խտացված արտացոլանքը և պետական մտածողության բյուրեղացման արդյունքն է․ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (լուսանկարներ, տեսանյութ)

Global Finance. Կոնվերս բանկն առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն է

Բարդ ժամանակներ են, մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք․ Ալեն Սիմոնյան