ՀՀ դիվանագիտական առաքելությունը հարաբերությունների զարգացման խթան կհանդիսանա․ Արտակ Ապիտոնյանի այցն Իրաքյան Քուրդիստան

24/02/2021 schedule22:22

Իրաքի Հանրապետություն այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ:

Մասուդ Բարզանին նշել է, որ հայ-քրդական պատմական առնչությունները գալիս են դարերի խորքից, և հենց այդ ամուր կապն է ընկած երկու ժողովուրդների բարեկամության հիմքում: ՔԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսության բացման որոշումը` ընդգծելով, որ ՀՀ դիվանագիտական առաքելությունը կհանդիսանա երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման խթան:

Արտակ Ապիտոնյանը նշել է, որ հայերը պատմության տարբեր հանգրվաններում բնակություն հաստատելով Իրաքյան Քուրդիստանում, արժանացել են տեղի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքին և գնահատանքին, և այսօր էլ բազմահազարանոց հայ համայնքը շարունակում է ապրել Իրաքյան Քուրդիստանում՝ իր նպաստը բերելով տարածաշրջանի զարգացմանը: Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Քուրդիստանի Ինքնավարության հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումը և վստահություն հայտնել, որ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի փոխշահավետ օրակարգի առավել ամրապնդմանը՝ առանձնահատուկ ընդգծելով քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, կրթական և հումանիտար ոլորտներում կապերի խորացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Արտակ Ապիտոնյանը Էրբիլում հանդիպել է նաեւ Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև համագործակցության արդեն իսկ ձևավորված դինամիկ օրակարգի, մասնավորապես՝ տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության ծավալների բազմապատկման հնարավորությունների շուրջ: Կողմերն անդրադարձել են նաև փոխգործակցության առավել հեռանկարային ոլորտներին, մասնավորապես՝ զբոսաշրջությանը, էներգետիկային, կրթությանն ու գիտությանը, բարձրագույն տեխնոլոգիաներին և այլն: Կարևորվել է կանոնավոր ուղիղ չվերթների շուտափույթ վերսկսումը, ինչը մեծապես կնպաստի ոչ միայն հումանիտար, այլ նաև գործարար կապերի ամրապնդմանը: Առաձնահատուկ ուշադրություն է դարձվել համատեղ գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությանը։

Տպել
679 դիտում

Կցորդով մեքենայի կողաշրջման հետևանքով խաթարվել է Երևան-Իրան ավտոճանապարհի 341-342 կմ-ի երթևեկությունը

Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի

Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Արցախում մասնակի զորահավաքով զինվորական ծառայության զորակոչվածները կզորացրվեն

Վրաերթ Երևանի Ջրվեժ թաղամասում․ 85-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին

«Փյունիկ»-ը կշարունակի պայքարը ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում

Երեկ և այսօր օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները

Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ կանգնակների տեղադրումից (տեսանյութ)

Հիմնանորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածը

ՊՎԾ-ի՝ 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 տեղեկանք

Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Արմավիրում և Գեղարքունիքում ջրամատակարարման դադարեցումներ կլինեն

Քննարկվել են հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցեր

Զորամասի պահպանության գոտում անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ

«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ (տեսանյութ)

Պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի հեռանկարները. Վահրամ Դումանյան

Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը

Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են

Վթար Արաբկիրի թաղապետարանի շենքի դիմաց․ կա մեկ զոհ

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-հոգեբանական վերականգնողական կենտրոնն է

Նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդն է

Լևոն Մինասյանը ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Որոշ հատվածներում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ

Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի նախագահին

Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Արմեն Փամբուխչյանը ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

Զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ

Վերահաստատում եմ Սինգապուրի հետ փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունս. ՀՀ վարչապետ

Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը

Աչաջուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և այրվել

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է

Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված

Համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկրների միջև գործակցությունը. Փաշինյանը՝ Քուվեյթի վարչապետին