Ռուսաստանի իշխանությունները տեղեկություններ ունեն պետության դեմ նախապատրաստվող սադրանքների մասին. Պուտին

 Ռուսաստանի իշխանությունները տեղեկություններ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ պետության դեմ նախապատրաստվող տեղեկատվական սադրանքների մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ չորեքշաբթի օրը բացելով Անվտանգության դաշնային ծառայության  կոլեգիայի նիստը:

«Գիտեք, շատ փորձեր են արվել նախկինում և արվում են հիմա: Ես շնորհակալություն եմ հայտնում այն տեղեկատվության համար, որը դուք փոխանցում եք երկրի քաղաքական ղեկավարությանը այն մասին, որ այս ոլորտում ծրագրվում են որոշ սադրանքներ», - ասել է պետության ղեկավարը՝  վկայակոչելով կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանի ձեռքբերումները կասկածի տակ դնելու փորձերը:

Պուտինը շեշտել է, որ մի շարք հարցերի վերաբերյալ սանձարձակ ու չհիմնավորված մեղադրանքներով ռուսական պետության դեմ իրականացվում է նպատակային տեղեկատվական արշավ: «Նույնիսկ աբսուրդի ժանրից է այս ամենը, ես կասեի, որ բոլոր տեսակի զավեշտային դավադրության տեսություններն օգտագործվում են կասկածի տակ դնելու համար, օրինակ, բժշկության ոլորտում վերջերս ունեցած ՌԴ ձեռքբերումները և կորոնավիրուսի դեմ պայքարը», - նշել է նա:

Այնուամենայնիվ, ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի գործընկերներից շատերը շատ լավ են վերաբերվում այս ոլորտում Ռուսաստանի հաջողություններին և պատրաստ են համագործակցել: «Ի դեպ, մենք ողջունում ենք նման վերաբերմունքը: Մենք հասկանում ենք, որ գլոբալ խնդիրների լուծումը հնարավոր է միայն ջանքերի  համատեղման միջոցով», - ասել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը, նկատի ունենալով նաև Ռուսաստանի դեմ սահմանվող միջազգային պատժամիջովները, նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն սովոր է ու պատրաստ է բոլոր տեսակի սադրանքների. «Նրանք փորձում են կապկպել մեզ տնտեսական և այլ պատժամիջոցներով, արգելափակել միջազգային խոշոր նախագծեր, որոնցում, ի դեպ, ոչ միայն մենք, այլև մեր գործընկերներն ենք հետաքրքրված, ուղղակիորեն միջամտել հասարակական-քաղաքական կյանքին, մեր երկրի ժողովրդավարական ընթացակարգերին  և, իհարկե, ակտիվորեն օգտագործվում են գործիքներ հատուկ ծառայությունների զինանոցներից », - մեկնաբանել է նա ՝ շեշտելով, որ Ռուսաստանի նկատմամբ նման գործելաոճը բացարձակապես ապարդյուն է:

«Մենք պատրաստ ենք բաց երկխոսություն վարել, գտնել ամենադժվարին խնդիրների փոխզիջումային լուծումներ` փոխվստահության և հարգանքի հիման վրա: Բայց մեզ համար գլխավորը անվերապահորեն մնում է Ռուսաստանի ինքնիշխանությունը, նրա ազգային շահերը, մեր ազգային անվտանգությունը, քաղաքացիների ու մեր ժողովրդի`իրենց ապագան որոշելու իրավունքը: Մեր զարգացման հիմքերը պետք է հուսալիորեն պաշտպանվեն», - ամփոփել է պետության ղեկավարը:

Այս համատեքստում Պուտինը կոչ է արել՝ հիմնվելով արդեն ստեղծված բազայի, ծառայության աճող կարողությունների և ներուժի վրա, ապահովել աշխատանքի նոր որակ բոլոր կարևոր ոլորտներում: «Դրա արդյունավետությունը պետք է համապատասխանի մեր առջև ծառացած սպառնալիքների բնույթին և դինամիկային», - եզրափակել է Պուտինը:

Ռդ նախագահը խոսել է նաև բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ այդ թվում, կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված  միջոցների հափշտակման: Ըստ Պուտինի, կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսական ոլորտում և կառավարման բոլոր մակարդակներում նույնպես պետք է լինի հետևողական:

 «Ես հատուկ ուշադրություն եմ հրավիրում յուրացման ճնշման և բյուջեի միջոցների չարաշահման վրա, որոնք հիմնականում հատկացված են  հատկապես ռազմավարական օբյեկտների կառուցման,  պետական ծրագրերի, պետական պաշտպանության միջոցների ու կորոնավիրուսային վարակի դեմ պայքարելու համար:

Այս բոլոր միջոցները պետք է օգտագործվեն ռացիոնալ, խստորեն համապատասխանեն այն նպատակներին, որոնց համար դրանք հատկացվում են, և պետք է օգտագործվեն ի շահ Ռուսաստանի քաղաքացիների»,-հավելել է նա:

Պուտինի խոսքով ՝ 2020 թվականին տնտեսական ոլորտում 87 հանցավոր խմբերի գործունեություն է կանխվել: «Ես խնդրում եմ ձեզ շարունակել նույնքան արագ, որքան մինչ այժմ, այլ մասնագիտացված կառույցների հետ միասին նպաստել երկրի տնտեսության և ֆինանսական համակարգի կայունության ապահովմանը, ձեր լիազորությունների շրջանակներում  շարունակեք աջակցել և պաշտպանել ռուսական բիզնեսը  հանցավոր ոտնձգություններից  ու համաշխարհային շուկաներում անբարեխիղճ մրցակցությունից », - ասել է  պետության ղեկավարը ՝ դիմելով Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին:

Տպել
938 դիտում

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա. shamshyan

«Խաղաղություն բոլորիս». Սոսո Պավլիաշվիլին Խոր Վիրապում, ի նշան խաղաղության, աղավնիներ է բաց թողել

Այս տարի Քաղաքացու օրը հատուկ միջոցառումներ նախատեսված չեն

Մարզային շաբաթօրյակ Գեղարքունիքում. աշխատանքներում ներգրավվել է 8476 մարդ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Արցախի դեմ կիրառված զինատեսակների և չպայթած զինամթերքի մասին

Պատերազմից տուժած և Տավուշում հաստատված 100 արցախցի կրթության միջոցով կյանքը փոխելու հնարավորություն կստանա

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը գումարել է հերթական նիստը

ՀՔԾ-ն հերքել է Միքայել Մինասյանի գործով քննիչի՝ առաջիկայում ազատման դիմում գրելու լուրը

«Վերածննդի ծառատունկ». ԱԱՏՄ աշխատակիցները ծառեր են տնկել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում

Գյումրիում հետախուզվող է հայտնաբերվել

Կիպրոսում այգի է տնկվել՝ ի հիշատակ արցախյան պատերազմում զոհված հայերի. «Արմենպրես»

Ստեփանակերտի բնակելի տների հարևանությամբ «Սմերչից» արձակված կասետային ռումբ է հայտնաբերվել

Գյումրիում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ-21099»-ի վարորդը հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու

Ուսուցիչների նախորդ վերապատրաստումների միավորներն ու կրեդիտները կդիտարկվեն պարտադիր փաստաթղթային ատեստավորման ժամանակ

Գյումրու Գեղարվեստի պետական ակադեմիան համալրվել է արեգակնային ֆոտովոլտային փոքր էլեկտրակայանով

ՄԻՊ-ը Ռուսաստանի հայերի միության նախագահի հետ քննարկել է Ռուսաստանում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը ևս փակ է

Ես «Դիմակահանդես»-ում պատրաստում էի Նինայի կերպարը, իմացա, որ հղի եմ․ Ժակլին Սարխոշյան (տեսանյութ)

Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը

Ադրբեջանցիները միշտ էլ Google Maps-ի վրա իրենց անվանումները տեղադրել են. բողոքներով հնարավոր է մաքրել քարտեզը. փորձագետ

Օդի ջերմաստիճանը 10-ից 12 աստիճանով կնվազի

Քասախում 38-ամյա տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել

Պետբյուջեից 5.135 մլրդ դրամ կտրամադրվի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման համար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի փորձնական տեղամասերում շարունակվել է ասֆալտապատումը

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

49-ամյա կինը ծանոթ տղամարդու անձն արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ չհրապարակելու դիմաց գումար է պահանջել

«ԳԱԶ-3110» մակնիշի մեքենան բախվել է գնացքին

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրենը կթողնի պաշտոնը

Աճյունների որոնման աշխատանքն այսօր կշարունակվի Հադրութում. երեկվա որոնումներն անարդյունք են եղել

Արցախի նախագահի աշխատակազմում քննարկվել են տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության խնդիրները. «Արցախպրես»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է արքայազն Ֆիլիպի վախճանի կապակցությամբ

Լարսը կրկին փակ է. ռուսական կողմում կուտակված մեքենաներ կան

Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն. լրացավ Մարաղայի ցեղասպանության 10-րդ տարին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք. առողջացել է 1020, մահացել՝ 23 մարդ

Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներ շարքում է

Բելգիայի ԱԳՆ բացառիկ որոշում է ընդունել. դրամաշնորհ կտրամադրվի Արցախյան պատերազմում վիրավորվածների համար

Մահացել է ամերիկացի հայտնի ռեփեր DMX-ը