105 ռոյալներն այս տարի էլ չեն լինի Ծիծեռնակաբերդի բարձունքում. նախագծի հեղինակը՝ երևանյան աղմկահարույց տաղավարի մասին

«Դարի ղողանջ» հիմնադրամի նախաձեռնած «105 ռոյալ» նախագիծը, որը պետք էր դեռևս 2020 թվականին դառնար իրականություն, բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ օրեր առաջ:

«105 ռոյալ» նախագծին նվիրված տաղավարի լուսանկարը համացանցում հայտնվելուց հետո մայրաքաղաքի բնակիչներն իրենց դժգոհությունը հայտնեցին՝ նշելով՝ մայրաքաղաքի կենտրոնում չեն ցանկանում տեսնել տվյալ տաղավարը, իսկ ահա ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն էլ ֆեյսբուքյան էջում նշել էր, որ 34 այլ ավագանու անդամների հետ միասին հայտնել են դիմում-բողոք, որպեսզի ապամոնտաժվի այս տաղավարը: Ինչին ի պատասխան՝ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված տաղավարը միջոցառումների ավարտից հետո ապամոնտաժվելու է:

Քաղաքացիները սոցիալական ցանցերում նաեւ հորդորում էին ռոյալների ձեռք բերման գումարներն ուղղորդել արցախյան պատերազմին մասնակցած զինվորների առողջական խնդիրները լուծելուն:

«Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի տնօրեն եւ «105 ռոյալ» նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ ապրիլի 24-ին 105 ռոյալները չեն լինի Ծիծեռնակաբերդի բարձունքում. «Կորոնավիրուսի հետ կապված՝ ճանապարհները լիարժեք դեռ չեն բացվել, և վտանգ կա, որ ապրանքը ժամանակին տեղ չհասնի, լինեն խնդիրներ: Մենք քաղաքապետարանի թույլտվությամբ մարտի 2-ից Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրելու ենք ռոյալ և հայտարարում ենք մշակութային վերազինման տարի: Միջոցառմանը մասնակցելու են տարբեր երաժշտական դպրոցների սաներ, Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, Հայաստանի պետական  ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ»:

Ավելի վաղ Հովհաննիսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել էր, որ մոտ 60 դաշնամուրի գումար արդեն հավաքվել է: Հարցին՝ իսկ այժմ ամբողջ գումարը հավաքվե՞լ է, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ՝ ոչ. «ԱԳՆ-ի հետ հուշագիր ունենք կնքած, որով իրենք աջակցելու են մեզ, որպեսզի տարբեր երկրների հայ համայնքները մասնակցեն համահայկական դրամահավաքին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով նախագիծը որոշ ժամանակով դադարեցրել էինք: Այդ պատճառով այս տարի հայտարարում ենք մշակութային վերազինման տարի: Կազմակերպվելու է համահայկական դրամահավաք, որի ստացված արդյունքներով էլ մենք մեր առաքելությունը կատարելու ենք՝ 105 ռոյալները կնվիրաբերենք Հայաստանի և Արցախի  տարբեր երաժշտական դպրոցներին»:

Խոսելով Շառլ Ազնավուրի հրապարակում ռոյալի տաղավարի հետ կապված դժգոհությունների մասին՝ Հովհաննիսյանը նշեց՝ կարծում է, որ շատ սիմվոլիկ է շախմատի համար նախատեսված վայրում ռոյալի տեղադրումը. «Շախմատի մարդիկ իրենց հարթակը ժամանակավորապես տրամադրում են մշակույթի մարդկանց, ովքեր երեխաների համար բարի գործ են անելու: Սա սիմվոլիկ շախմատային քայլ է: Հայերը սովոր են մինչև վերջ չկարդացած, չիմացած մեկնաբանություններ թողնել: Սա ժամանակավոր հարթակ է, միջոցառումը տևելու է մարտի 2-ից ապրիլի 24-ը»:

Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով քննարկումներին, թե ռոյալները ձեռք են բերվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներով, նշեց, որ գնման գործընթացում ոչ հիմնադրամը, ոչ պետությունը կապ չունեն. «Լինելու է համահայկական դրամահավաք, դա կապ չունի համահայկական հիմնադրամի հետ ընդհանրապես: Միջոցառումը նաեւ պետական բյուջեի վրա որևէ ազդեցություն չի ունենալու»:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամը դեռ 2020 թվականին էր որոշել ներկայացնել «105 ռոյալ» մեգանախագիծը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հնչելու էին ոչ թե զանգեր, այլ ռոյալներ։ 105 ռոյալ միասին սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ նվագելու էին 105 տարվա ընթացքում ծնված մեր երաժշտությունը՝ Կոմիտասից մինչեւ մեր օրեր:

Սակայն նոր կորոնավիրուսը, ինչպես փոխեց հազարավոր ծրագրեր ու մարդկանց կյանքեր, այնպես էլ այս նախագծի ընթացքը:

Տպել
2437 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)