ԳՇ-ի հայտարարության մեջ քաղաքական դաշտից ուղղորդում կար. Ռազմիկ Պետրոսյան

Մենք բանակի ղեկավարությանը երբեք իրավունք չենք տվել քաղաքական գործընթացների մեջ ներգրավվել. ՀԺ-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Արագածոտնի փոխմարզպետ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

Խոսքը Գլխավոր շտաբի՝ գրեթե ողջ ղեկավար կազմի երեկվա հայտարարության մասին է, որով նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը. «Մի կառույց, որի վրա է հիմնականում եղել մեր ազգի անվտանգությունը, իրեն իրավունք է վերապահում ներգրավվել քաղաքական գործընթացներին»: 

Նրա խոսքով՝ եթե այսօր հաշվետվություն պահանջելու կարիք կա, առաջին հերթին այդ հաշվետվությունը պիտի պահանջել Գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ՝ բարձրաստիճան սպաներից. «Պատասխան տալու փոխարեն պահանջել գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականն այն բանի համար, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալին է ազատել պաշտոնից, անթույլատրելի է: Ես կոչ եմ անում մեր գեներալներին, մարտական ընկերներին, որ զերծ մնան քաղաքական գործընթացներից, հատկապես, որ թվում է, թե իրենց պահվածքով նրանք ոգեւորում են այն քաղաքական ուժերին, որոնց ժողովուրդը մերժել է եւ հիմա կրկնակի մերժում է»:

Ազատամարտիկը նշեց, որ նույնիսկ սպարապետ Վազգեն Սարգսյանը, լինելով բանակի ակունքներում կանգնած առաջնորդ, երբեք իրեն իրավունք չի վերապահել քաղաքական պրոցեսների ժամանակ սպաներին ասել, որ մասնակցեն դրանց:

«Ովքեր, ինչ-ինչ պատճառներից ելնելով, ստորագրել են թղթի տակ, թող հետ վերցնեն դա եւ շարունակեն ծառայել հայրենիքին: Նրանք ո՛չ գործող եւ ո՛չ էլ նախկին իշխանություններին չեն ծառայում, այլ ծառայում են հայրենիքին: Այսօր մեր զինվորները, առաջնագծում կանգնածները երբեւէ թույլ չէին տա իրենց հրամանատարներին մասնակցել քաղաքականությանը: Ինձ համար առաջնային խնդիր է, որ բանակը՝ որպես առաջնային սրբություն, բարձր մնա քաղաքականությունից»,- ասաց Պետրոսյանը:

Նրա կարծիքով՝ Տիրան Խաչատրյանի ազատումը չէ այս հայտարարության պատճառը, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում չէր կարող այդքան ստորագրություն հավաքվել. «Հաշվի առնելով վերջին ժամանակներում Ռոբերտ Քոչարյանի ակտիվանալը, Սերժ Սարգսյանի՝ պատերազմի ընթացքի մասին ակնարկները, ընդդիմության վերջին օրերի ակտիվ ակցիաները, կարծում եմ, դրանք պատահական չեն, որ զուգադիպում են այսօրվան: Ես ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ սրա մեջ կար քաղաքական դաշտից ուղղորդում: Ցավով եմ ասում, բայց այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ հենց այդպես է»:

Հարցին՝ ի՞նչը բերեց ԳՇ-ի այս հայտարարությանը, եւ որքանո՞վ հասան իրենց նպատակին, ազատամարտիկը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս հայտարարությանը հիմք է ծառայել այն, որ հասարակությունը վերջին ժամանակներում ստիպում էր իշխանություններին բացահայտել, թե ինչ է կատարվել պատերազմում, իսկ իշխանությունն էլ պատրաստակամ էր այդ հարցում: Պիտի հասնենք նրան, որ իրավական գնահատական տրվի այս պատերազմում մեր բացթողումներին, անկախ նրանից, թե որ քաղաքական կամ ռազմական գործիչը ինչ կարգավիճակում կլինի այդ ճշմարտությունը բացահայտվելուց հետո»:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք նաեւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ կարո՞ղ ենք համարել:

- Կապ չունի Հայաստանում է, թե այլ երկրում, եթե ռազմական ղեկավարության դեմքերը՝ շտաբը, բանակը, ներքաղաքական գործերի հետ կապված հայտարարություն են անում, դա կոչվում է ռազմական հեղաշրջման փորձ: Հիմա, թե ինչ մղումով արեցին, դա նշանակություն չունի, նրանք զբաղեցնում են բարձր պաշտոններ ռազմական ոլորտում:

- Որպես գործող զինվորականներ՝ նրանք իրավունք ունե՞ն քաղաքական պահանջ ներկայացնելու կամ կարծիք հայտնելու:

- Ես չեմ կարգավորում այդ հարցը, Սահմանադրությունում գրված է՝ բանակը պաշտպանում է սահմանները դրսի վտանգներից: Ներքին հարցերի զսպումն ապահովում է ոստիկանությունը: Բանակը, Սահմանադրության համաձայն, իրավունք չունի մտնել ներքաղաքական հարցերի մեջ:

- Ըստ ձեզ՝ սա ուղղորդվա՞ծ հայտարարություն էր:

- Ճիշտ կլինի՝ այդ հարցը նրանց տաք: Ես կարծում եմ, որ սրա վրա ազդեցություն ունեցավ այն, որ Նիկոլ Փաշինյանը խոսեց բանակի խնդիրների մասին, «Իսկանդերի» չգործելու մասին պատերազմի ժամանակ: Միգուցե դա իրենց մոտ ինչ-որ դժգոհություն առաջացրեց: Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցի ժամանակ «Իսկանդերների» վերաբերյալ ասածը բավականաչափ մեծ արձագանք ստացավ ե՛ւ ներսում, ե՛ւ ՌԴ-ում: Միգուցե մեր սպաները համաձայն չէին այդ գնահատականին եւ դրա համար արձագանքեցին:

- Քաղաքական առումով ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ԳՇ-ի հայտարարությունը, ընդդիմությանը կարծես բավականին ոգեւորեց սա:

- Նախկինների շուրջ հավաքված ռադիկալ ընդդիմությունը վաղուց է պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, եւ պարզ է, որ օգտագործում են բոլոր ուժերին, այն մարդկանց, ովքեր նույնատիպ հայտարարություններ են անում: Օրինակ՝ օգտագործում են Գիտությունների ակադեմիայի հայտարարությունը, ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությունը... Եթե մենք ուզում ենք ժողովրդավարական երկիր կառուցել, պետք է թացը չորից տարանջատենք. բանակը իրավունք չունի միջամտել ներքաղաքական հարցերին, դա հայտնի սկզբունք է: Աշխարհի բոլոր պետությունների Սահմանադրություններում, նույնիսկ՝ ոչ ժողովրդավարական, գրված է՝ բանակը իրավունք չունի մխրճվել ներքին գործերի հարցերի մեջ:

- Սահմանային առումով Ադրբեջանի հետ հարցեր կան, գերիների խնդիր կա, այս տեսանկյունից նման հայտարարությունը լարվածություն չի՞ ստեղծում սահմանին: 

- Պարզ է, որ դա ոգեւորում է մեր թշնամիներին: Նրանք տեսնում են, որ ներսում վիճակը լարված է, դա թույլ է տալիս է՛լ ավելի ճնշել Հայաստանին, դա նաեւ թուլացնում է մեր դիրքերը միջազգային ասպարեզում: Անկայուն վիճակի դեպքում էլ ի՞նչ ներդրում, Հայաստանը լուրջ ծրագրեր պիտի իրականացնի ԵՄ-ի հետ, ՌԴ-ի հետ:

- Վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, իսկ մնացած սպաները պետք է շարունակեն իրենց բնականոն աշխատանքը: Հայտարարությանը միացած մնացած սպայակազմը կշարունակի՞ նորմալ աշխատել:

- Դժվարանում եմ ասել: Վարչապետը նաեւ կարեւոր հայտարարություն արեց, որ պատրաստ է արտահերթ ընտրությունների հետ կապված բանակցություններ սկսել բոլոր ուժերի հետ, նաեւ՝ ռադիկալ ընդդիմության: Հանգուցալուծումը պետք է լինի արտահերթ ընտրությունները, եւ, կարծում եմ, ընդդիմությունը պետք է արձագանքի դրան: Ընտրությունների ժամանակ ժողովուրդն ամեն ինչ կդնի իր տեղը: Ես կարծում եմ՝ այս փուլում իրավիճակը կհանդարտվի, քանի որ վարչապետի հանրահավաքը բավականին մեծ էր: Նա ունի մեծ կողմնակիցներ, եւ այն պնդումները, թե նա այլեւս վստահություն չունի հասարակության մեջ, չեն համապատասխանում իրականությանը: Ես կոչ եմ անում նաեւ ռադիկալ ընդդիմությանը նստել կլոր սեղանի շուրջ եւ որոշում ընդունել, թե երբ են անցկացնում ընտրությունները:

Տպել
4524 դիտում

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա