Մեր տղաների անունը չշահարկեք ձեր քաղաքական նպատակի համար. Շիրակի գերեվարվածների հարազատները հայտարարություն արեցին

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր ասուլիս էին հրավիրել՝  կարևոր ասելիքով:  Խոսքն ուղված է քաղաքական բոլոր ուժերին, բոլոր կուսակցություների ղեկավարներին ու ներկայացուցիչնեին, ՀՀ և Արցախի նախագահին՝ չքաղաքականացնել  գերիների վերադարձի խնդիրը:

Նրանց առավել մտահոգում է Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությունը, որով Վանեցյանը վստահեցրել էր, թե եթե գա իշխանության, ապա 3 օրում գերիներին կվերադարձնի:

«Շահարկումները եղել են Արթուր Վանեցյանի կողմից, մենք հորդորում ենք՝ ունես այդ հնարավորությունը՝  կատարի, նոր խոսի: Կա՛մ Վանեցյանը պետք է բերի մեր երեխաներին, կա՛մ  ինքը ստախոս է: Թող ժողովրդին չհավաքե կողքը:  Աթոռ գուզե, թող գա, լյուբոյ տեղ մենք ստեղ իրան աթոռ կտանք՝  բայց ոչ մեր երեխաների հաշվին»,-ասացին զինվորների հարազատները:

Մարզպետարանի դահլիճում ներկա 54 զինվորականների  ծնողները հանդես եկան միասնական հայտարարությամբ, որում ասվում էր. «Այսօր քաղաքական և ոչ քաղաքական ուժերի կողմից շոշափվում է մեր տղաներին գերությունից ազատելու հարցը: Մենք  և՛ քաղաքական, և՛  ոչ քաղաքական ուժերին հորդորում ենք՝  իրենք քայլերն ու կածիքները  չկապեն մեր տղաների հետ: Եթե կա ինչ որ անձնավորություն, ով կարող է իր լուման ներդնել  մեր տղաների վերադարձի համար, խնդրում ենք թող կատարի այդ քայլերը, նոր խոսի: Մենք առաջին օրվանից տեսել ենք այն մարդկանց, ովքեր պատրաստակամ են մեր կողքին լինելու, գիտենք նաև այն մարդկանց, ովքեր իրենց նպատակների համար շոշափում են մեր տղաների հարցը:

Թող նրանք զերծ մնան իրենց հայտարարություններում գերիների ու անհետ կորածների  խնդիրը շոշափելուց  ու չխոչընդոտեն իրականացվող աշխատանքերին, որոնք կատարվում են ու պետք է կատարվեն»:

Գերեվարվածների ծնողներն ու հարազատները ընդգծեցին մեկ անգամ ևս.  ոչ մի քաղաքական ուժի չեն պաշտպանում, երբեք չեն եղել, հիմա էլ կանգնած չեն ոչ մեկի կողքին:  Իրենց պահանջը մեկն է՝ չշահարկել գերիների անունը, չխանգարել նրանց հայրենադարձմանը:

«Էս ասուլիսը քաղաքական չէ, մենք մեկ անգամ ևս բոլորին ասում ենք, որ չշահարկեն գերիներին: Չխանգարեն աշխատողներին: Չենք բացում փակագծերը, բայց մենք լավ գիտենք այդ գործընթացում ով է ներգրավված ու ով ինչ քայլ է կատարում: Այսօրվա դրությամբ այն 70 տոկոս գործընթացը, որը կատարվել էր մինչ այս՝ տղաների վերադարձի ուղղությամբ, իրենք նորից դարձրեցին զրո, եթե այսօրվա դրությամբ գերիներին բերելու հնարավորություն ունեցող անձը չի համագործակցում պատկան  մարմիննների հետ, որը լիազորված է տղաների վերադարձի համար միջնորդություններին, մենք էլ բնականաբար, մտածում ենք որ նրա նպատակն այլ է,  իսկ հետևանքի մասին մենք չպետք է դատենք, այլ դրա համար կան համապատասխան մարմիններ: Խոսքը ոչ միայն Շիրակի մարզի այն 62 տղաների մասին է, որոնցից 8-ն արդեն վերադարձել են, այլ ընդհանրապես, բոլոր գերիների մասին ենք խոսում »,-ասացին նրանք:

Զինվորների ծնողներն ու հարազատները նաև պահանջեցին, որ Գյումրի գան հայկական երկու պետությունների՝ ՀՀ-ի և Արցախի նախագահները: Երկուսին էլ հստակ ասելիք ունեն՝ «Թող գան Գյումրի, որ հասկացնենք, որ  մեր տղաներին չտեղափոխեն քաղաքական դաշտ: Մեզ շահարկումներ պետք չեն, մեզ պետք են հստակ ու ճիշտ քայլեր, մեր երեխեքն են մեզ պետք: Արմեն Սարգսյան, արի Լենննական հլը, մե անգամ շոշափե՞լ ես գերիների հարցը, կամ Վանեցյան, դու ո՛վ ես, բեր երեխեքին, քեզի Աստված կդարձնենք, կամ էլ իրանց տարածն է, որ կռնան բերեն: Մեր ղեկավարը երկրի, Փաշինյանը,  թող հլը կանչե, տեսնի ինչղ երեք օրվա գերի կբերե»,-ասացին գերեվերվածների հարազատները:

Նրանք նաև բոլորին ուղղված կոչ ունեին. «Ժողոորդ ջան, ամոթ է, սթափվեք: Թողեք երեխեքի արունը չորնա, թողեք էս մյուսներին բերենք, ըդորից հետո գնացեք, սաղ աթոռները ձեզի էղնին, մենակ թե սթափվեք, ինչ գուզեք: Կանգնեք երկրի կողքն, որ երկիրը ոտքի կանգնի, էս ինչ է էրածներդ»:

Հիշեցնենք, որ Շիրակի զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդի տարածքից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:

Տաբեր ձևերով պայքարելուց հետո, փետրվարի 10-ին գերեվարված զինծառայողների ծնողները տևական ժամանակ փակել էին Երևան-Գյումրի միջպետական և Գյումրի-Վանաձոր ճանապարհները և պահանջել հստակեցումներ իրենց որդիների գտնվելու վայրի, վերադարձի հետ կապված:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում նրանց հետ հանդիպել էր փետրվարի 17-ին: Հանդիպումը եղել է փակ, մանրամասներին տեղյակ են միայն հանդիպման մասնակիցները:

Տպել
2198 դիտում

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ

Չաուշի փողոցում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ադրբեջանցին հեռացավ առանց ձեռքսեղման. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտի տեսագրությունը (տեսանյութ)

Տոկիո-2020 Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Պատվաստվել, թե չեն պատվաստվել մշակույթի ու շոուբիզնեսի գործիչները. հարցում

Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում

Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասում

Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինի օրվա առիթով պատվոգրեր է հանձնել համակարգի մի շարք աշխատողների

Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, հուղարկավորությունը՝ օգոստոսի 1-ին