Համագործակցություն կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի հետ․ նախատեսվում է աշխատանքները սկսել մարտից

01/03/2021 schedule19:04

Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) և ՀՀ գիտության կոմիտեի միջև 2019 թ. հուլիսին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում 2020 թ. փետրվարին ստորագրվել է ֆինանսական պարտավորությունների մասին պայմանագիր, որով սահմանվել են հուշագրով ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները։

Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի նպատակն է նկարագրել մոլորակի բոլոր կենդանի տեսակներն ըստ մոլեկուլային մարկերների (շուրջ 10 մլն տեսակ), և այդ տվյալները ներառել ընդհանուր տեղեկադարանում։ iBOL-ի ծրագրերին մասնակցությունը հայ կենսաբաններին թույլ կտա իրականացնել հազարավոր տեսակների հետազոտություններ մոլեկուլային մակարդակում, ինչպես նաև ինտեգրվել համաշխարհային նշանակության գիտական աշխատանքներին։ Նախագծի գիտական հանձնաժողովում Հայաստանը միաժամանակ ներկայացնում են երկու մասնագետներ՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

ՀՀ գիտության կոմիտեի և iBOL-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում Հայաստանի մասնագետներն արդեն մասնակցում են  երկու միջազգային  ծրագրերի: Դրանցից մեկը «Կովկասում կյանքի շտրիխ կոդավորում» ծրագիրն է (Caucasus Barcode of Life - CaBOL), որը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարությունը: Ծրագրում ներգրավված են Գերմանիայի, Հայաստանի, Վրաստանի մի շարք գիտական  և կրթական հաստատություններ:  Ծրագրի նպատակն է ստեղծել կենսաբազմազանության կենտրոն, որտեղ կհավաքագրվեն Կովկասի  հարուստ  կենսաբազմազանության  կենդանիների և բույսերի  տեսակներ, և կստեղծվի տվյալների բազա: Ծրագրում Հայաստանից ներգրավված են  Երևանի պետական համալսարանը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը: 

2020 թ.-ին կենտրոնի մասնագետները՝ լաբորատորիայի վարիչ Մարկ Քալաշյանը և Մարինե Դալլաքյանը, ինչպես նաև ԵՊՀ կենդանաբանության  ամբիոնի մասնագետները, չնայած Հայաստանում համավարակով պայմանավորված ծանր իրավիճակին, իրականացրել են դաշտային աշխատանքներ, որոնց ընթացքում Հայաստանի մարզերում հավաքագրվել են մեծ քանակով նմուշներ: Հայաստանում հավաքված նմուշների լաբորատոր մշակումն իրականացվելու է հիմնականում ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի լաբորատորիայում՝ ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանի և ամբիոնի աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանի ու Սարգիս Աղայանի ղեկավարությամբ: CaBOL-ի տվյալների բազան կարևոր գործիք կդառնա Հայաստանի բնության հարուստ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված  հանրային միջոցառումների իրագործման համար:

Պայմանագրի շրջանակում Հայաստանի գիտնականները մասնակցում են նաև Եվրոպական հետազոտական խորհրդի կողմից աջակցվող «Մոլորակի կյանքի գույքագրում» ծրագրին (LIFEPLAN – A Planetary Inventory of Life), որով նախատեսվում է ժամանակակից մեթոդներով համաշխարհային մասշտաբով իրագործել կենսաբազմազանության  ուսումնասիրություն: Ծրագրի առաջատար կազմակերպություններն են Հելսինկիի համալսարանը և Շվեդիայի գյուղատնտեսական համալսարանը: Վերջիններիս գլխավորությամբ ավելի քան  հարյուր երկրներում ստեղծվել են  աշխատանքային խմբեր:  Հայաստանում ևս ձևավորվել է  աշխատանքային խումբ (Մ. Քալաշյանի ղեկավարությամբ), որում ընդգրկված են Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի մասնագետներ: Համագործակցող կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, և կազմակերպությունները ստացել են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից որոշ սարքավորումներ:

Նախատեսվում է աշխատանքները սկսել 2021 թ. մարտից:

Տպել
884 դիտում

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները