ԱՀ ԱԳՆ-ի կոչը միջազգային հանրությանը․ իրավունքի կոպիտ խախտում է ռազմագերու կարգավիճակ տրամադրելուց Բաքվի հրաժարումը

01/03/2021 schedule20:55

ԱՀ ԱԳՆ-ի կոչը միջազգային հանրությանը․ իրավունքի կոպիտ խախտում է ռազմագերու կարգավիճակ տրամադրելուց Բաքվի հրաժարումը․ 

ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ․

Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ի հայտարարությունում, միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է և ոչ մի քննադատության չի դիմանում:

Պաշտոնական Բաքվի մոգոնած դիրքորոշումն առ այն, որ իր կողմից պահվող հայ զինծառայողները ռազմագերիներ չեն, քանի որ գերեվարվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանին չի ազատում Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայով ստանձնված պարտավորություններից: Որպես Ժնևի կոնվենցիաների կողմ՝ Ադրբեջանը չի կարող կամայականորեն փոխել տվյալ անձանց կարգավիճակը՝ խուսափելու միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված միջազգային պարտավորություններից։ Միջազգային մարդասիրական իրավունքը (jus in bello) պահպանելու և դրա պահպանումն ապահովելու Ադրբեջանի պարտավորության վրա չեն ազդում ուժ կիրառելու կանոններին (jus ad bellum) վերաբերող փաստարկները, որոնք կարգավորվում են այլ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ ՄԱԿ Կանոնադրությամբ: Պետությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները պահպանելու պարտավորությունը բացարձակ է և որևէ կերպ կախված չէ ուժի կիրառման օրինականության մեկնաբանումից:

Իր փաստարկներում առ այն, որ գերեվարված զինծառայողները ռազմագերիներ չեն, Ադրբեջանը բացահայտ կերպով խեղաթյուրում է փաստերը և ցուցաբերում աղաղակող անպատժելիություն։ Ադրբեջանի կողմից 2020 թ. դեկտեմբերին գերեվարված 64 հայ զինծառայողները տեղակայված են եղել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին գտնվում էին Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Նրանք իրենց դիրքերում էին՝ համաձայն Եռակողմ հայտարարության առաջին կետի պահանջի։ Այդ 64 զինծառայողների գերեվարումն Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության՝ ռազմական գործողությունների լիակատար դադարեցնելու հստակ պահանջի խախտման ուղղակի հետևանքն է։

Միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորություններից խուսափելու նպատակով ռազմագերիների կարգավիճակը փոխելու Ադրբեջանի փորձը բառային լարախաղություն է, որը ակնհայտ է դառնում հենց այն փաստով, որ 2020 թ․ դեկտեմբերին գերեվարված զինծառայողներից բացի Ադրբեջանն առ այսօր հրաժարվում է նաև հայրենիք վերադարձնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով։

Ադրբեջանի բացահայտ խուսափումը հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իր պարտավորություններից ոչ միայն հակասում է Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի և Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի պահանջներին, այլ նաև գերիների կարգավիճակը հավասարեցնում է պատանդների կարգավիճակին: Ակնհայտ է, որ Ադրբեջանը վերոհիշյալ անձանց պահում է՝ օգտագործելու նրանց որպես լծակ՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ իր ռազմավարական նպատակների իրագործման համար։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նամակներ է հղել ՄԱԿ և ԵԽ մասնագիտացված մարմիններ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կիրառման շարունակման վերաբերյալ մանրամասն վերլուծությամբ: Նամակներում հանգամանորեն բացատրվում է, թե ինչու այլ պետության հետ վեճ ունեցող պետության զինված ուժերի զինծառայողները հակառակորդի կողմից գերեվարվելու դեպքում իրավունք ունեն ստանալ ռազմագերու կարգավիճակ՝ անկախ այն բանից, թե այդ պետությունների միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ ընթանում են, թե ոչ:

Նման կարծիքի են նաև միջազգային մասնագիտացված կառույցները, որոնք կոչված են հետևելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով և մարդու իրավունքների բնագավառում միջազգային իրավունքով նախատեսված իր պարտավորությունների կատարմանը: Իրականում այդ կառույցները և՛ բաց հայտարարություններում, և՛ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փակ հանդիպումների ժամանակ բազմիցս պահանջել են անհապաղ ազատել Ադրբեջանի կողմից գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել այդ պահանջները կատարելուց։

Համաձայն Եռակողմ հայտարարության և Ժնևի կոնվենցիաների դրույթների՝ պահանջում ենք Ադրբեջանի իշխանություններից սեփական խախտումներն ապօրինի հայտարարություններով արդարացնելու փոխարեն կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ համաձայն Ժնևի բոլոր կոնվենցիաների առաջին հոդվածի՝ Ադրբեջանին պարտադրել անհապաղ և լիարժեք կերպով կատարել Կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունները:

Տպել
340 դիտում

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա. shamshyan

«Խաղաղություն բոլորիս». Սոսո Պավլիաշվիլին Խոր Վիրապում, ի նշան խաղաղության, աղավնիներ է բաց թողել

Այս տարի Քաղաքացու օրը հատուկ միջոցառումներ նախատեսված չեն

Մարզային շաբաթօրյակ Գեղարքունիքում. աշխատանքներում ներգրավվել է 8476 մարդ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Արցախի դեմ կիրառված զինատեսակների և չպայթած զինամթերքի մասին

Պատերազմից տուժած և Տավուշում հաստատված 100 արցախցի կրթության միջոցով կյանքը փոխելու հնարավորություն կստանա

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը գումարել է հերթական նիստը

ՀՔԾ-ն հերքել է Միքայել Մինասյանի գործով քննիչի՝ առաջիկայում ազատման դիմում գրելու լուրը

«Վերածննդի ծառատունկ». ԱԱՏՄ աշխատակիցները ծառեր են տնկել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում

Գյումրիում հետախուզվող է հայտնաբերվել

Կիպրոսում այգի է տնկվել՝ ի հիշատակ արցախյան պատերազմում զոհված հայերի. «Արմենպրես»

Ստեփանակերտի բնակելի տների հարևանությամբ «Սմերչից» արձակված կասետային ռումբ է հայտնաբերվել

Գյումրիում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ-21099»-ի վարորդը հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու

Ուսուցիչների նախորդ վերապատրաստումների միավորներն ու կրեդիտները կդիտարկվեն պարտադիր փաստաթղթային ատեստավորման ժամանակ

Գյումրու Գեղարվեստի պետական ակադեմիան համալրվել է արեգակնային ֆոտովոլտային փոքր էլեկտրակայանով

ՄԻՊ-ը Ռուսաստանի հայերի միության նախագահի հետ քննարկել է Ռուսաստանում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը ևս փակ է

Ես «Դիմակահանդես»-ում պատրաստում էի Նինայի կերպարը, իմացա, որ հղի եմ․ Ժակլին Սարխոշյան (տեսանյութ)

Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը

Ադրբեջանցիները միշտ էլ Google Maps-ի վրա իրենց անվանումները տեղադրել են. բողոքներով հնարավոր է մաքրել քարտեզը. փորձագետ

Օդի ջերմաստիճանը 10-ից 12 աստիճանով կնվազի

Քասախում 38-ամյա տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել

Պետբյուջեից 5.135 մլրդ դրամ կտրամադրվի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման համար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի փորձնական տեղամասերում շարունակվել է ասֆալտապատումը

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

49-ամյա կինը ծանոթ տղամարդու անձն արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ չհրապարակելու դիմաց գումար է պահանջել

«ԳԱԶ-3110» մակնիշի մեքենան բախվել է գնացքին

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրենը կթողնի պաշտոնը

Աճյունների որոնման աշխատանքն այսօր կշարունակվի Հադրութում. երեկվա որոնումներն անարդյունք են եղել

Արցախի նախագահի աշխատակազմում քննարկվել են տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության խնդիրները. «Արցախպրես»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է արքայազն Ֆիլիպի վախճանի կապակցությամբ

Լարսը կրկին փակ է. ռուսական կողմում կուտակված մեքենաներ կան

Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն. լրացավ Մարաղայի ցեղասպանության 10-րդ տարին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք. առողջացել է 1020, մահացել՝ 23 մարդ

Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներ շարքում է

Բելգիայի ԱԳՆ բացառիկ որոշում է ընդունել. դրամաշնորհ կտրամադրվի Արցախյան պատերազմում վիրավորվածների համար

Մահացել է ամերիկացի հայտնի ռեփեր DMX-ը